Պարագիծ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պարագիծը երկրաչափական պատկերը սահմանափակող գծի՝ (եզրագիծ) ընդհանուր երկարությունն է։ Պարագիծը տիրույթը ընդգծող ճանապարհն է։ Տերմինը կարող է օգտագործվել ինչպես ճանապարհի կամ երկարության համար, այնպես և կոնտուրի երկարության համար։
Շրջանի պարագիծը
խմբագրելՇրջանի պարագիծը նրա եզրագծի՝ շրջանագծի երկարությունն է։ Այն ուղիղ համեմատական է նրա տրամագծին և շառավղին։
Հաշվի առնելով, որ շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը հաստատուն թիվ է, որը նշանակվում է հունարեն այբուբենի π(պի) տառով, կստանանք շրջանի պարագծի հետևյալ բանաձևը՝
- , որտեղ` D-ն շրջանի տրամագիծն է, P-ն` պարագիծը։
Շառավղով արտահայտելիս բանաձևն ստանում է այս տեսքը՝
- , որտեղ` r-ը շրջանի շառավիղն է։
π-ն հաստատուն իռացիոնալ թիվ է, որը հավասար է՝ 3.14159 26535 ..... ։
Հաշվարկների ժամանակ այն ընդունվում է ≈3.14։
Որոշ պատկերների պարագծերի բանաձևերը
խմբագրելՊատկերը | Բանաձևը | Փոփոխականները |
---|---|---|
Շրջան | 2πr | որտեղ՝ r-ը շառավիղն է. |
Եռանկյուն | a + b + c | որտեղէ a-ն, b-ն և c-ն եռանկյունու կողմերի երկարություններն են։ |
Քառակուսի/շեղանկյուն | 4a | որտեղ՝ a-ն կողմի երկարությունն է։ |
Ուղղանկյուն | 2(a+b) | որտեղ՝ a-ը երկարությունն է, b-ն՝ լայնությունը ։ |