Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը պետք է իրականացնի գիտալուսավորչական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, մասնավորապես, պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, բնապատմական, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) ամբողջական պահպանում։ Կազմակերպությունը չի հետապնդում շահույթի ստացում[1]։
Կազմակերպության ենթակայության և վերահսկողության տակ են գործում «Զվարթնոց», «Գառնի» և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցը, «Արփի» բնապատմական արգելոց, «Զորաց քարեր» բնակատեղի» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանը[2]։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2010 թ. հուլիսի 29-ից զբաղեցնում է[Ն 1] Վլադիմիր Պողոսյանը։
Լուսանկարներ
խմբագրել-
Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր մուտքը
-
Գառնու ամրոցի քանդված մուտքը
Նշումներ
խմբագրել- ↑ 2010 թ. հուլիսի 29-ից Վ.Պողոսյանը նշանակվել է ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2012 թ. մայիսի 17-ից զբաղեցնում այդ կառույցի տնօրենի պաշտոնը