Պատրիկ Բրյուս Մեթենի
Պատրիկ Բրյուս Մեթենի, Պաթ Մեթենի (անգլ.՝ Patrick Bruce Metheny, ծնվ. 1954 թվականի օգոստոսի 12-ին, Լիս Սամիթ[en], Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ջազային կիթառահար, ինչպես նաև Pat Metheny Group և Pat Metheny Unity Band խմբերի ղեկավար։ Գրեմմիի 20 մրցանակների դափնեկիր։
Պատրիկ Բրյուս Մեթենի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Patrick Bruce Metheny |
Ի ծնե անուն | անգլ.՝ Patrick Bruce Metheny |
Նաև հայտնի է որպես | Պաթ Մեթենի |
Ծնվել է | օգոստոսի 12, 1954 (70 տարեկան) Լիս Սամիթ, Միսսուրի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ, ջազ-ֆյուժն, էթնիկ երաժշտություն[1] |
Մասնագիտություն | կիթառահար, երգահան |
Գործիքներ | կիթառ[2], Ակուստիկ կիթառ[2], Էլեկտրակիթառ[2], Pikasso guitar?[2], սինթեզատոր[2], հարվածային համակարգ[2] և guitar synthesizer? |
Գործունեություն | 1974 թվականից մինչ այսօր |
Աշխատավայր | Մայամիի համալսարան և Բերկլիի երաժշտական քոլեջ |
Լեյբլ | ECM Records |
Կրթություն | Մայամիի համալսարան[3], Lee's Summit High School?[3] և Բերկլիի երաժշտական քոլեջ |
Կապված | Pat Metheny Group |
Պարգևներ | |
Կայք | www.patmetheny.com |
![]() |
Ընդհանուր առմամբ Պաթ Մեթենիի երաժշտությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ Pat Metheny Group և այլ երաժիշտների նախագծերում, դուետներում, մենակատար ձայնագրություններում մասնակցություն[5]։
Pat Metheny Group
խմբագրել1976 թվականին Պաթ Մեթենին և դաշնակահար Լայլ Մեյսը միավորվել են և ստեղծել Pat Metheny Group (PMG):
Երաժշտական կոլեկտիվը գոյության հենց առաջին տարվանից դարձել է ջազային խմբի եզակի օրինակ, որը լայն ճանաչում է ձեռքբերել և կոմերցիոն շահեր չեն հետապնդումլ։ 1981 թվականին նրանց միացել է բասիստ Սթիվ Ռոդբին, որն արդյունքում մեծ ազդեցություն ունեցավ Պաթի և Լայլի ստեղծագործական համագործակցության վրա։
Մեթենին նշում է, որ Pat Metheny Group խումբը համարվում է նրա երաժշտության այսպես կոչվող փորձնական հարթակ։
Համագործակցություն այլ երաժիշտների հետ
խմբագրելԱշխատելով Pat Metheny Group-ից դուրս, Պաթ Մեթենին կարողացել է ցույց տալ իր երաժշտականության տարբեր կողմերը։ Աշխատելով այնպիսի հայտնի ջազային երաժիշտների հետ, ինչպիսին են Օրնետ Քոուլմենը, Չարլի Հեյդենը, Դեյվ Հոլանդը և Ռոյ Հեյնսը, Պաթ Մեթենին ձայնագրել է ստեղծագործություններ, որոնք բարձր գնահատականի արժանացան նույնիսկ երաժշտական քննադատների կողմից։
Մենակատար ձայնագրություններ
խմբագրել- New Chautauqua (1979)
- Zero Tolerance for Silence (1994)
- One Quiet Night (2003)
- Orchestrion (2010)
- What's It All About (2011)
Դուետներ
խմբագրել- As Falls Wichita, So Falls Wichita Falls (1981) Լայլ Մեյսի հետ
- I Can See Your House from Here (1994) Ջոն Սքոֆիլդի հետ
- Beyond the Missouri Sky (1997) Չարլի Հեյդենի հետ
- Jim Hall & Pat Metheny (1999) Ջիմ Հոլի հետ
- Upojenie (2002) Աննա Մարիա Յոպեկի հետ։
Տրիոներ
խմբագրել- Bright Size Life (1976) Ջակո Պաստորիուսի (բաս) և Բոբ Մոզեսի (հարվածային) հետ
- Rejoicing (1984) Չարլի Հեյդենի (բաս) և Բիլլի Հիգինսի (հարվածային) հետ
- Question & Answer (1990) Դեյվ Հոլանդի (բաս) և Ռոյ Հեյնսի (հարվածային) հետ
- Trio 99 > 00 (2000) Լարրի Գրենադյեի (բաս) և Բիլ Ստյուարտի (հարվածային)
- Day Trip (2008) Քրիստիան ՄակԲրայդի (բաս) և Անտոնիո Սանչեսի (հարվածային) հետ։
Սիմֆոնիկ նախագծեր և կինոնկարների համար երաժշտություն
խմբագրելԴիսկագրություն
խմբագրել- Bright Size Life (1976)
- Watercolors (1977)
- Pat Metheny Group (1978)
- New Chautauqua (1979)
- American Garage (1979)
- 80/81 (1980)
- As Falls Wichita, So Falls Wichita Falls (1981)
- Offramp (1982)
- Travels (1983)
- Rejoicing (1984)
- First Circle (1984)
- The Falcon and the Snowman (1985)
- Song X (1986)
- Still Life (Talking) (1987)
- Letter from Home (1989)
- Question and Answer (1990)
- Secret Story (1992)
- The Road to You (1993)
- Zero Tolerance for Silence (1994)
- I Can See Your House from Here (1994)
- We Live Here (1995)
- Quartet (1996)
- Passagio per il Paradiso (1997)
- Beyond the Missouri Sky (1997)
- Imaginary Day (1997)
- Like Minds (1999)
- Jim Hall & Pat Metheny (1999)
- A Map of the World (1999)
- Trio 99 → 00 (2000)
- Trio → Live (2000)
- Speaking of Now (2002)
- Upojenie (2002; RE 2008)
- One Quiet Night (2003)
- The Way Up (2005)
- Day Trip (2008)
- Orchestrion (2010)
- What's It All About (2011)
- Unity Band (2012)
- Tap: Book of Angels Volume 20 (2013)
- KIN (←→) (2014)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Yanow, Scott (2010). «Pat Metheny». allmusic. Rovi Corporation. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Montreux Jazz Festival Database
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.arts.gov/honors/jazz/pat-metheny
- ↑ https://www.ksmhof.org/alphabetical-list/
- ↑ «Past Winners Search». GRAMMY.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
Գրականություն
խմբագրել- Pat Metheny Songbook, (2000) Hal Leonard, ISBN 0-634-00796-3
- Viva, Luigi: Pat Metheny, Paris (1990) Editions Filipacchi
Արտաքին հղումներ
խմբագրել- The PMG Homepage — կենսագրություն, դիսկագրություն, քննարկումներ և ֆորումներ, շրջագայությունների ամսաթվերը և այլն։
- A complete Pat Metheny discography
- Պաթ Մեթենին www.allmusic.com կայքում(չաշխատող հղում)
- Pat Metheny profile, NNDB
- Jazz Guitar Licks
- Guitar-Poll Արխիվացված 2016-02-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Բրյուս Մեթենի» հոդվածին։ |