Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պենելոպե (այլ կիրառումներ)

«Պենելոպա» (անգլ. Penelope), ռեժիսոր Մարկ Պալանսկիի ֆիլմը, ժամանակակից հեքիաթ` կախարդված ազնվական Պենելոպայի մասին, նկարահանված ռոմանտիկ կատակերգության ժանրով։

Պենելոպե
անգլ.՝ Penelope
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ կատակերգություն և ֆենթեզի ֆիլմ
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Պալանսկի
ՊրոդյուսերՋեննի Սիմփսոն, Ռիզ Ուիզերսփուն և Scott Steindorff?
Սցենարի հեղինակLeslie Caveny?
ԴերակատարներՔրիստինա Ռիչի և Ջեյմս Մաքէվոյ
ՕպերատորՄիշել Ամատիե
ԵրաժշտությունJoby Talbot?
ՄոնտաժՋոն Գրեգորի
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունType A Films? և Grosvenor Park Productions
Տևողություն103 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Penelope (2006 film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Զարմերից մեկի և աղախինի սիրավեպի արդյունքում Ուիլխերների բարեպաշտ ընտանիքը հայտնվում է վտանգավոր դրության մեջ, հրաժարվելով հղիացած ռամիկի հետ ամուսնությունից, Լեոնարդ Ուիլխերնը անեծք դրեց իր տոհմի վրա։ Ուիլխերների տոհմում ծնված հաջորդ աղջիկը կունենա խոզի դունչ քթի փոխարեն, և անեծքը կկարողանա հանել այն մարդը, ով իսկապես կսիրի նրան։ Մի քանի սերունդ Ուիլխերների ընտանիքում ծնվում էին տղաներ, և անեծքը մոռացվել էր մինչև այն օրը, երբ ծնվեց մի աղջիկ Պենելոպան։ Եվ իսկապես նա ուներ խոզի դունչ։

Պենելոպայի ծնողները՝ Ջեսիկա և Ֆրանկլին Ուիլխերները որոշեցին մեծացնել Պենելոպային մեկուսացնել շրջակա աշխարհից, բայց լրագրողները փորձում էին հասկանալ ինչ է կատարվում նրանց աղջկա հետ։ Սակայն մի գաճաճ Լեմոն անունով տարիներով սպասում էր այն օրվան երբ ամեն ինչ ջրի երես դուրս կգար։ Այդ ժամանակ Պենելոպան մեծանում էր, և Ջեսիքան վարձեց խնամակալուհի Պենելոպայի համար ամուսին գտնելու համար, ով կկարողանար կախարդազերծ անել աղջկան։ Բայց յուրաքանչյուրը, ով տեսնում էր աղջկա դեմքը սարսափահար փախչում էին։ Ամեն ինչ շարունակվում էր նույն սցենայով, երբ Պենելոպային չայցելեց Էդվարդ Վանդերման III, նա այնքան վախեցավ նրա քթից, որ ծառայապետը չկարողացավ հասնել նրան։

Ոստիկանության բաժանմունքում Էդվարդին ծաղրեցին, սակայն նրա պատմվածքով հետաքրքրվեց Լեմոնը։ Երկուսով նրանք որոշեցին նկարահանել Պենելոպային, ինչի համար վարձում են հմայիչ Մաքսին։ Նրան տալիս են տեսախցիկ` թաքնված բաճկոնում, և ուղարկում Պենելոպայի հերթական ամուսինների մոտ։ Բայց թյուրիմացության պատճառով Մաքսը միակն էր, ով մնաց Պենելոպայի հայտնվելու ժամանակ (նա այդ ժամանակ գտնվում էր բազմոցի հետևում, և չէր տեսնում նրա դեմքը)։ Նրանք սկսում են շփվել հատուկ հայելու միջոցով, որի հետևում թաքնված էր Պենելոպան։ Մի քանի «հանդիպումներից» հետո, նրանք մտերմանում են, բայց երբ Պենելոպան որոշում է նրա առջև բացել իր իրական դեմքը, Մաքսը կտրուկ շարժում է անում, նրա տեսախցիկը ձայն է արձակում, և նա ետ է քաշում ձեռքը Պենելոպայի դեմքից։ Պենելոպան գոռալով «Ես հրեշ եմ» փախչում է Մաքսից։ Մաքսը կոտրում է Լեմոնի տեսախցիկը, որ նկարը չհասնի նրան, բայց իր խնդրանքին ամուսնանալ նրա հետ, որպեսզի անեծքը անհետանա հրաժարվում է։ Պենելոպեն ամբողջովին հուսահատված, այդ նույն գիշերը գաղտնի փախչում է Ուիլխերների կալվածքներից։ Լոնդոնը դուր է գալիս Պենելոպային, և նա որոշում է բնակվել այնտեղ։ Այդքան պատահարներց հետո նա ծանոթանում է մոտոցիկլավարուհի Էնիի հետ։ Այդ ժամանակ Լեմոնի որսը նրա նկարների վրա շարունակվում է։ Պենելոպան որոշում է ինքը նկարահանել իրեն և նկարը տալ Լեմոնին։ Նկարից հետո նա դառնում է հանրաճանաչ, բոլորը հիանում են նրա արտաքինով։

Այդ ժամանակ Մաքսը որոշում է թողնել խաղաքարտերը և նորից զբաղվել երաժշտությամբ։ Պենելոպայի հետ նա հանդիպում է մի քանի անգամ բայց նա պատրաստ չէր շփմանը։ Էդվարդը նրան առաջարկություն է անում, քանի որ խորհուրդ էին տվել նրա ծնողները. այդպիսով նրանց ընտանիքի իմիջը կբարելավվեր։ Մոր կողմից երկար համոզմունքներից հետո Պենելոպան համաձայնվում է։ Սակայն հարսանիքի ժամանակ Պենելոպան հասկանալով, որ դա այն չէ ինչ իրեն է պետք փախչում է։ Այդ րոպեին երբ մայրը համոզում էր նրան վերադառնալ միջոցամանը Պենելոպան գոռում է և ասում, որ չի ցանկանում փոխվել, և որ նա իրեն դուր է գալիս։ Այդ ժամանակ անեծքը վերանում է և Պենելոպան տեսնում է, որ խոզի դունչը անհետացել է։ Վանգան պատմում է Պենելոպային ամբողջ ճշմարտությունը Մաքսը սիրում է նրան, և հրաժարվել է նրա հետ ամուսնանալուց, որովհետև չէր կարող հանել անեծքը։ Պենելոպան հեռանում է ծնողներից, և որոշում բնակվել Լոնդոնում, տեղավորվում է աշխատանքի, և Էնիի հետ միասին գնում են ակումբ Մաքսին փնտրելու, որտեղ աշխատում և ապրում է Մաքսը։ Պենելոպան հանդիպում է նրան խոզի դիմակով, որովհետև այդ օրը Հելլոուինի տոնն է։ Մաքսը ճանաչում է նրան անգամ դիմակով, և ամենևին էլ չգիտեր, որ անեծքը վերացել է։ Նա սեր է խոստովանում Պենելոպային և համբուրում։ Պենելոպան հանում է դիմակը։ Մաքսը ասում է, որ նրա անունը Ջոնի է, և որ Լեմոնը շփոթել է նրան ուրիշ տղայի հետ, և ասում որ նա չամուսնացավ նրա հետ, որովհետև չէր կարող հանել անեծքը։

Դերերում

խմբագրել
Դերասան Դերը
Քրիստինա Ռիչի Պենելոպա Ուիլխերն
Քեթրին Օ’Հարա Ջեսիքա Ուիլխերն
Ջեյմս Մաքէվոյ Մաքս Կամպիոն/Ջոննի Մարտին
Ռիզ Ուիզերսփուն Էննի
Փիթեր Դինկլեյջ Լեմոն
Ռիչարդ Ի.Գրանտ Ֆրանկլին Ուիլխերն
Սայմոն Վուդս Էդվարդ Վանդերման
Ռասսել Բրենդ Սեմ

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Սյուժեի գաղափարը հիմնված է միջնադարյան լեգենդի վրա։
  • Ռուսաստանը առաջին երկիրն է, որտեղ ֆիլմը թողարկվեց, այն վաստակեց 850 ԱՄՆ դոլար։
  • Եզրափակիչ սցենայում հնչում է Sigur Rós Իսլանդական ռոք խմբի «Hoppipolla» երգը։
  • Չնայած նրան, որ դեպքը կատարվում է Անգլիայում ֆունտի փոխարեն նրանք օգտագործում են ԱՄՆ դոլար. Պենելոպայի նկարի համար պարգևատրումը կատարվել է դոլարներով; դոլարները հստակ երևում են այն ժամանակ, երբ Մաքս Կամպիոնը/Ջոնի Մարտինը գնալով խաղաքարտեր խաղալու իր գումարով լի արկղից հանում է դոլարներ, և երբ Մաքսը Լեմոնին է վերադարձնում գումարը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպե (ֆիլմ, 2006)» հոդվածին։