Պատաշար (ամրոց)
Պատաշար, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 5․5 կմ հարավ-արևմուտք։ Արևմտյան, արևելյան և հարավային կողմերից զառիթափ, իսկ հյուսիսային կողմից՝ մեղմաթեք լանջերով բարձունքի գագաթին։ Ամրոցի մնացորդները շրջապատված են գագաթի եզրագծին համապատասխան՝ արևմուտքում ձգվածությամբ, եռանկյունաձև հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Տեղ-տեղ կան պահպանված հատվածներ, որից կարելի է ենթադրել, որ ամրոցի պատշարը ունեցել է 3 մետր լայնություն, որը կառուցված է եղել անմշակ և խոշորածավալ քարերից։ Ամրոցը հյուսիս-արևմտյան, հարավ-արևմտյան, և արևմտյան անկյուններում ունեցել է աշտարակներ (պահպանվել են մնացորդները)։ Մուտքը եղել է հյուսային կողմից։ Ամրոցի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրված խեցեղենի բեկորներ։ Պահպանության տարածքը կազմում է 3,67 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,5 հա[2][3]։
Տեսակ | կիկլոպյան կառույց |
---|---|
Հասցե | Կողբ գյուղից 5․5 կմ հարավ-աևմուտք |
Վարչական միավոր | Կողբ[1] |
Երկիր | Հայաստան |
Կազմված է մասերից | Բնակատեղի «Հորերի դոշ» և Դամբարանադաշտ |
Կառուցված | մ․թ․ա․ I հազարամյակի սկիզբ |
Շինանյութ | անմշակ և խոշորածավալ քարեր |
Ունի ձև | վեցակողմ |
Ընթացիկ վիճակ | ավերված, պահպանվել են հիմքերը, պատերի որոշ հատվածներ |
Բաց է հանրության համար | այո |
ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշմամբ ներառվել է Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ս․ Ս․ Չիլինգարյան «Նոյեմբերյանի կիկլոպյան ամրոցներ». էջեր 228–229.
- ↑ Անահիտ Գրիգորյան, Վահագն Հովհաննիսյան «Պատշար ամրոցի նկարագրական-բնութագրական տեղեկանք»
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.