Պարսկական երկրորդ ներխուժում Հունաստան
Պարսկական երկրորդ ներխուժում Հունաստան (մ․թ․ա․ 480-479 թվականներ), Հույն-պարսկական պատերազմների մաս, որի ժամանակ Քսերքսես I-ը ձգտում էր գրավել ամբողջ Հունաստանը։ Ուշացած արշավանքը թերևս պարսկական առաջին ներխուժման (մ․թ․ա․ 492–490 թվականներ) ժամանակ Մարաթոնի ճակատամարտում կրած պարտության պատասխանն էր, որը ավարտվել էր Դարեհ I-ի՝ Հունաստանը հպատակեցնելու փորձերը։ Դարեհի մահից հետո նրա որդի Քսերքսեսը մի քանի տարի շարունակ պլանավորել է երկրորդ ներխուժումը Հունաստան՝ հավաքագրելով հսկայական բանակ և նավատորմ։ Հույների դիմադրության կազմակերպիչները աթենացիներն ու սպարտացիներն էին։ Հունական քաղաք-պետությունների շուրջ մեկ տասներորդ մասն էր միայն միացել դաշնակցային ուժերին, իսկ մեծամասնությունը կամ հայտարարել էր իր չեզոքության, կամ էլ Քսերքսեսին հպատակվելու մասին։
Պարսկական երկրորդ ներխուժում Հունաստան | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հույն-պարսկական պատերազմներ | |||||||||||
Արշավանքի քարտեզը և ուղղությունները | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հունական քաղաք-պետություններ, հիմնականում Աթենք և Երետրիա |
Աքեմենյան պետություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Թեմիստոկլես Եվրիբիադես Լեոնիդաս I Պավսանիաս Լևտիքիդես |
Քսերքսես I Արտեմիսիա I Կարիացի Մարդոնիոս Հիդարնես Բ (անմահներ) Արտյուփիոս (գանդարներ, դադիկներ) Ազանես (սոգդեր) Արտաբազոս (պարթևներ, խորեզմցիներ) | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Ցամաքային ուժեր՝ 10,000 սպարտացիներ 9,000 աթենացիներ 5,000 կորինթոսցիներ 2,000 թեսպիացիներ 1,000 փոկայացիներ 30,000 հույներ այլ քաղաք-պետություններից՝ ներառյալ Արկադիան, Էգինան, Երետրիան, և Պլատեան Ծովային ուժեր։ 400 տրիերաներ 6,000 ծովային 68,000 թիավար Ընդհանուր։ 125,000 մարդ 400 նավ |
Ցամաքային ուժեր։ 80,000[1]–100,000 զինվորներ կամ ավելի քիչ (ժամանակակից հաշվումներ)
Ծովային ուժեր։ 600[1]–1200 նավեր (ժամանակակից հաշվումներ)
|
Արշավանքը սկսել է մ․թ․ա․ 480 թվականին, երբ պարսից բանակը անցել է Հելլեսպոնտոսը և Թրակիայի ու Մակեդոնիայի միջով ուղղություն վերցրել դեպի Թեսալիա։ Պարսից բանակի առաջխաղացմանը խոչընդոտել է Լեոնիդաս I-ը՝ Սպարտայի արքան, որը փոքրաթիվ ուժերով փակել էր Թերմոպիլեի կիրճի՝ պարսիկների անցման մուտքը, իսկ նույն ժամանակ պարսկական նավատորմը հույների կողմից արգելափակվել էր Արտեմիսիոնի նեղուցում։ Հանրահայտ Թերմոպիլեի ճակատամարտի արդյունքում հունական ուժերը պարսիկներին երեք օր շարունակ հետ են մղել, սակայն պարսիկները կարողացել են լեռնային ճանապարհով շրջանցել նրանց, ինչի արդյունքում հունական փոքրաթիվ զորքը հայտնվել է թակարդում և ամբողջովին ոչնչացվել։ Հունական նավատորմը Արտեմիսիոնի ճակատամարտում ևս կարողացել է երկու օր շարունակ դիմակայել պարսկական հարձակումներին, սակայն երբ լուր է ստացել Թերմոպիլեի ճակատամարտում կրած անհաջողության մասին, նահանջել է Սալամին։
Թերմոպիլեի ճակատամարտից հետո ամբողջ Եվբեան, Փոկիսը, Բեոտիա\ն և Ատտիկան ընկել է պարսիկների ձեռքը, որոնք գրավել և հրդեհել են Աթենքը։ Այնուամենայնիվ, մեծաքանակ հունական բանակը ամրացրել է Կորնթոսի պարանոցը՝ փորձելով պաշտպանել Պելոպոնեսը պարսիկների գրավումից։ Երկու կողմերն էլ ձգտում էին ծովային հաղթանակի, որը կարող էր վճռականորեն փոխել պատերազմի ընթացքը։ Աթենացի հրամանատար Թեմիստոկլեսը կարողացել է պարսից նավատորմին հաջողությամբ ներքաշել Սալամինի նեղուց, որտեղ պարսից մեծաքանակ նավերը դարձել են անկազմակերպ և պարտություն կրել հունական նավատորմի կողմից։ Այս հաղթանակի արդյունքում կանխվել է արշավանքի արագ եզրափակումը։ Քսերքսեսը, վախենալով, որ Եվրոպայում թակարդի մեջ կհայտնվի, զորքի ղեկավարությունը թողել է Մարդոնիոսին և հեռացել Ասիա։
Հաջորդ գարնանը հունական ուժերը հավաքագրել են հոպլիտներից կազմավորված հսկայական զորք և Կորնթոսի պարանոցից շարժել դեպի հյուսիս՝ դեմ առ դեմ ճակատամարտելու Մարդոնիոսի հետ։ Տեղի ունեցած Պլատեայի ճակատամարտում պարսկական բանակին ծանր պարտության մատնելով և ճակատամարտի ժամանակ սպանելով նաև Մարդոնիոսին՝ հույն հետևակայինները նորից ապացուցել են իրենց գերազանցությունը։ Նույն օրը Եգեյան ծովի մյուս ափին հունական ուժերը հաղթանակ են տարել նաև Միկալեի ճակատամարտում։ Այս երկու պարտությունների հետևանքով Պարսիկների երկրորդ արշավանքը դեպի Հունաստան ավարտվել է, իսկ պարսիկների ազդեցությունը Եգեյան ավազանում լուրջ անկում ապրել։ Այս ամենից հետո հույներն անցել են հակագրոհի և պարսիկներին դուրս մղել Եվրոպայից, Եգեյան կղզիներից, Հոնիայից։ Մ․թ․ա․ 479 թվականին պատերազմը վերջապես ավարտվել է։
Հիմնական աղբյուրներ
խմբագրելՀույն-պարսկական պատերազմների հիմնական սկզբնաղբյուրը հույն պատմիչ Հերոդոտոսն է։ Նա, ում անվանում են «Պատմության հայր»[4], ծնվել է մ․թ․ա․ 484 թվականին Փոքր Ասիայում՝ Հալիկառնասում (այդ ժամանակ պարսից տիրապետության տակ)։ Նա իր «Պատմությունը» գրել է մոտ մ․թ․ա 440-430 թվականներին՝ փորձելով ցույց տալ հույն-պարսկական պատերազմները սկսած ակունքներից․ այսինքն նա գրել է համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին (պատերազմն ավարտվել է մ․թ․ա․ 450 թվականին)[5]։ Հերոդոտոսի մոտեցումներն ամբողջովին նորարարական էին․ նա Արևմտյան հասարակության մեջ հայտնագործել է պատմագրությունն այնպես, ինչպես այն ծանոթ է մեզ[5]։ Բրիտանացի հեղինակ Թոմ Հոլանդն այդ առիթով ասել է․ «Առաջին անգամ ժամանակագիրը ձեռնամուխ է եղել հակամարտության ակունքների մասին պատմելուն, ոչ այնքան հեռավոր անցյալի մասին, որ լիովին հեքիաթային լինի, ոչ որևէ աստծո քմահաճույքներին ու ցանկությունների մասին և ոչ էլ ժողովրդի՝ ճակատագիրը բացահայտելու պահանջների մասին, այլ ավելի շուտ մեկնաբանություններ, որոնք նա կարող էր անձամբ հաստատել»[5]։
Հետագա որոշ հին պատմիչներ՝ սկսած Թուկիդիդեսից, չնայած նույնպես գնացել են Հերոդոտոսի հետքերով, այնուամենայնիվ, քննադատել են նրան[6][7]։ Այնուամենայնիվ, Թուկիդիդեսն իր պատմությունը սկսել է այն տեղից, որտեղ ավարտել է Հերոդոտոսը (Սեստոսի պաշարում), ինչը ցույց է տալիս, որ Հերոդոտոսի պատմությունն այնքան ճշգրիտ է, որ կարիք չկար վերաշարադրելու կամ ուղղելու[7]։ Պլուտարքոսն իր ակնարկի մեջ նույնպես քննադատել է Հերոդոտոսին՝ անվանելով նրան՝ «Philobarbaros», ինչը նշանակում է «բարբարոսներին սիրող»․ նա կարծում էր, որ Հերոդոտոսը չի եղել բավականաչափ հունամետ, ինչից կարելի է ենթադրել, որ Հերոդոտոսն իսկապես ստեղծել է անաչառ և անկողմնակալ աշխատություն[8]։ Հերոդոտոսի մասին բացասական կարծիք էր տիրում նաև Վերածննդի Եվրոպայում, սակայն նրա աշխատությունը շարունակում էին շատ կարդացվող մնալ[9]։ Այնուամենայնիվ, 19-րդ դարից ի վեր պատմիչի հեղինակությունը վերականգնվել է, քանի որ մի շարք հնագիտական բացահայտումներ հաստատել են, որ իրադարձությունների մասին տված իր նկարագրությունը ճիշտ է[10]։ ժամանակակից գերակշռող տեսակետն այն է, որ Հերոդոտոսը, ընդհանուր առմամբ, ուշագրավ աշխատանք է կատարել իր «Պատմության» մեջ, բայց նրա հաղորդած որոշ մանրամասների (հիմնականում տարեթվեր, ամսաթվեր և զորքերի թվաքանակներ) պետք է թերահավատորեն նայել[10]։ Այնուամենայնիվ, դեռևս կան որոշ պատմաբաններ, որոնք հավատում են, որ Հերոդոտոսը հորինել է իր պատմության մեծ մասը[11]։
Սիկիլիացի պատմիչ Դիոդորոսը, որը մ․թ․ա․ 1-ին դարում գրել է իր «Պատմական գրադարանը», նույնպես նկարագրում է հույն-պարսկական պատերազմների իրադարձությունները՝ մասամբ օգտվելով առավել վաղ ժամանակներում ապրած հույն պատմիչ Էֆորոսից։ Այս աղբյուրի հայտնած տեղեկությունները միանգամայն համընկնում են Հերոդոտոսի տեղեկությունների հետ[12]։ Հույն-պարսկական պատերազմներն ավելի մակերեսայնորեն նկարագրվում են նաև մի շարք այլ անտիկ պատմիչների կողմից, որոնց թվում են Պլուտարքոսը, Կտեսիաս Կնիդացին։ Նույն թեմայի մասին իր ստեղծագործությունների մեջ հիշատակում է նաև հույն ողբերգակ Էսքիլեսը։ Հնագիտական ապացույցները, որոնցից է, օրինակ, Օձերի սյունը, նույնպես պաշտպանում են Հերոդոտոսի որոշ պնդումներ[13]։
Նախապատմություն
խմբագրելՀունական քաղաք-պետություններից Աթենքը և Երետրիան աջակցել էին մ․թ․ա․ 499-494 թվականներին ընթացած Հոնիական անհաջող ապստամբությանը ընդդեմ Աքեմենյան տերության արքա Դարեհ I-ի։ Աքեմենյան տերությունը դեռևս համեմատաբար երիտասարդ էր և ի վիճակի էր ճնշել իր հպատակների ապստամբությունները[14][15]։ Ավելին, Դարեհը բռնակալ էր և իր իշխանության ժամանակի զգալի մասը անց էր կացրել իր դեմ ապստամբությունները ճնշելով։ Հոնիական ապստամբությունը սպառնացել էր իր տերության ամբողջականությանը, ինչի հետևանքով էլ Դարեհը երդվել էր վրեժ լուծել և պատժել նրանց, որոնք դեռևս իր տերության մաս չէին կազմում և օգնել էին ապստամբությանը[16][17]։ Նա նաև այդ արշանքի միջոցով ցանկանում էր իր տերության սահամնները ընդարձակել դեպի Հին Հունաստան[17]։ Նախնական արշավանքը ղեկավարվում էր Մարդոնիոսի կողմից։ Այն տեղի ունեցավ մ․թ․ա․ 492 թվականին և ավաևտվեց Թրակիայի վերանվաճմամբ ու Մակեդոնիայի ամբողջապես հպատակեցմամաբ, որը մ․թ․ա․ 6-րդ դարի սկզբից եղել էր աքեմենյան վասալ[18][19], սակայն պահանել էր իր ներքին ինքնիշխանությունը և ամբոջղությամբ չէր հպատակվել[19]։
Մ․թ․ա․ 491 թվականին Դարեհը դեսպանություններ է ուղարկում դեպի հունական մի շարք քաղաք-պետություններ՝ պահանջելով իրեն հող և ջուր հանձնել, ինչը հնազանդության նշան էր[20]։ Քանի որ նախորդ տարի Դարեհը ցուցարդել էր իր ուժը, հունական քաղաք-պետությունների մեծ մասը ընդունում է նրա պահանջը։ Այնուամենայնիվ, Աթենքում բանագնացները դատարանի առջև են կանգնեցվում և մահապատժի ենթարկվում, իսկ Սպարտայում նրանք ուղղակի նետվում են հորի մեջ[20]։ Սա նշանակում էր, որ Սպարտան նույնպես Աքեմենյան տերության դեմ սպասվող պատերազմի կողմ էր լինելու[20]։ Այնուամենայնիվ, հետագայում Աքեմենյան տիրակալին հանդարտեցնելու համար երկու սպարտացիներ կամավոր կերպով մեկնեցին Շոշ՝ որպես պարսիկ դեսպանների սպանության մեղքի քավություն[21]։
Դարեհը մ․թ․ա․ 490 թվականին արշավանքի հրամանատարությունը հանձնում է Դատիսին և Արտափրենեսին, որոնք հարձակվում են Նաքսոսի վրա, ապա հպատակեցնում նաև Կիկլադների մնացած կղզիները։ Դրանից հետո աքեմենյան զորքը շարժվում է Երետրիա, որը պաշարվում և ավերվում է[22]։ Ի վերջո պարսիկները սկսում են շարժվել դեպի Աթենք․ նրանք ափ են իջնում Մարաթոնում, որտեղ հանդիպում են աթենական բանակին։ Աթենական բանակը նշանավոր հաղթանակ է տանում, ինչը հանգեցնում է պարսկական բանակի նահանջին դեպի հետ՝ Ասիա[23]։
Այս ամենից հետո Դարեհը սկսում է հավաքել մի հսկայական նոր բանակ, որի նպատակը Հունաստանը ամբողջությամբ հպատակեցնելն էր։ Այնուամենյնիվ, մ․թ․ա․ 486 թվականին ապստամբում է աքեմենյան հպատակ Եգիպտոսը՝ անորոշ ժամանակով հետաձգելով հունական նոր արշավանքը[15]։ Դարեհը մահանում է Եգիպտոսի դեմ ուղղվելիք արշավանքին նախապատրաստվելու ժամանակ՝ աքեմենայն գահը թողնելով Քսերքսես I-ին[24]։ Վերջինս ճնշում է եգիպտական ապստամբությունը և արագորեն վերսկսում հունական արշավանքի նախապատրաստությունները[25]։
Նախապատրաստություն
խմբագրելՊարսիկներ
խմբագրելՔանի որ հարձակումը լինելու էր լայնամասշտաբ, դրա նախապատրաստության՝ նախագծման, պարենավորման և զորահավաքի համար անհրաժեշտ էր երկար ժամանակ[25]։ Քսերքսեսը որոշել էր կամրջանավերով աքեմենյան զորքը անց կացնել Հելլեսպոնտոսի վրայով, ինչպես նաև Աթոսի պարանոցի շուրջ փորել ջրանցք (որտեղ մ․թ․ա․ 492 թվականին կործանվել էր պարսկական նավատորմը)[26]։ Այս երկուսն էլ բացառիկ փառասիրական ձգտումներ էին, որոնց իրականացումը նույնիսկ վեր է ժամանակակից պետությունների ուժերից[26]։ Այնուամենայնիվ, արշավանքը հետաձգվեց ևս մեկ տարով, ինչի պատճառը Եգիպտոսում և Բաբելոնում բարձրացված մեկ այլ ապստամբությունն էր[27]։
Մ․թ․ա․ 481 թվականին՝ նախապատրաստությունների սկզբից մոտ 4 տարի անց, Քսերքսեսը սկսում է Եվրոպա ներխուժելու համար պատրաստվող զորքի հավաքագրումը[28]։ Հերոդոտոսը տաիս է 46 ազգերի անուններ, որոնցից հավաքագրվել են զինվորներ։ Աքեմենյան բանակը մ․թ․ա․ 481 թվականի ամռանը և աշնանը հավաքվել է Փոքր Ասիայում։ Արևելյան սատրապությունների զորքերը հավաքագրվել են Կապադովկիայի Կրիտալլա քաղաքում, ինչից հետո Քսերքսեսի ղեկավարությմաբ այն մեկնել է Սարդես և ձմեռել այնտեղ[29]։ Հաջորդ տարի վաղ գարնանը զորքը մեկնել է Աբիդոս, միացել արևմտյան սատրապությունների զորքերին[30]։ Այնուհետև աքեմենյան զորքը, երկու կամրջանավերի միջոցով անցնելով Հելլեսպոնտոսը, ներխուժել է Եվրոպա[31]։
Պարսից ուժերի թվաքանակ
խմբագրելՑամաքային զորք
խմբագրելՔսերքսեսի դեպի Հունաստան կատարած արշավանքի համար հավաքած զորքերի թիվ անվեր բանավեճերի տեղիք է տալիս, քանի որ անտիկ սկզբնաղբյուրներում տրվող թվերը շատ մեծ են։ Հերոդոտոսը պնդում է, որ զորքի թիվը եղել է 2,5 միլիոն զինվոր, որոնք ուղեկցվում էր համարժեք թվով օժանդակ անձնակազմի կողմից[35]։ Բանաստեղծ Սիմոնիդես Քիոսացին, որը դեպքերի ժամանակակիցն է, խոսում է 4 միլիոնի մասին, իսկ Կտեսիաս Կնիդացին, հիմնվելով պարսից աղբյուրների վրա, Քսերքսեսի հավաքագրած ընդհանուր զորքի համար տալիս է 800 հազար թիվը (բացի օժանդակ անձնակազմը)[36]։ Ենթադրվում է, որ Հերդոտոսը կամ նրա աղբյուրները թույլտվություն են ունեցել օգտվել պարսից պաշտոնական արձանագրություններից, այնուամենայնիվ, ժամանակակից պատմաբանները հակված են ժխտել այս թվերը՝ հիմնվելով պարսկական ռազմական համակարգերի, նրանց նյութատեխնիկական կարողությունների, Հունաստանի ծայրամաս լինելու և արշավանքի ընթացքում պարենի մատակարարման մասին ունեցած տեղեկությունների վրա[2]։
Ժամանակակից գիտնականները այս թվերը համարում են անտիկ սկզբնաղբյուրներում հաղթողների կողմից բերված սխալ հաշվարկներ կամ չափազանցեցված թվեր, կամ պարսկական կողմի ապատեղեկատվություն, որը տարածվել է պատերազմի նախօրեին[3]։ Թեման թեժ քննարկումների առարկա է դարձել, սակայն ժամանակակից համաձայնությունը մոտ 200 հազար[1] կամ 300-500[2][3] հազար զինվորներից կազմված զորքի թվաքանակի շուրջ է։ Այնուամենայնիվ, ակնառու է, որ Քսերքսեսը, հավաքելով անհամեմատ ավելի մեծ ցամաքային և ռազմածովային զորք[2], ձգտում էր ապահովել արշավանքի հաջող ելքը։ Այդ բանակի մեծ մասը մահացել է սովից ու հիվանդություններից՝ այդպես էլ չվերադառնալով Ասիա[37]։
Հերոդոտոսը մեզ հայտնում է զորքերի հետևյալ թվաքանակի մասին․
Զորամասեր | Թվեր |
---|---|
1,207 տրիերաներ, որոնք ունեին 200 հոգանոց անձնակազմ․ այն կազմված էր 12 էթնիկ խմբերից՝ փյունիկիացիներ, «Պաղեստինի սիրիացիներ» (հավանաբար հրեաներ), եգիպտացիներ[38], կիպրոսցիներ[39], կիլիկիացիներ, պամփիլիացիներ, լիկիացիներ, Ասիայի դորիացիներ, կարիացիներ, հոնիացիներ, Եգեյան ծովի կղզիների բնակիչներ, էոլիացիներ, Պոնտոսի հույներ | 241,400[40] |
30 ծովայիններ յուրաքանչյուր տրիերայում[Նշում 1]՝ պարսիկներ, մեդացիներ, սակեր | 36,210[40] |
3,000 գալերաներ, այդ թվում 50-թիանոց պենտեկոնտորներ (80 հոգանոց անձնակազմ), 30-թիանոց նավեր, թեթև գալերաներ և ձիեր փոխադրող երկար նավեր[41][Նշում 2] | 240,000[40] |
Նավերի անձնակազմերի ընդհանուր թվաքանակ | 517,610[40] |
47 էթնիկ խմբերի տրամադրած հետևակայիններ[Նշում 3]․ այդ ազգերն էին՝ մեդացիներ, կիսսիեցիներ, վրկանցիները[42], ասորիներ, խալդայներ[43], բակտրիացիներ, սակեր[44], հնդիկներ[45], արիացիներ, պարթևներ, խորեզմցիներ, սողդիացիներ, գանդարներ, դադիկներ[46], կասպեր, սարանգներ, պակտյուացիներ[47], ուտիներ, մյուկեր, պարիկանիներ[48], արաբներ, Աֆրիկայի եթովպացիներ[49], Բելուջիստանի եթովպացիներ[50], լիբիացիներ[51], պափլագոնացիներ, լիգիացիներ, մատիեններ, մարիանդիններ, կապադովկիացիներ[52], փռյուգներ, հայեր,[Նշում 4][53] լյուդիացիներ, մյուսիացիներ[54], Ասիայի թրակիացիներ[55], լասոնիներ, միլիացիներ[56], մոսքեր, տիբարեններ, մակրոններ, մոսսինոյկներ[57], մարեր, կոլխեր, ալարոդներ, սասպեյրներ[58] և Կարմիր ծովի կղզիաբնակներ[59] | 1,700,000[60] |
Հեծելազոր՝ պարսիկներ[61], սագարտիններ[62], մեդացիներ, կիսսիեցիներ, հնդիկներ, կասպեր և պարիկանիներ[63] | 80,000[64] |
Ուղտերով արաբական զորք և լիբիական մարտակառքեր | 20,000[40] |
Ասիական ընդհանուր զորքեր (ցամաքային և ծավային)[Նշում 5] | 2,317,610[65] |
120 տրիերաներ, որոնք ունեին 200 հոգանոց անձնակազմ և հավաքագրված էին Թրակիայի և մոտակա կղզիների հույներից։ | 24,000[66] |
Բալկանյան հետևակ 13 ազգերից․ դրանք էին եվրոպական թրակիացիները, պայոնները, էորտները, բոտտիները, քաղկիդիկական ցեղերը, բրյուգները, պիերյանները, մակեդոնացիները, պերրեբոյները, էնիանները, դոլոպները, մագնեսյանները, աքայացիները։ | 300,000[66] |
Հանրագումար | 2,641,610 |
- ↑ 30 ծովային հետևակայինները, հավելումն 200 թվի, տրված են նավերի անձնակազմի համար։
- ↑ Որոշ հակասություն կա Հերոդոտոսի հաշվարկներում․ 240,000 թիվը ստացվում է 3,000 պենտեկոնտորների և անձնակազմի թվի բազմապատկումից։
- ↑ 47-րդ ազգի անունը բացակայում է Հերոդոտոսի տեքստում։
- ↑ Բնագրում հայերը անվանվում են արմեններ։
- ↑ «Ասիական» տերմինը վերցված է Հերոդոտոսից, բայց այդ տերմինի ներքո նա անվանում է նաև արաբներին և հյուսիսի աֆրիկացիներին։
Հերոդոտոսը կրկնապատկում է այս թիվը և ավելացնում դրան նույնքան օժանդակ անձնակազմ։ Նա ամբողջ զորքի թիվը համարում է 5,283,220 զինվոր[35]։ Այլ անտիկ սկզբնաղբյուրներ նույնպես նշում են նման հսկայական թվեր։ Բանաստեղծ Սիմոնիդես Քիոսացին, որը գրեթե ժամանակակից է դեպքերին, խոսում է 4 միլիոնի մասին, իսկ Կտեսիաս Կնիդացին Դորիսկոսում հավաքված զորքի համար հայտնում է 800 հազար թիվը[36]։
Վաղ ժամանակաշրջանի ազդեցիկ և ժամանակակից պատմաբան Ջորջ Գրոտը սկիզբ դրեց Հերոդոտոսի հայտնած թվերի հանդեպ անվստահությանը․ նա ասել է․ «Այս հսկայական թվերը կամ դրան մոտ ինչ-որ բան ընդունելը ակնհայտորեն անհնար է»[67]։ Գրոտի հիմնական առարկությունը պարենի մատակարարման հետ կապված խնդիրն էր, սակայն նա մանրամասնորեն չէր վերլուծել խնդիրը։ Նա չէր մերժում Հերոդոտոսի բոլոր հաշվարկները՝ հղում անելով վերջինիս՝ պարսիկների մասին տված հաշվետվություններին, որտեղ ասվում է, որ պարսիկները 3 տարվա ընթացքում հետևողական կերպով անց էին կացնում զորքի հաշվառում և պատրաստում էին մթերային պահեստներ, այնուամենայինվ, նա ուշադրություն էր դարձնում անտիկ սկզբնաղբյուրներում տեղ գտած հակասություններին[67]։ Ավելի ուշ ժամանակների ազդեցիկ պատմաբան Ջոն Բագնել Բյուրին Հերոդոտոսի հայտնած թվերը անվանում է «ամբողջությամբ առասպելական» և կարծիք է հայտնում, որ աքեմենյան զորքը կարող է եղած լինել 180 հազար[68]։ Աքեմենյան բանակի թվաքանակի գլխավոր սահմանափակող գործոնը, որն առաջին անգամ առաջ է քաշվել սըր Ֆրեդերիկ Մորիսի (բրիտանացի տրանսպորտային սպայի) կողմից, ջրի մատակարարման խնդիրն է[69]։ Մորիսը կարծում էր, որ Հոնաստանի գետերի միջոցով կարող էին ջրի սեփական կարիքները բավարարել 200 հազար մարդ և 70 հազար կենդանի։ Հետագայում նա կարծիք է հայտնել, որ Հերոդոտոսը կարող է շփոթած լինել պարսկական «chiliarchy» (հազար զինվոր) և «myriarchy» (տաս հազար զինվոր) տերմինները, ինչի արդյունքում թվերը 10 անգամ մեծացել են[69]։ Այլ վաղ ժամանակաշրջանի ժամանակակից պատմաբաններ կարծում են, որ ցամաքային զորքի զինվորների թիվը եղել է 100 հազար կամ ավելի քիչ՝ հիմնվելով անտիկ նյութատեխնիկական համակարգերի հասանելիության վրա[70][71][72][73][74][75][76][77]։
Մունրոն և Մականը նշում են, որ Հերոդոտոսը տալիս է 6 հիմնական հրամանատարների և 29 բյուրապետերի անուններ (հետևակի 10 հազարանոց գնդերի հրամանատարներ[78][79]), ինչից կարելի է ենթադրել, որ ցամաքային զորքերը եղել են մոտավորապես 300 հազար մարդ[80][81]։ Մեծ թվերին հակված այլ գիտնականներ կարծում են, որ այդ թիվը տատանվում է 250-700 հազարի միջակայքում[82][83]։
Նավատորմ
խմբագրելԱքմենյան նավատորմի թվաքանակը նույնպես վիճարկելի են, թեև ավելի քիչ[84]։ Ըստ Հերոդոտոսի՝ աքեմենյան նավատորմը կազմված է եղել 1207 տրիերաներից և 3000 փոխադրական և պարենավորման համար նախատեսված նավերից, որոնք իրենց մեջ ներառում էին 50 թիականի գալերաներ (պենտեկոնտորներ, հունարեն՝ πεντηκοντήρ)[41]։ Հերոդոտոսը տալիս է մանրամասն տեղեկութուններ նավատորմի քանակի և ազգությունների մասին[85]․
Տարածք | Նավերի թվաքանակ |
Տարածք | Նավերի թվաքանակ |
Տարածք | Նավերի թվաքանակ |
---|---|---|---|---|---|
Փյունիկիա
և Սիրիա |
300 | Եգիպտոս | 200 | Կիպրոս | 150 |
Կիլիկիա | 100 | Հոնիա | 100 | Պոնտոս | 100 |
Կարիա | 70 | Էոլիա | 60 | Լյուկիա | 50 |
Պամփիլիա | 30 | Փոքր Ասիայի | 30 | Կիկլադներ | 17 |
Ընդհանուր | 1207 |
Չնայած Սեպիասի և Եվբեայի մոտ տեղի ունեցած փոթորիկների ժամանակ և Արտեմիսիոնի ճակատամարտում կրած կորուստներին՝ Հորոդոտոսը նույն թվաքանակի մասին է հայտնում նաև Սալամինի ճակատամարտը նկարագրելիս։ Նա պնդում է, որ վնասված կամ կորսված նավերի փոխարեն նավատորմը համալրվել է նոր նավերով՝ չնայած նա նշում է Թարակիայի հույների կողմից տրամադրված միայն 120 տրիերաների և հունական կղզիներից անորոշ թվաքանակով նավերի մասին։ Էսքիլեսը, որը նույնպես մասնակցել է Սալամինի ճակատամարտին, նույնպես նշում է 1207 նավերի մասին, որոնցից 1000-ը տրիերաներ էին, իսկ 207-ը՝ արագընթաց նավեր[86]։ Դիոդորոսը[87] և Լիսիասը[88] անկախորեն պնդում են, որ Դորիսկոսում եղել են 1200 նավեր։ Էֆորոսը արշավանքի սկզբում եղած նավերի թվաքանակի մասին հայտնում է 1207 թիվը[89], իսկ նրա ուսուցիչ Իսոկրատեսը հայտնում է Դորիսկոսի մոտ 1300 և Սալամինի մոտ 1200 նավերի մասին[90][91]։ Կտեսիաս Կնիդացին տալիս է մեկ այլ թիվ՝ 1000 նավ[36], իսկ Պլատոնը՝ 1000 և ավելի նավ[92]։
Անտիկ աղբյուրներում բերված այս թվաքանակները նույնանման և կայուն են, ինչից ենթադրվում է, որ մոտ 1200 նավերի թվաքանակը ճշմարիտ է։ Ժամանակակից գիտնականներից ոմանք ընդունում են այս թիվը, թեև ենթադրվում է, որ Սալամինի ճակատամարտում այդ թիվը պետք է ավելի փոքր եղած լինի[93][94][95]։ Հույն-պարսկական պատերազմներին նվիրված ժամանակակից որոշ հետազոտություններ ժխտում են 1207 նավեր ունենալու մասին պնդումը՝ այն համարելով Իլիական պոեմում նկարագրված միասնական հունական նավատորմի թվաքանակ։ Այդ աշխատություններում պնդվում է նաև, որ պարսիկները Եգեյան ծով կարող էին դուրս բերել 600-ից ոչ ավել նավ[95][96][97]։
Հույներ
խմբագրելԱթենացիները պարսիկների հետ պատերազմին նախապատրաստվում էին մ․թ․ա․ 480-ական թվականների կեսից, իսկ մ․թ․ա․ 482 թվականին որոշվել էր քաղաքական գործիչ Թեմոստոկլեսի գլխավորությամբ կառուցել տրիերաներից կազմված խոշոր նավատորմ, որը կօգտագործվեր պարսիկների դեմ պատերազմի ժամանակ[98]։ Աթենացիները բավականաչափ մարդկային ուժ չունեին, որպեսզի պայքարեին ցամաքում և ծովում, դրա պատճառով պարսիկների դեմ պայքարելու համար նրանց պետք էր գալու մի քանի հունական քաղաք-պետությունների դաշինք։ Մ․թ․ա․ 481 թվականին Քսերքսեսը դեպի Հունաստանի տարբեր շրջաններ է ուղարկել դեսպաններ և պահանջել իրեն հանձնել հող և ջուր, սկայան գիտակցաբար անտեսել է Աթենքին և Սպարտային[99]։ Այսպիսով պաշտպանողական կողմը սկսում է համախմբվել այդ երկու պետությունների շուրջ։
Հունական դաշինք
խմբագրելՔաղաք պետությունների կոնգրեները մ․թ․ա․ 481 թվականին հանդիպեցին Կորինթոսում, որտեղ ստեղծվեց հունական քաղաք-պետությունների դաշինքը[100]։ Այս դաշինքի անդմաները իրավունք ունեին դեսպաններ ուղարկել իրենց դաշնակիցներին և օգնական զորքեր խնդրել։ Հերոդոտոսը հստակորեն չի նշում միության անվանումը, այլ նրանց պարզապես անվանում է «οἱ Ἕλληνες» («հելլեններ») կամ «Պարսիկի դեմ միություն կնքած հելլեններ»[101]։ Հետագայում նրանք անվանվում են «դաշնակիցներ»։ Սպարտան և Աթենքը կոնգրեսում ունեին առաջատար դիրք, սակայն բոլոր պետությունների շահերը պաշտպանական ռազմավարության որոշման գործում դեր են խաղացել[102]։ Կանգրեսի ներքին գործերի և դրա հանդիպումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին քիչ բան է հայտնի։ Մոտ 700 հունական քաղաք-պետություններից միայն 70-ն էին ներկայացուցիչներ ուղարկել։ Այնուամենայնիվ, այդ փաստը ուշագրավ էր հունական մասնատված աշխարհի համար, առավել ևս, որ այնտեղ ներկա գտնվող քաղաք-պետություններից շատերը դեռևս պատերազմի մեջ էին միմյանց դեմ[103]։
Մնացած քաղաք-պետությունների մեծամասնությունը պատերազմական գործողությունների ժամանակ քիչ թե շատ չեզոք է մնացել՝ սպասելով դիմակայության ելքին[104]։ Թեբեն հիմնական բացակայող ուժերից մեկն էր և կասկածվում էր պարսիկների ժամանելու դեպքում նրանց օժանդակելու պատրաստակամություն ունենալու մեջ[104][105]։ Ոչ բոլոր թեբեացիներն էին համաձայն այս քաղաքականության հետ, ինչի ապացույց է այն, որ 400 «հավատարիմ» հոպլիտենր միացան դաշնակիներին Թերմոպիլեի ճակատամարտի ժամանակ[105]։ Պարսիկներին օգնություն ցույց տվող ամենանշանավոր քաղաքն էր Արգոսը, որը գտնվում էր Պելոպոնեսում, որտեղ գերիշում էին սպարտացիները[106][107]։ Այնուամենայնիվ, արգոսցիները մ․թ․ա․ 494 թվականից հետո շատ էին թուլացել, քանի որ Կլոմենես I-ը սպարտական բանակով արշավել էր նրանց դեմ, Սեպեի ճակատամարտում ոչնչացվեց արգոսյան բանակը, ապա նաև դասալիքներին[107]։
Դաշնակից զորքերի թվաքանակ
խմբագրելՀույն դաշնակիցները չունեին մշտական բանակ և կարիք էլ չկար այն ձևավորելու, քանի որ նրանք կռվում էին իրենց հայրենիքում․ անհրաժեշտության դեպքում նրանք կարող էին զորք հավաքագրել։ Այսպիսով, ամբողջ ներխուժման ժամանակ ի հայտ են եկել հույների տարբեր թվաքանակ ունեցող զորքեր։ Այս թվաքանակները ներկայացված են հոդվածի յուրաքանչյուր ճակատամարտի բաժնում։
Ռազմական գործողություններ
խմբագրելՄ․թ․ա․ 480 թվականի գարուն․ Թրակիա, Մակեդոնիա և Թեսալիա
խմբագրելՄ․թ․ա․ 480 թվականի ապրիլին անցնելով Եվրոպա՝ աքեմենյան բանակը սկսել է իր արշավանքը դեպի Հունաստան։ Ճանապարհին կազմվել էին 5 մեծ պարենային պահեստներ․ դրանք էին Սպիտակ ափ՝ Թրակիայում, Տյուրոդիզա՝ Պերինթյան երկրում, Դորիսկոս՝ Մարիցա գետի գետաբերանում, որտեղ ասիական բանակը միավորվեց բալկանյան դաշնակիցների բանակի հետ, Էիոն՝ Ստրյումոն գետի վրա և Թերմե՝ ժամանակակից Թեսալոնիկե։ Ուտելիքը այդ պահեստներ էր ուղարկվել Ասիայից արշավանքի նախապատրաստության մի քանի տարիների ընթացքում։ Գնվել էին կենդանիներ և կերակրվել, իսկ տեղի բնակչությանը կարգարդվել էր մի քանի ամսվա ընթացքում ցորենը վերածել ալյուրի[108]։ Աքեմենյան բանակից մոտ 3 ամիս պահանջվեց Հելլեսպոնտոսից Թերմե հասնելու համար։ Այդ ճանապարհի երկարությունը մոտ 600 կմ էր (360 մղոն)։ Առաջխաղացումը դադարեցվել է Դորիսկոսում, որտեղ ցամաքային զորքին է միացել նաև նավատորմը։ Քսերքսեսը զորքերի՝ ավելի վաղ երթի ժամանակ օգտագործված ազգային կազմավորումները վերակազմավորել է մարտավարական ստորաբաժանումների[109]։
Հույն դաշնակիցների կոնգրեսը մ․թ․ա․ 480 թվականի գարնանը նորից խորհուրդ է գումարել։ Թեսալիական պատվիրակությունը առաջարկել էր, որ դաշնակից զորքերը հավաքվեն Թեմպե կիրճում՝ Թեսալիայի սահմանին, և փակեն Քսերքսեսի անցումը դրանով[110]։ Հույն դաշնակիցների 10 հազրանոց զորքը, որը ղեկավարվում էր սպարտացի պոլեմարքոս Եվայնետոսը և աթենացի Թեմիստոկլեսը, փակեց անցումը։ Այնուամենայնիվ, նրանք շուտով զգուշացում ստացան Ալեքսանդր I Մակեդոնացու կողմից, որ աքեմենյան բանակը շրջանցելու է իրենց, և որ Քսերքսեսի բանակը հսկայական է, ուստի հույները որոշում են նահանջել[111]։ Հենց այս ամենից որոշ ժամանակ անց էլ հայտնի է դառնում, որ Քսերքսեսը անցել է Հելլեսպոնտոսը[111]։ Թեմպե կիրճից նահանջելու արդյունքում ամբողջ Թեսալիան հպատակցում է պարսիկներին․ նույնը տեղի ունեցավ նաև Թերմոպիլեի կիրճից հյուսիսում գտնվող մի շարք քաղաքների դեպքում, քանի որ թվում էր, որ օգնություն չի գալու[112]։
Այդժամ Թեմիստոկլեսը առաջարկում է երկրորդ ռազմավարությունը։ Հարավային Հունաստան՝ Բեոտիա, Ատտիկա և Պելոպոնես, հասնելու համար Քսերքսեսը ստիպված էր լինելու անցնել Թերմոպիլեի շատ նեղ կիրճով։ Այդ կիրճը հեշտությամբ կարող էր արգելափակվել հույն դաշնակիցների կողմից՝ չնայած հակառակորդի ճնշող մեծաքանակությանը։ Բացի այդ, Թերմոպիլեի կիրճը ծովով շրջանցել թույլ չտալու համար դաշնակիները կարող էին արգելափակել նաև Արտեմիսիոնի նեղուցը։ Այս երկակի ռազմավարությունը ընդունվել է կոնգրեսում[113]։ Այնուամենայնիվ, Պելոպոնեսի քաղաքները ունեին պահեստային պլան․ ըստ դրա՝ պետք էր ամրացնել Կորնթոսի պարանոցը, իսկ Աթենքի կանանց և երեխաներին տարհանել Տրեզեն[114]։
Մ․թ․ա․ 480 օգոստոս․ Թերմոպիլե և Արտեմիսիոն
խմբագրելԵրբ հույն դաշնակիցները իմացան, որ Քսերքսեսը մաքրում է Օլիմպոսի լեռան շուրջ գտնվող ուղիները և պատրաստվում է շարժվել դեպի Թերմոպիլե, օլիմպիական խաղերի և Սպարտայի Կարնեի տոնակատարության ժամանակաշրջանն էր, որոնց ժամանակ պատերազմելը համարվում էր սրբապղծություն[115]։ Այնուամենայնիվ, սպարտացիները սպառնալիքը այնքան լուրջ համարեցին, որ Լեոնիդաս I-ը և իր՝ 300 հոգուց բաղկացած անձնական պահակախումբը մեկնում է հակառակորդին ընդառաջ՝ մինչ այդ երիտասարդ զինվորներին փոխարինելով վետերաններով, որոնք ունեին իրենց սերունդը շարունակողներ[115]։ Լեոնիդասի անձնական պահակախմբին միանում են նաև Պելոպոնեսի մնացած քաղաքների որոշ զորախմբեր, Թերմոպիլեի ճանապարհին հավաքագրվում են նաև այլ զորքեր[115], ինչի արդյունքում դաշնակիցների թիվը հասնում է շուրջ 4000 զինվորի։ Հույները զբաղեցնում են անցումը, վերակառուցում այն պատը, որը փոկայացիները կառուցել էին անցման ամենանեղ հատվածում, և սկսում են սպասել Քսերքսեսի ժամանելուն[116]։
Երբ պարսիկները օգոստոսի կեսին ժամանում են Թերմոպիլե, նրանք սկզբնապես սպասում են 3 օր՝ հուսալով որ հույները կցրվեն։ Երբ Քսերքսեսը ի վերջո համոզվեց, որ դաշնակիցները շարունակելու են պաշտպանել անցումը, նա իր զորքերին ուղարկում է գրավելու այն[117]։ Այնուամենայնիվ, հույների դիրքը իդեալական էր հոպլիտների կողմից մարտ վարելու համար, քանի որ պարսից զորամասերը ստիպված էին հոպլիտների դեմ մարտեր մղել նեղ տարածքում[118]։ Ուստի հույները կարողանում են երկու ամբողջական օր դիմակայել հակառակորդին, իսկ Քսերքսեսը իր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով շարունակում էր փորձել գրավել անցումը։ Այնուամենայնիվ, երկրորդ օրվա ավարտին հույներից մեկը՝ Էֆիալթեսը դավաճանում է իր հայրենակիցներին և Քսերքսեսին ցույց տալիս լեռնային մի ճանապարհ, որով հնարավոր էր շրջանցել կիրճը և դուրս գալ հույների թիկունք։ Քսերքսեսը ուղարկում է իր էլիտար ջոկատին՝ անմահների գնդին, որը գիշերը անցնում է լեռնային ճանապարհը և դուրս գալիս հույների թիկունք։ Երբ անմահների գունդը դեռևս ճանապարհին էր, Լեոնիդասը իմանում է այդ մասին և ազատ արձակում դաշանակից զորքի հիմնական մասին՝ իր մոտ պահելով միայն 300 սպարտացիներ, 700 թեսպիացիներ, 400 թեբեացիներ և մի քանի այլ հարյուր զինվորներ։ Ճակատամարտի երրորդ օրը հույների մնացած զորքերը պատի մոտից դուրս եկան հակառակորդին ընդառաջ և հնարավորինս շատ թշնամի սպանեցին[119]։ Ի վերջո հույները ամբողջովին ոչնչացվել են, ինչից հետո պարսիկների դիմաց բացվել է Թերմոպիլեի կիրճը[120]։
Թերմոպիլեի ճակատամարտին զուգահեռ 271 տրիերաներից բաղկացած հունական նավատորմը պարսիկներից պաշտպանում էր Արտեմիսիոնի նեղուցը[121]։ Անմիջապես Արտեմիսիոնից առաջ պարսկական նավատորմը Մագնեսիայի ափերի մոտ ընկել էր փոթորիկի մեջ՝ կորցնելով մեծ թվով նավեր, բայց ճակատամարտի սկզբում կարողացել էր հավաքագրել ավելի քան 800 նավ[122]։ Ծովային ճակատամարտի առաջին օրը (զուգահեռաբար նաև Թերմոպիլեի ճակատամարտի առաջին օրը) պարսիկները 200 նավ են առանձնացրել և դրանք ուղարկել են Եվբեայի արևելյան ափի շուրջ նավարկության։ Այս նավատորմին հանձնարարված էր շրջանցել Եվբեան և արգելափակել հունական նավատորմի նահանջի ուղին[122]։ Միևնույն ժամանակ հունական և պարսկական նավատորմները երեկոյան սկսել են ճակատամարտել միմյանց դեմ, ինչի արդյունքում հույները հաջողություն են ունենում և գրավում 30 նավ[122]։ Երեկոյան մեկ այլ փոթորիկ է բարձրանում և խորտակում պարսկական նավատորմը, որն ուղարկվել էր Եվբեա[123]։
Ճակատամարտի երկրորդ օրը հույները իմանում են, որ իրենց նահանջի ուղին այլևս վտանգի տակ չէ, ինչից հետո որոշում են պահպանել իրենց դիրքերը։ Նրանք հանկարծակի հարձակում են իրականացնում կիլիկյան նավերի վրա՝ գրավելով և ոչնչացնելով դրանք[124]։ Երրորդ օրը պարսկական նավատորմը իր ամբողջ ուժերով հարձակվում է հույների վրա։ Դաժան մարտերի ժամանակ հույները կարողացել են պահպանել իրենց դիրքը, սակայն ծանր կորուստներ են կրել[125] (վնասվել էր աթենական նավատորմի կեսը[126]), այնուամենայնիվ, հունական նավատորմը պարսիկներին պատճառել էր հավասարազոր վնասներ[125]։ Երեկոյան հույներին լուրեր են հասնում Լեոնիդասի ճակատագրի և Թերմոպիլեի ճակատամարտի ելքի մասին։ Քանի որ նավատորմը ծանրորեն վնասվել էր, և այլևս անհրաժեշտ չէր պաշտպանել Թերմոպիլեի կիրճը շրջանցելու ուղիները, հունական նավատորմը Արտեմիսիոնից նահանջում է դեպի Սալամին կղզի[127]։
Մ․թ․ա․ 480 սեպտեմբեր․ Աթենքի գրավում և Սալամինի ճակատամարտ
խմբագրելԹերմոպիլեի ճակատամարտում տարած հաղթանակից հետո պարսիկների ձեռքն ընկավ ամբողջ Բեոտիան․ երկու քաղաքները, որոնք դիմադրում էին Քսերքսեսին՝ Թեսպիան և Պլատեան գրավվում են և հրդեհվում։ Դեպի Ատտիկա տանող ճանապահը նույնպես բաց էր պարսիկների համար։ Աթենքի մնացյալ բնակչությունը հունական նավատորմի օգնությամբ հիմնականում տարհանվում է Սալամին[128]։ Պելոպոնեսի հույները սկսում են պատրաստվել և ամրացնել Կորնթոսի պարանոցը՝ կառուցելով պատ և քանդելով Մեգարայից եկող ճանապարհը։ Այս ամենի արդյունքում Աթենքը ամբողջությամբ թողնվում է պարսիկներին[129]։
Աթենքը առաջին անգամ գրավվում է մ․թ․ա․ 480 թվականի սեպտեմբերին[130]։ Փոքրաթիվ աթենացիներ, որոնք մնացել էին Ակրոպոլիսում, որպեսզի պաշտպանեն այն, վերջ ի վերջո պարտություն են կրում, ինչից հետո Քսերքսեսը հրամայում է հրդեհել Աթենքը[131]։ Ավերվել են Ակրոպոլիսը և Հին Պարթենոնը[132]։
Այդժամ պարսիկների ձեռքում էր գտնվում Հունաստանի մեծ մասը, բայց Քսերքսեսը հավանաբար չէր սպասում հույների կողմից նման դիմադրության․ նա այդժամ ցանկանում էր ինչքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը[133], քանի որ հսկայական ուժերով հարձակումը չէր կարող անվերջ պարենավորվել, և հնարավոր է՝ Քսերքսեսը չէր ցանկանում երկար ժամանակ մնալ իր կայսրությունից այդքան հեռու[134]։ Թերմոպիլեի ճակատամարտը ցույց էր տվել, որ պարսիկների ճակատային հարձակումը լավ պաշտպանված հունական դիրքի վրա հաջողելու փոքր շանսեր ուներ[135]․ այդժամ, երբ հույները ամրացրել էին Կորնթոսի պարանոցում, պարսիկները մնացյալ Հունաստանը ցամաքից գրավելու քիչ շանսեր ունեին։ Այնուամենայնիվ, եթե հնարավոր լիներ շրջանցել Կորնթոսի պարանոցի պաշտպանական գիծը, ապա հույները ամբողջապես պարտության կմատնվեին[136][137]։ Այդպիսի շրջանցման համար պետք էր օգտագործել պարսից նավատորմը և չեզոքացնել հունական ռազմածովային ուժերին[134][137]։ Այսիպիսով, եթե Քսերքսեսը կարողանար հաղթանակի հասնել հակառակորդի նավատորմի նկատմամբ, ապա նա ուժեղ դիրք կգրավեր և կկարղանար ստիպել հակառակորդին հանձնվել։ Այս մարտավարությունը պատերազմը տարվա այդ եղանակին իր ավարտին հասցնելու միակ հույսն էր համարվում[134]։ Ի վերջո երկու կողմերն էլ պատրաստ էին ամեն ինչ ներդնել ծովային ճակատամարտում հաղթանակի հասնելու համար՝ ունենալով այն հույսը, որ դա վճռականորեն կփոխի պատերազմի ընթացքը[138]։
Չնայած պարսիկների մոտենալուն՝ հունական նավատորմը դեռևս գտնվում էր Սալամինի ափերի մոտ։ Նույնիսկ Աթենքի անկումից հետո հունական նավատորմը շարունակում էր պահպանել իր դիրքը Սալամինի ափերի մոտ՝ փորձելով պարսիկներին ներքաշել ծովային ճակատամարտի մեջ[138][139]։ Մասամբ Թեմիստոկլեսի խորամանկության արդյունքում պարսկական նավատորմը վերջապես մտել Է Սալամինի նեղուց[135]։ Այստեղ պարսից նավատորմի մեծաթիվ լինելը լուրջ խոչընդոտ էր, քանի որ նրանք չէին կարողանում մանևրել և դառնում էին անկազմակերպ[140]։ Օգտվելով առիթից՝ հունական նավատորմը գրոհում և վճռական հաղթանակ է տանում՝ խորտակելով կամ գրավելով առնվազն 200 պարսկական նավ և այսպիսով ապահովելով, որ պարսիկները չկարողանան շրջանցել Պելոպոնեսը[141]։
Ըստ Հերոդոտոսի՝ կրած կորուստներից հետո Քսերքսեսը փորձել է հողապատնեշ բարձրացնել ցամաքից դեպի Սալամին (չնայած Ստրաբոնը և Կտեսիաս Կնիդացին նշում են, որ դա տեղի է ունեցել ճակատամարտից առաջ)։ Այնուամենայնիվ, այս նախագիծը իրականություն չի դարձել։ Քանի որ պարսկական ծովային գերիշխանութունը այլևս կորսված էր, Քսերքսեսը մտավախություն ուներ, որ հույները կնավարկեին դեպի Հելլեսպոնտոս և կոչնչացնեին իր կամուրջները, ինչից հետո ինքը Ասիայից կտրված կմնար Եվրոպայում[142]։ Ըստ Հերոդոտոսի՝ Մարդոնիոսը կամավոր կերպով առաջարկել է, որ ինքը ընտրյալ զորքերով մնա Հունաստանում և ավարտի երկրի հպատակեցումը, ինչպես նաև խորհուրդ է տվել Քսերքսեսին զորքերի հիմնական մասով հեռանալ Ասիա[143]։ Պարսկական զորքերը լքեցին Ատտիկան, իսկ Մարդոնիոսը իր զորքերի հետ ձմեռեց Բեոտիայում և Թեսալիայում[133]։ Այսպիսով, որոշ աթենացիներ կարողանում են ձմռանը վերադառնալ իրենց այրված քաղաք[133]։ Հետագայում՝ մ.թ.ա. 479 թվականի հունիսին, երբ Մարդոնիոսը պատրաստվում էր նորից հարձակվել Աթենքի վրա, նրանք պետք է կրկին տարահանվեին[130]։
Մ․թ․ա 480/479 աշուն/ձմեռ
խմբագրելՊոտիդեայի պաշարում
խմբագրելԸստ Հերոդոտոսի՝ պարսից հրամանատար Արտաբազոսը 60 հազար զինվորներով ուղեկցել է Քսերքսեսին մինչև Հելլեսպոնտոս։ Թեսալիա վերադարձի ճանապարհին, երբ նա գտնվում էր Պալլենե երկրում, «չուզեց բաց թողնել արքայի դեմ ապստամբած պոտիդեացիներին ստրկության վաճառելու հնարավորությունը»[144]։ Չնայած Պոտիդեան դավաճանության միջոցով գրավելու փորձերին[145]՝ պարսիկները ստիպված էին 3 ամիս շարունակ պաշարած պահել քաղաքը[146]։ Այնուհետև պարսիկները փորձում են օգտագործել անսովոր ցածր մակընթացությունը, որպեսզի ծովի կողմից հարձակվեն քաղաքի վրա, սակայն պարսից բանակը կործանվում է հանկարծակի սկսված ուժեղ մակընթացության հետևանքով։ Շատերը խեղդվում են, իսկ ողջ մնացածների վրա հարձակվում են նավակներով վրա հասած պոտիդեացիները[146]։ Այս ամենից հետո Արտաբազոսը ստիպված թողնում է քաղաքի պաշարումը և վերադառնում Թեսալիա՝ Մարդոնիոսի մոտ՝ իր հետ տանելով ողջ մնացածներին[146]։
Օլինթոսի պաշարում
խմբագրելՊոտիդեայի պաշարման ընթացքում Արտաբազոսը որոշում է պաշարել նաև Օլինթոսը, որը նույնպես ապստամբել էր[147]։ Այդ քաղաքին տիրում էին բոտտիացիները, որոնց մակեդոնացիները քշել էին Թերմեյան ծոցի ափերից[147]։ Գրավելով քաղաքը՝ նա պաշարվածներին տանում է լճի մոտ և սրի քաշում բոլորին, իսկ քաղաքը հանձնում քաղկիսցիներին[147]։
Մ․թ․ա 479․ Պլատեա և Միկալե
խմբագրելՁմռան ընթացքում հույն դաշնակիցների հարաբերությունների մեջ լարվածություն է մտնում։ Մասնավորապես աթենացիները, որոնք պաշտպանված չէին Կորնթոսի պարանոցում ստեղծված ամրություններով և գտնվում էին դրանից հյուսիս, դժգոհում էին, սակայն նրանց նավատորմը Պելոպոնեսի պաշտպանության համար առանցքային դեր ուներ։ Նրանք մնացած դաշնակիցներից պահանջում են հաջորդ տարի շարժվել հյուսիս[148]։ Երբ Պելոպոնեսի հույները հրաժարվում են կատարել նրանց պահանջը, ի պատասխան դրան՝ աթենական նավատորմը հրաժարվում է հաջորդ գարնանը միանալ հունական ընդհանուր նավատորմին[149]։ Այդժամ հունական նավատորմը, որի հրամանատարությունը արդեն անցել էր Լևտիքիդեսին, թաքնված էր Դելոսում, իսկ պարսկական զորքի մնացորդները՝ Սամոսում․ երկու նավատորմերն էլ ռիսկի չէին դիմում և մարտի մեջ չէին ներքաշվում[149]։ Մարդոնիոսը մնում էր Թեսալիայում՝ իմանալով, որ Կարնթոսի պարանոցի վրա հարձակվելը անիմաստ է, իսկ հույն դաշնակիցները հրաժարվում էին Պելոպոնեսից դուրս զորքեր ուղարկել[148]։
Այդժամ Մարդոնիոսը փորձում է դուրս գալ փակուղուց․ նա աթենացիներին առաջարկում է խաղաղություն, ինքնիշխանություն և տարածքային ընդլայնում (դրա նպատակը աթենացիների նավատորմը ընդհանուր նավատորմից հանելն էր)։ Այս առաջարկությունը որպես միջնորդ Աթենք է հասցնում Ալեքսանդր I Մակեդոնացին[149]։ Իմանալով այդ մասին՝ սպարտացիները նույնպես դեպսանություն են ուղարկում՝ աթենացիներին կոչ անելով չընդունել հակառակորդի պահանջները։ Աթենացիները մերժում են պարիկների առաջարկը[149], իսկ սպարտացիներին կոչ անում անմիջապես զորք ուղարկել Ատտիկան պաշտպանելու։ Աթենքի բնակչությունը կրկին տարհանվում է, պարսիկները արշավում են հարավ և գրավում նախկին դիրքը[149]։ Մարդոնիոսը, գրավելով Աթենքը, ավելի հիմնավոր ավերեց այն[130]։ Ըստ Հերոդոտոսի՝ Մարդոնիոսը «կրակի մատնեց Աթենքը և ամբողջությամբ ավերեց ցանկացած պատ, տուն կամ տաճար, որը մնացել էր կանգուն»[130]։
Այդ ժամանակ Մարդանիոսը կրկնել է իր խաղաղության առաջարկը՝ դիմելով Սալամինում գտնվող աթենացի փախստականներին։ Աթենքը, Մեգարայի և Պլատեայի հետ միասին դեսպանություններ ուղարկեցին Սպարտա՝ պահանջելով օգնություն, հակառակ դեպքում նրանք սպառնում էին ընդունել պարսիկների խաղաղության առաջարկը[150]։ Սպարտացիները, որոնք այդ ժամանակ տոնում էին Յակինթիա տոնը, 10 օր շարունակ հետաձգում էին որոշում ընդունելը[151]։ Սպարտայում որոշվում է զորք ուղարկել աթենացիներին օգնության։ Անտեղյակ լինելով այս որոշմանը՝ աթենացի դեսպանները վերջնագիր են ներկայացնում սպարտացիներին։ Իմանալով, որ զորքը արդեն շարժվում է պարսիկներին ընդառաջ՝ աթենացիները արագորեն մեկնում են նրանց հետևից[152]։
Երբ Մարդոնիոսը իմանում է հույն դաշնակիցների զորքերի՝ իր վրա արշավելու մասին, նա նահաջնում է Բեոտիա՝ Պլատեայի մոտ՝ փորձելով հույներին ներքաշել մի ազատ տեղանք, որպեսզի կարողանա օգտագործել իր հեծելազորը[153]։ Բայց դաշնակիցների բանակը, որի հրամանատարությունն իր վրա էր վերցրել սպարտացի Պավսանիասը, Պլատեայի մոտ զբաղեցնում է բարձրադիր տեղանք, ինչի հետևանքով հակառակորդի ռազմավարությունը չի աշխատում[154]։ Մարդոնիոսը հրամայում է հեծելազորային հանկարծակի հարձակում իրականացնել հույների վրա[155], սակայն դա պսակվում է անհաջողությամբ, սպանվում է հեծելազորի հրամանատարը[156]։ Այս հարձակման արդյունքը դրդում է հույներին փոխել իրենց դիրքերը և պարսիկների ռազմաճամբարին ավելի մոտ դիրք զբաղեցնել, որը նույնպես բարձունքի վրա էր[157]։ Այս զորաշարժի արդյունքում հույների հաղորդակցության ուղիները բացահայտնվում են պարսիկների համար, ինչի արդյունքում վերջիններիս հեծելազորը կարողանում է կտրել հույների պարենամատակարարումը և ոչնչացնել նրանց ջրի միակ աղբյուրը[154]։ Քանի որ այդ իրադարձություններից հետո հունական դիրքերը թուլացել էին, Պավսանիասը հրամայում է գիշերը նահանջել դեպի նախանական դիրքեր[154]։ Սակայն այս նահանջը տեղի է ունենում անկանոն․ աթենացիներին, սպարտացիներին և տեգեացիներին թողնելով տերբեր բլուրների վրա՝ հունական մնացած զորախմբերը ցրվում են ավելի հեռու՝ Պլատեայի մոտ։ Հասկանալով, որ հարձակվելու համար ավելի հարմար հնարավորություն չէր լինելու՝ Մարդոնիոսն իր ամբողջ բանակին հրամայում է առաջ շարժվել[158][159]։ Սակայն ինչպես Թերմոպիլեում, այնպես էլ այստեղ պարսկական հետևակայինները չեն կարողանում դիմակայել ծանրազեն հույն հոպլիտներին[160], ինչի արդյունքում սպարտացիները կարողանում են ներխուժել Մարդոնիոսի թիկնազոր և սպանել նրան[161]։ Այսպիսով, պարսկական բանակը գլխովին պարտություն է կրում, 40 000 զինվոր կարողացանում են փախչել Թեսալիա[162], իսկ մյուսները փախչում են պարսից ճամբար, որտեղ նրանք թակարդն են ընկնում էին և սպանվում հույն դաշնակիցների կողմից՝ դրանով էլ ամբողջացնելով իրենց հաղթանակը[159][163]։
Պլատեայի ճակատամարտի օրը՝ կեսօրից հետո, ըստ Հերոդոտոսի, հույների տարած հաղթանակի մասին լուրը հասնում է նաև հունական նավատորմին, որը այդ ժամանակ գտնվում էր Միկալե լեռան մոտ՝ Հոնիայում[164]։ Արդյունքում բարձրացել է նրանց բարոյահոգեբանական վիճակը և հույն ծովային հետևակայինները նույն օրը տեղի ունեցած ճակատամարտում վճռական հաղթանակ են տարել Միկալի ճակատամարտում՝ ոչնչացնելով պարսից նավատորմի մնացորդները[165]։ Հենց պելոպոնեսյան ուժերը Կորնթոսի պարանոցից շարժվել էին հյուսիս, աթենական նավատորմը Քսանթիպպոսի ղեկավարությամբ միացել էր հունական ընդհանուր նավատորմին։ Նավատորմը, որն այժմ կարող է դիմակայել պարսիկներին, սկզբից նավում է դեպի Սամոս, որտեղ տեղակայված էր պարսից նավատորմը[166]։ Պարսիկները, որոնց նավերը գտնվում էին վերանորոգման վատ վիճակում, որոշում են ռիսկի չդիմել և մարտի չբռնվել՝ փոխարենը նավերը տեղափոխելով Միկալեի ծովափ։ Քսերքսեսի կողմից Հոնիայում թողնված էր 60-հազարանոց մի զորքը, որի պաշտպանությանն էլ ապավինում է պարսկական նավատորմը։ Պարսիկները իրենց և նավերի ապահովության համար կառուցում են պաշտպանական ամրություններ[166]։ Լևտիքիդեսը, այնուամենայնիվ, որոշում է ծովային հետևակայիններով հարձակվել պարսիկների ճամբարի վրա[165]։ Տեսնելով հունական դաշնակից զորքերի սակավությունը՝ պարսիկները դուրս են գալիս ճամբարից, բայց հոպլիտները ևս մեկ անգամ ավելի ուժեղ են գտնվում և ոչնչանում են պարսկական զորքերի մեծ մասը[165]։ Պարսիկների նավատորմը հայտնվում է հույների ձեռքում, որոնք այրում են դրան՝ վերացնելով Քսերքսեսի ռազմածովային ուժերը և իրենց գերիշխանությունը հաստատելով ծովում[165]։
Հետևանքներ
խմբագրելՊլատեայի և Միկալեի ճակատամարտերի արդյունքում Պարսկական երկրորդ ներխուժումը Հունաստան ավարտվել է։ Դեռ ավելին, հետագա ներխուժումների սպառնալիքը վերացել է, չնայած հույները անհանգստանում էին, որ Քսերքսեսը նորից կփորձի գրավել Հունաստանը, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ Հունաստանը գրավելու պարսիկների ցանկությունը զգալիորեն նվազել է[167]։
Միկալեի ճակատամարտը նոր փուլ է բացել Հույն-պարսկական պատերազմի մեջ, որը հայտնի է որպես Հունական հակահարձակում[168]։ Միկալեի ճակատամարտից հետո հունական նավատորմը նավում է դեպի Հելլեսպոնտոս՝ ավերելու պարսիկների կամուրջները, սակայն պարզվում է, որ այն արդեն ավերված էր[169]։ Պելոպոնեսցիները վերադառնում են հայրենիք, սակայն աթենացիները մնում են Խերսոնեսոսը գրավելու, որը դեռևս գտնվում է պարսիկների վերահսկողության տակ[169]։ Այս տարածքում գտնվող պարսիկները ամրանում են տարածաշրջանի ամենաամուր քաղաքում՝ Սեստոսում, որը պաշարվում է աթենացիների կողմից։ Երկարատև պաշարումից հետո այն գրավվել է[170]։ Հերոդոտոսի պատմությունը ավարտվում է հենց այս պաշարմամբ։
Հաջորդ 30 տարիների ընթացքում հույները՝ հինականում աթենացիների գերիշխանությամբ գործող Դելոսյան միությունը, պարսիկներին դուրս է մղել Մակեդոնիայից, Թրակիայից, Եգեյան ծովի կղզիներից և Հոնիայից[170]։ Աքեմենյանները մինչև մոտ մ․թ․ա․ 465 թվականը պահպանում էին իրենց ուժեղ ներկայությունը Հունաստանի «շեմքին»՝ Թրակիայում։ Մ․թ․ա․ 477-455 թվականների ընթացքում, ըստ Թուկիդիդեսի, հույները արշավել են ընդդեմ Էիոնի, որը գտնվում էր Ստրյումոն գետի վրա[171]։ Էիոնը և Դորիսկոսը աքեմենյան կայազորի միակ կենտրոններն էին, որոնք պահպանվել էին հունական երկրորդ ներխուժման ժամանակ և դրանից հետո[172]։ Հերոդոտոսը իր պատմության ընթացքում հիշատակում է նաև մի քանի անհաջող դեպքեր, որոնք հիմնականում կազմակերպվել էին աթենացիների կողմից, և որոնց նպատակն էր Դորիսկոսի աքեմենյան կառավարչի՝ Մասկամեսի պաշտոնազրկումը[172]։ Աքեմենյանները ի վերջո մ․թ․ա 465 թվականին հեռացրել են Մասկամեսին իր պաշտոնից և վերացրել իրենց կայազորը քաղաքում։
Ի վերջո մ․թ․ա․ 449 թվականին Շոշում կնքվում է պարսիկների հետ հաշտության պայմանագիրը, որով վերջանում է կես դար շարունակվող պատերազմը[170]։
Մարտավարություն
խմբագրելՊատերազմելու հունական ոճը զարգացել է նախորդ դարերում[173][174]։ Այդ մարտավարությունը հիմնված է հոպլիտների վրա, որոնք միջին դասի քաղաքացիներ էին և հնարավորություն ունեին զենք ու զրահ կրել, ինչը այս ոճի մարտիկների համար պարտադիր էր[175]։ Հոպլիտները այդ ժամանակվա չափանիշներին համապատասխան ծանր զրահավորված էին լինոթորաքսով կամ լանջապանակով (սկզբնապես բրոնզ, բայց այդ անգամ հավանաբար պատրաստված օրգանական նյութերից՝ վուշից կամ կաշվից), ոտքի զրահ, ամբողջական սաղավարտ և մեծ կլոր վահան[174]։ Հոպլիտները զինված էին երկար նիզակով, որ ակներևաբար համեմատաբար ավելի երկար էր պարսիկների նիզակից, ինչպես նաև սրով[174]։ Հոպլիտները կռվում էին փաղանգի կազմում, ճշգրիտ մանրամասները այնքան էլ պարզ չեն, բայց այն իրար շատ մոտ կռվող մարտիկների զորաշարվածք էր, որի առաջնագծում զինվորները վահաններով ծածկում էին միմյանց, իսկ նիզակները ուղղում առաջ՝ դեպի թշնամին[173]։ Պատշաճ կերպով կազմված փաղանգը հարձակողական և պաշտպանողական նշանակալի ուժ էր[176][177]․ այն դեպքերում, որի ժամանակ հակառակորդը կարողացել է հաղթել փաղանգին, պահանջվել է հսկայական թվաքանակի թեթևազեն մարտիկներ, որպեսզի հնարավոր լինի հաղթել ծանրազեն հոպլիտներից կազմված սակավաթիվ փաղանգին[176]։ Հնարավոր է նաև, որ «կաշվե զրահը» իրականում եղել է չդաբաղված կամ մասամբ դաբաղված չմշակված կաշի, ոչ թե ամբողջովին դաբաղված․ ժամանակակից փորձարկումները ցույց են տալիս, որ այն զգալիորեն ավելի լավ նյութ էր զրահ պատրաստելու համար, քան դաբաղված կաշին[178]։
Նրանց պարտության գլխավոր պատճառն այն էր, որ նրանց թիկնոցի վրա զրահ չկար և նրանք հոպլիտների դեմ կռվում էին թեթև զինված։ - Հերոդոտոսը Պլատեայի ճակատամարտում պարսիկների պարտության մասին
|
Փաղանգի խոցելի կողմը այն էր, որ այն կարող էր շրջանցվել հեծելազորի կողմից, եթե հայտնվեր սխալ տեղանքում[179]։ Հոպլիտների ծանրազեն լինելը և երկար նիզակներ կրելը հատկապես մոտ, դեմ դիմաց մարտերի ժամանակ նրանց դարձնում էր գերազանց[174] և թեթև զորքերի ու նետաձիգների հեռահար հարձակումներից նրանց տալիս էր զգալի առավելություն։ Նույնիսկ եթե վահանը չէր կանգնեցնում նետը, ապա մեծ հավանականություն կար, որ դա կաներ զրահը[174]։
Աքեմենյան հետևակը, որն օգտագործվել է ներխուժման ժամանակ, կազմված է եղել տարբեր ազգերից և հավաքագրվել է ողջ կայսրությունից։ Այնուամենայնիվ, ըստ Հերոդոտոսի, նրանց զենք ու զրահի, ինչպես նաև կռվելու ոճի մեջ կար առնվազն համապատասխանություն[180]։ Զորքերը, ընդհանուր առմամբ, զինված էին աղեղներով, «կարճ նիզակներով» և սրերով, կրում էին հյուսված վահան և կաշվե կամզոլ[180][181]։ Հավանաբար բացառություն էին կազմում միայն էթնիկ պարսկական զորքերը, որոնք հավանաբար կրում էին թեփուկավոր զրահ[180]։ Որոշ զորակազմեր հնարավոր է, որ զինված լինեին այլ կերպ[180]․ օրինակ՝ սակերը հառչակավոր կացնահարներ էին[182]։ Պարսկական հետևակի «էլիտար» զորակազմերը, ըստ երևույթին, եղել են էթնիկ պարսիկները, մարերը, կիսսիեցիները և սակերը[180]։ Հետևակի հիմնական կորիզը կազմում էր արքայական գունդը՝ անմահները, չնայած նրանք ևս զինված էին վերոնշյալ ոճով[180][183]։ Հեծելազորը կազմված էր պարսիկներից, բակտրիացիներից, մարերից, կիսսիեցիներից և սակերից, որոնց մեծ մասը հավանաբար կռվում էր որպես թեթևազեն աղեղնավոր հեծյալներ[180][184]։ Պարսիկների կռվելու ոճը հավանաբար հետևյալն էր․ նրանք խուսափում էին թշնամու հետ մոտ կռվի բռնվելուց, հեռվից նետահարում էին նրանց՝ փորձելով այդպես հոգնեցնել թշնամուն, ապա մոտենում էին ու նիզակով կամ սրով սպանում նրան[180]։
Պարսիկները նախկինում՝ Եփեսոսի ճակատամարտում, արդեն կռվել էին հոպլիտների դեմ, որտեղ պարսկական հեծելազորը հեշտությամբ հաղթանակ էր տոնել (հավանաբար հյուծված) հույերի դեմ[185]։ Այնուամենայնիվ, Մարաթոնի ճակատամարտում աթենացի հոպլիտները ցույց էին տվել իրենց գերազանցությունը պարսկական հետևակի հանդեպ, թեև առանց որևէ հետևակի ներկայության[186]։ Ոստի ինչ-որ չափով զարմանալի է, որ Մարաթոնից հետո պարսիկները իրենց ենթակայության տակ գտնվող հունական տարածքներից՝ հատկապես Հոնիայից, չէին հավաքագրել հոպլիտներ[180]։ Հերոդոտոսը նշում է, որ եգիպտացի ծովայինները լավ զինված էին և հույն ծովայինների դեմ մարտերում իրենց լավ են դրսևորել, բայց ոչ մի եգիպտական զորամաս չի ծառայել ցամաքային զորքերի կազմում[174]։ Հնարավոր է, որ պարսիկները չէին վստահում հոնիացիներին և եգիպտացիներին, քանի որ երկուսն էլ վերջին շրջանում ասպատամբել էին իրենց դեմ։ Այնուամենայնիվ, հոնիացիները և եգիպտացիները ծառայում էին պարսկական նավատորմում։ Հույն դաշնակիցները փորձեր էին արել հոնիացիներին իրենց կողմը գրավելու[187][188], սակայն նրանք հավատարիմ եմ մնացել պարսիկներին[180]։ Այսպիսով, հնարավոր է, հոնիացիներւժի և եգիպտացիները ցամաքային զորքերում չներառվելու պատճառը եղել է այն, որ նրանք ծառայում էին նավատորմում (կայսրության ափամերձ տարածքներից ոչ մի ազգություն չի ներառվել ցամաքային զորքերի կամում)[180]։
Ներխուժման ընթացքում տեղի ունեցած երկու հիմնական ճակատամարտտերի ընթացքում էլ հույն դաշնակիցները հստակորեն կազմել են մարտավարություն, որպեսզի հավասարակշռեն պարսիկների ունեցած թվային և հեծելազորային առավելությունները․ Թերմոպիլեում նրանք զբաղեցրին նեղ կիրճ, իսկ Պլատեայում՝ բարձրադիր տեղանք[189]։ Թերմոպիլեի ճակատամարտում մինչ պարսիկների կողմից կիրճի շրջանցումը պարսիկները ակնհայտորեն չեն կարողացել հարմարեցնել իրենց մարտավարությունը ստեղծված իրավիճակին, չնայած հույները այնպիսի դիրք էին բռնել, որ սահմանափակեն հակառակորդի մարտավարական տարբերակները[183][190]։ Պլատեայի ճակատամարտում պարսկական հեծելազորի կողմից հույն դաշնակիցների դիրքերի հետապնդումը հաջող մարտավարություն էր, ինչի արդյունքում հույները նահանջել են, սակայն դրանից հետո հիմանակն բախումը տեղի է ունեցել երկու զորքերի հետևակայինների միջև, որտեղ պարսիկները պարտություն են կրել[191]։ Միկալեում տեղի է ունեցել նույնանման իրադարձություններ․ պարսկական հետևակը բախվել է հունական հոպլիտների հետ, ինչը աղետալի ելք է ունեցել նրանց համար[165]։ Ենթադրովում է, որ Հույն-պարսկական պատերազմների ընթացքում բարդ մարտավարություններ չեն կիրառվել[192]։ Այնուամենայնիվ, ինչքան էլ պարզ էր հույների մարտավարությունը, դրանում էր կայանում նրանց ուժը, իսկ պարսիկները, հնարավոր է, թերագնահատել էին հոպլիտների ուժը։ Հույն դաշնակիցների հետևակի հետ բախմանը հարմարվելու պարսիկների անկարողությունը նպաստել է նրանց վերջնական պարտությանը պատերազմում[180][192][192]։
-
Պատերազմի հույն զինվորներ։ Ձախից աջ՝ հույն պարսատիկավոր, երկու հոպլիտներ։
-
Քսերքսեսի բանակի պարսատիկավոր զինվորներ։ Ձախից աջ՝ եթովպացի նետաձիգ, խորեզմյան հետևակային, բակտրիացի հետևակային, ասիացի հեծելազորային։
-
Հույն թեթևազեն զինվորներ Թեսալիայից՝ զինված տեգերով և քարերով։
Ռազմավարություն
խմբագրելՆերխուժման սկզբում պարզ էր, որ պարսկական կողմը ունի հսկայական առավելություններ[193]։ Անկախ իր իրական չափերից՝ ակնհայտ է, որ պարսիկները Հունաստան են ներխուժել հսկայական քանակությամբ զորքերով և նավերով[2][194]։ Պարսիկները ունեին միասնական հրամանատարական համակարգ, և բոլորը պատասխանատու էին թագավորի առջև[195]։ Նրանք ունեին չափազանց արդյունավետ ազնվականություն, որը թույլ էր տալիս նրանց կատարել պլանավորման հրաշալի աշխատանքներ[26][196][197]։ Պարսից հրամանատարները էական փորձ ունեին․ նրանք 80 տարիների պատերազմների արդյունքում հիմնադրել էին Աքեմենյան տերությունը[198]։ Բացի այդ պարսիկները պատերազմների մեջ օգտագործում էին նաև խելքը և դիվանագիտությունը՝ փորձելով (գրեթե հաջողությամբ) բաժանել և տիրել հույներին[199][200][201]։ Ի տարբերություն պարսիկների՝ հույները մասնատված էին, միայն 30 քաղաք-պետություններ էին ակտիվորեն դիմադրում պարսկական ներխուժմանը, և նույնիսկ նրանք հակված էին միմյանց հետ վիճելուն[202]։ Նրանք մեծամասշտաբ պատերազմների փոքր փորձ ունեին և մասնակցում էին միայն տեղական փոքրամսշտաբ պատերազմների[203]։ Նրանց հրամանատարները հիմնականում ընտրվում էին ըստ քաղաքական և սոցիալական դիրքի և ոչ թե ըստ փորձի կամ գիտելիքների[204]։
Մ․թ․ա․ 480 թվականին պարսիկների ռազմավարությունը մեծ զորքով պարզապես Հունաստանի միջով առաջ շարժվելն էր[191]։ Ցանկացած տարածաշրջանի քաղաք, որով անցնում էր զորքը, պետք է կամ հպատակվեր, կամ էլ կործանվեր․ այդ ամենը տեղի ունեցան Թեսալիայի, Փոկիսի և Լոկրիսի քաղաքների հետ, որի բնակիչները սկզբում դիմադրում էին պարսիկներին, սակայն հետո ստիպված էին հնազանդվել[205][206]։ Հույների՝ այս ամենին հակազդելու ռազմավարությունը հետևյալն էր․ փորձել կանգնեցնել պարսկական առաջխաղացումը և նրանց պահել ինչքան հնարավոր է հյուսիսում[193]։ Բացի այդ, թվում է, որ հույները, հաշվի առնելով պարսիկների զորքի ճնշող թվաքանակը, հասկացել էին, որ բաց դաշտում քիչ շանսեր ունեն, ուստի նրանք դիրքավորվում էին աշխարհագրական այնպիսի դիրքերում, որտեղ պարսիկների թվաքանակը էական չէր լինի[193]։ Այս համատեքստում կարելի է դիտարկել հույն դաշնակիցների մ․թ․ա․ 480 թվականին տեղի ունեցած բոլոր ռազմական արշավանքները։ Սկզբում նրանք փորձել են պաշտպանել Թեմպեի կիրճը, որպեսզի կանխեն Թեսալիայի կորուստը[193]։ Հասկանալով, որ այդ դիրքը նրանք չեն կարող պահել՝ նրանք որոշում են դիրքավորվել հաջորդ հարմար տեղանքում՝ Թերմոպիլեում և Արտեմիսիոնում[193]։ Հույների ռազմագործողությունները Թերմոպիլեում սկզբնապես արդյունավետ էին, սակայն Թերմոպիլեն շրջանցող ճանապարհը պատշաճ կերպով պաշտպանելու անկարողությունը խաթարել է նրանց ռազմավարությունը և հանգեցրել պարտության[193]։ Արտեմիոսիոնում հունական նավատորմը նույնպես հաջողությամբ է գործել, սակայն նահանջել է կրած կորուստների և Թերմոպիլեում կրած պարտության պատճառով[207]։ Մինչ այդ ժամանակ պարսկական ռազմավարությունը հաջող էր, իսկ հույն դաշնակիցների ռազմավարությունը, թեև աղետալի չէր, բայց անհաջողություն էր կրում։
Կորնթոսի պարանոցի պաշտպանությունը հույն դաշնակիցների կողմից փոխել է պատերազմի բնույթը։ Պարսիկները չեն փորձել ցամաքի կողմից հարձակվել Կորնթոսի պարանոցի վրա՝ հասկանալով, որ նրանք դժվար թե կարողանան ճեղքել այն[208][209]։ Դա հանգեցրել է ռազմածովային բախման[193]։ Այդժամ Թեմիստոկլեսը կատարել է ճարպիկ մի հնարք՝ ներաքշելով պարսկական նավատորմը Սալամինի նեղուց[193][210]։ Ենթադրվում է, որ պարսիկները կամ շատ ինքնավստահ էին կամ էլ ցանկանում էին արագորեն ավարտել արշավանքը[193][211]։ Ուստի հույների տարած հաղթանակը Սալամինում պետք է գոնե կիսով չափ վերագրել պարսիկների թույլ տված ռազմավարական սխալներին[193]։ Սալամինի ճակատամարտից հետո պարսկական ռազմավարությունը փոխվել է։ Մարդոնիոսը փորձում էր օգտագործել հույների միջև եղած տարաձայնությունները և պառակտել նրանց[191]։ Նա մասնավորապես ձգտում էր աթենացիներին իր կողմը գրավել և նրան նավատորմը դուրս բերել հունական ընդհանուր նավատորմի կազմից, ինչի արդյունքում պարսիկները կկարողանային գրավել Պելոպոնեսը ծովից[148]։ Չնայած Հերոդոտոսը հայտնում է, որ Մարդոնիոսը ձգտում էր վճռական ճակատամարտի, վերջինիս գործողությունները Պլատեայի ճակատամարտից առաջ չեն համապատասխանում Հերոդոտոսի պնդմանը[193]։ Նա, թվում է, պատրաստ էր իր ուզած պայմաններում մարտը ընդունել և ճակատամարտել, սակայն նա սպասում էր հակառակորդների հարձակմանը կամ նրանց դաշինիք փլուզմանը[193]։ Հույների մ․թ․ա․ 479 թվականին կատարած ռազմագործողությունների ռազմավարությունը խառնաշփոթ է․ պելոպոնեսցիները համաձայնում են արշավել հյուսիս, որպեսզի պահպանեն դաշինքը։ Թվում է՝ հունական հրամանատարությունը քիչ պատկերացումներ ունեին, թե ինչպես կարելի է մարտ պարտադրել հակառակորդին, որում իրենք կարող էին հաղթանակի հասնել[193]։ Պլատեայից կատարած նահանջն էր, որը վերջապես հույներին թույլ տվեց իրենց ուզած պայմաններում մարտի բռնվել հակառակորդի հետ[191]։ Մարդոնիոսը, հնարավոր է, անհամբեր էր հաղթանակի հասնելու հարցում, քանի որ այդ հարձակումով նա հույներին թույլ էր տալիս կռվել մոտ մարտում, որտեղ նրանք ավելի ուժեղ էին[191]։ Հույների՝ Պլատեայում տարած հաղթանակը նույնպես կարող է դիտվել որպես պարսիկների սխալի արդյունք[191]։
Այսպիսով, պարսիկների անհաջողությունները մասամբ կարող է դիտվել որպես սեփական ռազմավարական երկու սխալների արդյունք, որոնց հետևանքով հույները ստացել են ռազմավարական առավելություն և կարողացել են վճռական հաղթանակի հասնել հակառակորդի նկատմամբ[191]։ Հույների հաջողությունը հաճախ դիտվում է որպես «իրենց ազատության համար ազատ մարդկանց պայքարի» արդյունք[212]։ Սա նույնպես կարող է դեր խաղացած լինել հաղթանակի մեջ, իսկ հույները հենց այդ բառերով էլ մեկնաբանում են իրենց հաղթանակը[213]։ Հույն դաշնակիցների հաջողության վճռորոշ գործոններից մեկն այն էր, որ նրանք, ստեղծելով միություն, թեկուզ ոչ մշտական, անկախ ամեն ինչից միշտ հավատարիմ էին մնում դրան[191]։ Պատերազմի ընթացքում եղել են մի շարք դեպքեր, որոնց ժամանակ միությունը թվացել է ոչ միասնական, սակայն ամեն դեպքում այն պահպանվել է[193]։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Հունաստանի մեծ մասը գարվված էր, աթենացիները, թեսպիացիները և պլատեացիները նախընտրել են շարունակել պայքարը նույնիսկ տարհանումից հետո, ոչ թե հպատակվել պարսիկներին[214]։ Ի վերջո հույները հաջողության են հասել, քանի որ կարողացել էին խուսափել աղետալի պարտություններից[193], հավատարիմ էին մնացել սեփական միությանը[191], պարսիկների թույլ տված սխալների արդյունքում ստացել էին առավելություն[191] և հոպլիտները իրենց կարգով ավելի հզոր էին, քան հակառակորդի հետևակայինները (սա միակ առավելությունն էր ներխուժամ սկզբում), որը հույներին թույլ տվեց Պլատեայի մոտ վերջնականապես ջախջախել պարսիկների ուժերը[174]։
Նշանակություն
խմբագրելՊարսկական երկրորդ ներխուժումը Հունաստան եղել է եվրոպական պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը։ Մեծ թվով պատմիչներ վկայում են, որ եթե Հունաստանը գրավվեր, ապա հին հունական մշակույթը, որը կազմում է Արևմտյան քաղաքակրթության հիմքը, երբեք չէր զարգանա (և արդյունքում չէր զարգանա նաև Արևմտյան մշակույթը)[215][216][217]։ Թեև սա կարող է չափազանցություն լինել, բայց պարզ է, որ նույնիսկ այն ժամանակվա հույները հասկանում էին, որ տեղի է ունենում շատ կարևոր մի բան[218]։
Ռազմական տեսանկյունից դիտելով՝ կարելի է ասել, որ պարսկական ներխուժման ժամանակ չի եղել ռազմավարական և մարտավարական նորամուծություններ․ մի մեկնաբան ենթադրել է, որ դա «զինվորական պատերազմի» նման մի բան էր (այսինքն՝ պատերազմը հաղթել են ոչ թե հրամանատարները, այլ զինվորները)[219]։ Թերմոպիլեն համարվում է զորքերի ուժի բազմապատկաման համար նպաստավոր տարածքի լավ օրինակ[220], իսկ Թեմիստոկլեսի հնարքը Սալամինի ճակատամարտից առաջ լավ օրինակ է պատերազմի մեջ խորամանկության օգտագործման համար։ Ինչպես Մարաթոնի ճակատամարտը, այնպես էլ այս ներխուժումը վերասատատել են ծանրազեն հոպլիտների գերազանցությունը թեթևազեն պարսկական հետևակի հետ մոտ մարտում[167][174]։ Քաղելով այս դասը՝ Աքեմենյան տերությունը Պելոպոնեսյան պատերազմից հետո սկսել է հավաքագրել հույն վարձկաններ և հենվել նրանց ուժի վրա[221]։
Գրականություն
խմբագրելԱնտիկ աղբյուրներ
խմբագրել- Հերոդոտոս, Պատմություն
- Macan translation of books 7–9 of The Histories (The Perseus Digital Library) (1908)
- Macauley translation of The Histories
- Դիոդորոս Սիկիլիացի, Biblioteca Historica
- Ctesias, Persica Արխիվացված 2020-10-09 Wayback Machine (from Photius's Epitome)
Ժամանակակից աղբյուրներ
խմբագրել- Թոմ Հոլանդ (2006). Persian Fire: The First World Empire and the Battle for the West. Abacus, 0-385-51311-9.
- Green, Peter (1996). The Greco-Persian Wars. University of California Press.
- de Souza, Philip (2003). The Greek and Persian Wars, 499–386 BC. Osprey Publishing, (1-84176-358-6)
- Lazenby, JF (1993). The Defence of Greece 490–479 BC. Aris & Phillips Ltd., (0-85668-591-7)
- Burn, A.R., "Persia and the Greeks" in The Cambridge History of Iran, Volume 2: The Median and Achaemenid Periods, Ilya Gershevitch, ed. (1985). Cambridge University Press.
- Sekunda, N & Chew, S (1992). The Persian Army (560–330 BC), Elite series, Osprey Publishing.
- Shahbazi, A. Shapour (2012). «The Achaemenid Persian Empire (550–330 BCE)». In Daryaee, Touraj (ed.). The Oxford Handbook of Iranian History. Oxford University Press. ISBN 978-0190208820.
{{cite book}}
: CS1 սպաս․ postscript (link) - Bradford, E. Thermopylae: The Battle for the West. Da Capo Press, 0-306-81360-2.
- Strauss, Barry. The Battle of Salamis: The Naval Encounter That Saved Greece—and Western Civilization. New York: Simon and Schuster, 2004 (hardcover, 0-7432-4450-8; paperback, 0-7432-4451-6).
- Bury, J. B. & Meiggs, R. (2000). A History of Greece to the Death of Alexander the Great (4th Revised Edition). Palgrave Macmillan.
- Grote, G. A History of Greece: Part II
- Maurice, F (1930). "The size of the army of Xerxes in the invasion of Greece 480 BC". Journal of Hellenic Studies vol. 50, pp. 115–128.
- Delbrück, Hans (1920). History of the Art of War. University of Nebraska Press. Reprint edition, 1990. Translated by Walter, J. Renfroe. 4 Volumes.
- Warry, J. (1998). Warfare in the Classical World. 1-84065-004-4.
- Engels, DW. (1978). Alexander the Great and the Logistics of the Macedonian Army. Berkeley/Los Angeles/London.
- Roisman, Joseph; Worthington, Ian (2011). A Companion to Ancient Macedonia. John Wiley and Sons. ISBN 978-1-44-435163-7.
- Scott, JA (1915). "Thoughts on the Reliability of Classical Writers, with Especial Reference to the Size of the Army of Xerxes", The Classical Journal 10 (9).
- von Fischer, R. Das Zahlenproblem in Perserkriege 480–479 v. Chr. Klio, N. F., vol. VII.
- Cohen, R (1934). La Grece et l'hellenization du monde antique
- Tarn, WW. (1908). "The Fleet of Xerxes", The Journal of Hellenic Studies v.28
- Obst, E. (1914). Der Feldzug des Xerxes. Leipzig
- Munro, JAR (1929). Cambridge Ancient History vol. IV
- Köster, AJ (1934). Studien zur Geschichte des Antikes Seewesens. Klio Belheft 32
- Οι δυνάμεις των Ελλήνων και των Περσών (The forces of the Greeks and the Persians), E Istorika no. 164 19 October 2002.
- Papademetriou, K (2005). "Περσικό Πεζικό: Η δύναμη που κατέκτησε τη νοτιοδυτική Ασία" (Persian Infantry: The force that conquered southwest Asia), Panzer magazine, Issue 22 September–October 2005, Periscopio editions Athens.
- Fehling, D (1989). Herodotus and His "Sources": Citation, Invention, and Narrative Art. Translated by J. G. Howie. Leeds: Francis Cairns.
- Finley, Moses (1972). «Introduction». Thucydides – History of the Peloponnesian War (translated by Rex Warner). Penguin. ISBN 0-14-044039-9.
- Eikenberry, Lt. Gen. Karl W. (Summer 1996). «Take No Casualties». Parameters: US Army War College Quarterly. XXVI (2): 109–118. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Shahbazi, 2012, էջ 129
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 de Souza, p. 41
- ↑ 3,0 3,1 3,2 Holland, p. 237
- ↑ Cicero, On the Laws I, 5
- ↑ 5,0 5,1 5,2 Թոմ Հոլանդ, գլուխներ xvi–xvii.
- ↑ Thucydides, History of the Peloponnesian War, e.g. I, 22 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ 7,0 7,1 Finley, էջ 15.
- ↑ Թոմ Հոլանդ, գլուխ xxiv.
- ↑ David Pipes. «Herodotus: Father of History, Father of Lies». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 10,0 10,1 Թոմ Հոլանդ, էջ 377.
- ↑ Fehling, էջեր 1–277.
- ↑ Diodorus Siculus, Bibliotheca Historica Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
- ↑ Note to Herodotus IX, 81 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Holland, p. 47–55
- ↑ 15,0 15,1 Holland, p. 203
- ↑ Herodotus V, 105 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ 17,0 17,1 Holland, 171–178
- ↑ Herodotus VI, 44 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ 19,0 19,1 Roisman, Worthington, էջեր 135-138, 342-345
- ↑ 20,0 20,1 20,2 Holland, pp. 178–179
- ↑ "Two Spartans of noble birth and great wealth, Sperthias son of Aneristus and Bulis son of Nicolaus, undertook of their own free will that they would make atonement to Xerxes for Darius' heralds who had been done to death at Sparta. Thereupon the Spartans sent these men to Media for execution." in LacusCurtius Herodotus Book VII: Chapter 134. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Herodotus VI, 101 Արխիվացված 2020-04-14 Wayback Machine
- ↑ Herodotus VI, 113 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Holland, pp. 206–207
- ↑ 25,0 25,1 Holland, pp. 208–211
- ↑ 26,0 26,1 26,2 Holland, pp. 213–214
- ↑ Herodotus VII, 7 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 62–80 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 26 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 37 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 35 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Soldiers with names Արխիվացված 2020-09-17 Wayback Machine, after Walser
- ↑ The Achaemenid Empire in South Asia and Recent Excavations in Akra in Northwest Pakistan Peter Magee, Cameron Petrie, Robert Knox, Farid Khan, Ken Thomas p.713 Արխիվացված 2020-05-23 Wayback Machine
- ↑ NAQŠ-E ROSTAM – Encyclopaedia Iranica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 35,0 35,1 Herodotus VII, 186
- ↑ 36,0 36,1 36,2 Ctesias, Persica Արխիվացված 2020-10-09 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 115 Արխիվացված 2017-01-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 89 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII 90 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 40,4 Herodotus VII, 184 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ 41,0 41,1 Herodotus VII, 97 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 62 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 63 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 64 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 65 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 66 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 67 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 68 Արխիվացված 2008-05-07 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 69 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 70 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 71 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 72 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 73 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 74 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus, VII, 75 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 77 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 78 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 79 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 80 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 60 Արխիվացված 2008-01-02 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 84 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 85 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 86 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 87 Արխիվացված 2008-01-02 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 61 Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
- ↑ 66,0 66,1 Herodotus VII, 185 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ 67,0 67,1 Grote, ch. 38
- ↑ Bury, J. B. (1956). A history of Greece to the death of Alexander the Great 3rd edition. Oxford: Oxford Uni. էջ 269.
- ↑ 69,0 69,1 Maurice (1930)
- ↑ Delbrück (1920)
- ↑ Warry (1998)
- ↑ Engels (1978)
- ↑ Scott (1915)
- ↑ von Fischer
- ↑ Cohen, p. 164
- ↑ W. W. Tarn (1908)
- ↑ Ernst Obst (1914)
- ↑ Papademetriou (2005)
- ↑ Sekunda & Chew (1992)
- ↑ Munro (1929)
- ↑ Lazenby, p. 90
- ↑ «The size of the Persian Army». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ E Istorika, 19 October 2002
- ↑ Holland, p. 394
- ↑ Romm, James (2014). Histories (անգլերեն). Hackett Publishing. էջ 381. ISBN 9781624661150. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Aeschylus, The Persians
- ↑ Diodorus Siculus XI, 3 Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
- ↑ Lysias II, 27
- ↑ Ephorus, Universal History
- ↑ Isocrates, Oration VII, 49
- ↑ Isocrates, Oration IV, 93
- ↑ Plato, Laws III, 699
- ↑ Köster (1934)
- ↑ Holland, p. 320
- ↑ 95,0 95,1 Lazenby, pp. 93–94
- ↑ Green, p. 61
- ↑ Burn, p. 331
- ↑ Holland, p. 217–223
- ↑ Herodotus VII, 32 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 145 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ Herodotus, VII, 148 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 161 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ Holland, p. 226
- ↑ 104,0 104,1 Holland, p. 225
- ↑ 105,0 105,1 Holland, p. 263
- ↑ Holland, pp. 246–247
- ↑ 107,0 107,1 Holland, pp. 168–169
- ↑ Herodotus VII, 25 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 100 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Holland, 248–249
- ↑ 111,0 111,1 Herodotus VII, 173 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 174 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
- ↑ Holland pp. 255–257
- ↑ Herodotus VIII, 40 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
- ↑ 115,0 115,1 115,2 Holland, pp 257–259
- ↑ Holland, pp. 262–264
- ↑ Herodotus VII, 210 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Holland, p. 274
- ↑ Herodotus VII, 223 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus, VII, 225 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
- ↑ Herodotus, VIII, 2 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ 122,0 122,1 122,2 Holland, pp. 276–281
- ↑ Herodotus VIII, 8 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 14 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ 125,0 125,1 Herodotus VIII, 16 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 18 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 21 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 41 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Holland, p. 300
- ↑ 130,0 130,1 130,2 130,3 Lynch, Kathleen M. (2011). The Symposium in Context: Pottery from a Late Archaic House Near the Athenian Agora (անգլերեն). ASCSA. էջեր 20–21, and Note 37. ISBN 9780876615461. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Holland, pp. 305–306
- ↑ Barringer, Judith M.; Hurwit, Jeffrey M. (2010). Periklean Athens and Its Legacy: Problems and Perspectives (անգլերեն). University of Texas Press. էջ 295. ISBN 9780292782907. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 133,0 133,1 133,2 Holland, pp. 327–329
- ↑ 134,0 134,1 134,2 Holland, pp. 308–309
- ↑ 135,0 135,1 Holland, pp. 310–315
- ↑ Holland, p. 294
- ↑ 137,0 137,1 Lazenby, pp. 157–161
- ↑ 138,0 138,1 Holland, p. 303
- ↑ Holland, p. 319
- ↑ Herodotus VIII, 89 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Holland, pp. 320–326
- ↑ Herodotus VIII, 97 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 100 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 126 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VIII, 128 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ 146,0 146,1 146,2 Herodotus VIII, 129 Արխիվացված 2020-04-14 Wayback Machine
- ↑ 147,0 147,1 147,2 Herodotus VIII, 127 Արխիվացված 2020-01-11 Wayback Machine
- ↑ 148,0 148,1 148,2 Holland, pp. 333–335
- ↑ 149,0 149,1 149,2 149,3 149,4 Holland, pp. 336–338
- ↑ Herodotus IX, 7 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 6–9 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 10
- ↑ Holland, p. 339
- ↑ 154,0 154,1 154,2 Holland, pp. 342–349
- ↑ Herodotus IX, 20 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 23 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 25 Արխիվացված 2020-04-14 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 59 Արխիվացված 2020-04-14 Wayback Machine
- ↑ 159,0 159,1 Holland, pp. 350–355
- ↑ Herodotus IX, 62 Արխիվացված 2020-04-14 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 63 Արխիվացված 2020-01-11 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 66 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 65 Արխիվացված 2020-03-14 Wayback Machine
- ↑ Herodotus IX, 100 Արխիվացված 2020-01-11 Wayback Machine
- ↑ 165,0 165,1 165,2 165,3 165,4 Holland, pp. 357–358
- ↑ 166,0 166,1 Herodotus IX, 96 Արխիվացված 2020-04-14 Wayback Machine
- ↑ 167,0 167,1 Holland, p. 358–359
- ↑ Lazenby, p. 247
- ↑ 169,0 169,1 Herodotus IX, 114 Արխիվացված 2020-07-08 Wayback Machine
- ↑ 170,0 170,1 170,2 Holland, pp. 359–363
- ↑ Thucydides I, 98 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ 172,0 172,1 Herodotus VII, 107 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ 173,0 173,1 Holland, pp. 69–72
- ↑ 174,0 174,1 174,2 174,3 174,4 174,5 174,6 174,7 Lazenby, p. 256
- ↑ Holland, p. 217
- ↑ 176,0 176,1 Lazenby, pp. 39–41
- ↑ Holland, p. 74
- ↑ ««Non-metallic armour prior to the first world war», Cheshire, E. J.». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Holland, pp. 187–192
- ↑ 180,00 180,01 180,02 180,03 180,04 180,05 180,06 180,07 180,08 180,09 180,10 180,11 Lazenby, pp. 23–29
- ↑ Holland, p. 196
- ↑ Holland, pp. 17–18
- ↑ 183,0 183,1 Holland, p. 274–275
- ↑ Lazenby, p. 232
- ↑ Holland, pp. 160–161
- ↑ Holland, pp. 192–197
- ↑ Herodotus VIII, 22
- ↑ Herodotus IX, 98 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
- ↑ Holland, p. 343
- ↑ Lazenby, p. 138
- ↑ 191,00 191,01 191,02 191,03 191,04 191,05 191,06 191,07 191,08 191,09 Lazenby, 254–255
- ↑ 192,0 192,1 192,2 Lazenby, p. 258
- ↑ 193,00 193,01 193,02 193,03 193,04 193,05 193,06 193,07 193,08 193,09 193,10 193,11 193,12 193,13 193,14 Lazenby, p. 248–253
- ↑ Lazenby, p. 29
- ↑ Lazenby, p. 21
- ↑ Lazenby, pp. 17–18
- ↑ Lazenby, p. 30
- ↑ Lazenby, p. 31
- ↑ Lazenby, pp. 29–30
- ↑ Holland, pp. 311–313
- ↑ Holland, pp. 344–345
- ↑ Lazenby, pp. 21–22
- ↑ Lazenby, p. 33
- ↑ Lazenby, pp. 37–38
- ↑ Herodotus, IX, 17 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Herodotus VII, 172 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- ↑ Lazenby, pp. 149–150
- ↑ Lazenby, p. 197
- ↑ Holland, p. 310
- ↑ Holland, p. 316–317
- ↑ Holland, pp. 307–308
- ↑ Green, p. 36
- ↑ «VDH's Private Papers::History and the Movie "300"». 2009 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Lazenby, pp. 259–261
- ↑ Hanson, Carnage and Culture: Landmark Battles in the Rise of Western Power
- ↑ Strauss, pp. 1–294
- ↑ Holland, pp xvii–xix
- ↑ Holland, pp xvi
- ↑ Lazenby, pp. 257–258
- ↑ Eikenberry (1996)
- ↑ Xenophon, Anabasis Արխիվացված 2020-01-10 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պարսկական երկրորդ ներխուժում Հունաստան կատեգորիայում։ |
- The Persian Wars at History of Iran on Iran Chamber Society
- Հունարեն հոդվածներ Սալամիսիս և Մարաթոնի ճակատամարտերի, Քսերքսեսի արշավանքի մասին