Պարթամասիր (- 114), Հայոց թագավոր 113 թվականից։

Պարթամասիր
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն113–114
Մահացել է՝114
ՆախորդԱշխադար
ՀաջորդողՎաղարշ Ա
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՀայրԲակուր Բ
ՀավատքՀայկական դիցաբանություն

Պարթև Արշակունի արքա Բակուր II որդին։

Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով Ա թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որն ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։