Պենեպլեն (անգլ.՝ peneplain, լատին․՝ paene — համարյա և անգլերեն plain — հարթավայր), համարյա հարթավայր, դենուդացիոն հարթավայր՝ առաջացած քայքայված լեռների տեղում, խոնավ կլիմայի պայմաններում։ Տարբերվում է ի սկզբանե տափարակ ռելիեֆ ունեցող կուտակումային հարթավայրից։ Պենեպլեն հասկացությունը գեոմորֆոլոգիայի մեջ է մտցրել ամերիկացի աշխարհագետ Ուիլյամ Դեյվիսը (1850—1934) 19-րդ դարի վերջերին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։