Պարանալի աստղադիտարան
Պարանալի աստղադիտարան, ծովի մակարդակից 2635 մետր բարձրության վրա, Չիլիի Ատակամա անապատում Սերրո Պարանալ լեռան գագաթին, Անտոֆագաստա քաղաքից 120 կմ հարա գտնվող աստղադիտարան է։ Աշխատանքը սկսել է 1999 թվականին։ Պատկանում է Եվրոպական հարավային աստղադիտարանին[1]։
Պարանալի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | VLT Survey Telescope?, VISTA?, Շատ մեծ աստղադիտակ, Search for habitable Planets EClipsing ULtra-cOOl Stars?, Next-Generation Transit Survey? և Cherenkov Telescope Array? |
Կառավարող | Եվրոպական հարավային աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 309 |
Երկիր | Չիլի |
Տարածքաշրջան | Ատակամա անապատ |
Վայր | Անտոֆագաստա |
ԲԾՄ | 2635 մետր |
Կայք | eso.org/public/teles-instr/paranal-observatory/(անգլ.) |
Paranal Observatory Վիքիպահեստում |
Պարանալի աստղադիտարանի ամենամեծ գործիքը Շատ մեծ աստղադիտակն է, որը բաղկացած է 4 օպտիկական աստղադիտակից՝ 8,2 մ տրամագծով։ Բացի 4 հիմնական գործիքներից, Շատ մեծ աստղադիտակ համակարգը ներառում է նաև 4 օժանդակ գործիք՝ 1,8 մ տրամագծով։ Աստղադիտակներից յուրաքանչյուրը ունի 8,2 մ լայնությամբ առաջնային հայելի, որոնք սովորաբար օգտագործվում են առանձին, բայց կարող են օգտագործվել միասին, դրանք կազմում են մի զանգված, որը լրացվում է 1,8 մ բացվածքով չորս շարժական օժանդակ աստղադիտակներով (ATS)։ Առաջին աստղադիտակը շահագործման է հանձնվել 1999 թվականի ապրիլի 1-ին։ Բացի այդ, աստղադիտարանում տեղադրված են լայն տեսադաշտով հետազոտական VISTA և VLT աստղադիտակները[2][3]։
Լրացուցիչ հարմարություններ
խմբագրելԱստղադիտարանից 3 կմ և աստղադիտակներից 200 մ հեռավորության վրա է գտնվում Եվրոպական հարավային աստղադիտարանի կիսով չափ սարի մեջ ներկառուցված հյուրանոցը (ESO Hotel)։ Հյուրանոցի սարից դուրս ցցված բետոնե հատվածը ներկված է լեռան տոնով, և միաձուլվում է բնապատկերին։ Հյուրանոցն ունի մարզասրահ, լողավազան, ռեստորան և երկու այգի։ Հյուրանոցը նախագծել է չիլիացի ճարտարապետ Պաուլա Գուտիերես Էրլանդսենը[4]։ 2008 թվականին աստղադիտարանի հյուրանոցում են նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին 22-րդ՝ «Գթասրտության քվանտ» ֆիլմի որոշ հատվածներ[5]։
-
Համայնապատկեր Պարանալ աստղադիտարանից
-
Աստղադիտակի աշխատանքի տեսագրություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ information@eso.org. «Telescopes and Instrumentation». www.eso.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «The Very Large Telescope». ESO. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «ESO - Auxiliary Telescopes». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Paula Gutiérrez Erlandsen — Residencia Astronomos Paranal. Antofagasta, CHILE 2002 Արխիվացված 2013-11-26 Wayback Machine(իսպ.)
- ↑ «MI6 :: The Home of James Bond». MI6-HQ.COM (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարանալի աստղադիտարան» հոդվածին։ |