Պատվո բլուր

հուշահամալիրր Գյումրիում

Պատվո բլուր, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր գերեզմանատուն Հայաստանում՝ Գյումրիում։

Պատվո բլուր
Տեսակհուշահամալիր և գերեզմանատուն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Պատվո բլուրը զինվորական գերեզմանատուն է՝ Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռով։ Համալիրի մուտքին նախորդում է կամարը, որը խորհրդանշում է հայ-ռուսական բարեկամությունը և կառուցվել է 1856 թվականին Գյումրիում (այդ ժամանակ Ալեքսանդրապոլ) կովկասյան կորպուսի զորահրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով։ Ըստ տարբեր տվյալների՝ այստեղ հանգչում են ռուսական բանակի 156[1]-240[2] սպաներ՝ զոհված ռուս-թուրքական 1853-1856 և 1877-1878 թվականների պատերազմների ժամանակ, այդ թվում նաև՝ գեներալներ Պյոտր Կովալյովսկին, Միխայիլ Գրաբեն, Իլյա Չելոկաևը, իշխան Ալեքսանդր Գագարինը[1] և այլք։

1956-1975 թվականներին հուշահամալիր գերեզմանատունը քանդվել է, տապանաքարերը ոչնչացվել են կամ օգտագործվել շինարարական կարիքների համար։ Գերեզմանատան տարածքում կառուցվել է երկու մասնաշենք, որտեղ տեղակայվել են մանկական առողջարանն ու լողավազանը։ Հայաստանի անկախացումից հետո բազմիցս բարձրացվել է հուշահամալիրի վերականգնման հարցը։ «Պատվո բլուրը» վերականգնելու հարցի վրա հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով ԶԼՄ-ներով կազմակերպվել են բազմաթիվ ելույթներ[2]։

2010 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը։ Բացմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշխատանքները տարվում էին «Պատվո գործ» կազմակերպության ղեկավարությամբ, որի համանախագահներն էին Անդրանիկ Նիկողոսյանն ու Վիկտոր Կրիվոպուսկովը։

Կարծիքներ

խմբագրել
  Ռուսաստանի ողջ բնակչության կողմից կուզենայի շնորհակալություն հայտնել եղբայրական Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին՝ մեր համատեղ պատմության և մեր մարտիկների հիշատակի նկատմամբ նման հոգատար վերաբերմունքի համար, և որ երևի այսօր ամենակարևորն է պատմական ճշմարտությունը՝ Կովկասի համար մղված մարտերի մասին։
- Դմիտրի Մեդվեդևի խոսքերը համալիրի բացմանը[3]
 
  Սովետական ժամանակաշրջանում գաղափարական պատճառներով բախտի քմահաճույքին թողնված զինվորական գերեզմանատան՝ «Պատվո բլուրի» վերականգնումը դարձել է պատվո գործ՝ ռուս-հայկական հարաբերությունների մակարդակին արժանի։
- Սերժ Սարգսյանի ելույթը համալիրի բացմանը[3]
 
  Գյումրիում գտնվող «Պատվո բլուրը» և ձեր երկրում գտնվող այլ հուշարձաններ հայ ժողովրդի՝ ռուս ուղղափառ եղբայրներին երախտագիտության վկայությունն են։
- Պատրիարք Կիրիլի խոսքերը Հայաստան այցի ժամանակ[4]
 

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել