Պատանիների կուռք, տերմին, որը նկարագրում է հայտնի մարդու (պարտադիր չէ դեռահաս լինելը), ով հայտնի է պատանիների շրջանում[1][2]։ Նրանց շարքում հաճախ փոփ աստղեր, դերասաններ և մարզիկներն են։ Նրանց հայտնիությունը կարող է տարածվել նաև մեծահասակների շրջանում։

Ռուդոլֆ Վալենտինո, 20-րդ դարի պատանիների առաջին կուռքը

«Պատանիների կուռք» տերմինը ԶԼՄ-ների կողմից գործածվել է 20-րդ դարում։ Առաջին օրինակների շարքում (հաճախ դա կանանց շրջանում հայտնի դերասան է) Ռուդոլֆ Վալենտինոն էր, ում արտաքինը և հայտնիությունը կանանց շրջանում ցուցադրվել է «Շեյխ» ֆիլմում։ Վալենտինոն կանանց շրջանում այնպիսի հայտնիություն ուներ, որ 1926 թվականին նրա մահը զանգվածային հիստերիա առաջացրեց։ Տղամարդկանց շրջանում հայտնի էր Ջուդի Գառլենդը։ Սակայն պատանիների առաջին կուռքը ընդունված է Ֆրենկ Սինատրային համարել, որն աղջիկ դեռահասների շրջանում մեծ հայտնիություն ուներ[2]։

Պետք է նշել, որ չնայած որոշ տարբերությունների, օրինակ՝ Ֆրանսիայում, երկու սեռի պատանիների կողմից կուռք դերասանների արժեքային բնութագրերը գրեթե միանշանակ են[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Teen Idols Music Genre Overview». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  2. 2,0 2,1 Bogdanov, Vladimir; Chris Woodstra, Stephen Thomas Erlewine. All music guide to rock: the definitive guide to rock, pop, and soul. — Hal Leonard Corporation, 2002.
  3. Яценко Е. Франция: Кино и подростки // Культура в современном мире: опыт, проблемы, решения : Информационный сборник / Составитель и ответственный за выпуск — А. И. Обидин. — М.: Гос. библиотека СССР им. В. И. Ленина, 1991. — Вып. 7. — С. 44.

Արտաքին հղումներ

խմբագրել