«Պետրիշուլե» (նաև «Պետերշուլե», գերմ.՝ St. Petri-Schule), Ռուսաստանի հնագույն ուսումնական հաստատություններից մեկը և Սանկտ Պետերբուրգի առաջին դպրոցը, որը հիմնադրվել է 1709 թվականին` որպես Սուրբ Պետրոս և Պողոս լյութերական եկեղեցուն կից դպրոց: Այնուհետև, մինչև 1918 թվականը, անվանվել է` Սուրբ Պետրսգերմանական գլխավոր ուսումնարան (գիմնազիա), իսկ 1996 թվականին նրան վերադարձվել է պատմական անվանումը` «Պետրիշուլե»:

Պետրիշուլե
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1709
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
ՀասցեНевский пр. д. 22/24
Կայքpetrischule222.ru

Դպրոցի պատմություն

խմբագրել

Դպրոցի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1709 թվականին: Ռուսաստանի Դաշնության ռազմա-ծովային նավատորմի արխիվում պահպանվել է ծովակալ` Կոռնելիուս Կրյույսի նամակը ուղղված Պետրոս I կայսրին` իր դաստակերտում եկեղեցու և դպրոցի կազմակերպման մասին, որն այն ժամանակ գտնվել է այժմյան Նոր Էրմիտաժի վայրում` Գերմանական (միլիոնանոց) փողոցի կողքին:

Դպրոցի այժմյան շենքը (Նևյան պողոտա, 22-24) կառուցվել է 1760-ական թվականների սկզբին, բազմիցս վերակառուցվել է` 1799 թվականին` ճատարապետ` Յակով Ֆերրարիի կողմից, 1876-1877 թվականներին` ճարտարապետներ` Ալեքսանդր Պյոլի և Յուլի Բրունիի կողմից, 1913-1915 թվականներին` ճարտարապետ` Վ. Քոլինզ:

Ուսուցիչներ

խմբագրել

Դպրոցի առաջին տնօրենը եղել է Անտոն Բյուշինգը (1724-1793 թվականներ)` գերմանացի աստվածաբան, աշխարհագրագետ, պատմաբան և մանկավարժ, որը 1761 թվականին Սանկտ Պետերբուրգի լյութերական համայնքի կողմից հրավիրված է եղել ղեկավարելու` Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցուն կից դպրոցը, վերջին տնօրենը եղել է Էրիխ Քլեյնենբերգը:

Դպրոցի 300 տարվա պատմության ընթացքում այստեղ դասավանդել են գիտության և մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են` գրողներ` Իվան Բորնը, Ալեքսանդր Գալիչը և Նիկոլայ Գրեչը, մեքենագետ` Նիկոլայ Բրաշմանը, պատմաբաններ` Ֆրիդրիխ Լորենցը (1840-1857 թվականներից եղել է տնօրեն), Անտոն Բյուշինգը և Ալեքսանդր Վուլֆիուսը, ֆիզիկոսներ` Յոհան Բեքմանը, Էմիլի Լենցը, Օրեստ Խվոլսոնը, բանասեր` Կարլ Ռադլովը և ուրիշներ:

Աշակերտներ

խմբագրել

Տարբեր տարիներին դպրոցի շրջանավարտներն ու աշակերտները եղել են Ռուսաստանի շատ ականավոր գործիչներ, մասնավորապես, գրողներ` Պավել Վյազեմսկին և Ալեքսանդր Միխայիլովսկի-Դանիլևսկին, ճարտարապետներ` Կարլ Ռոսսին և Նիկոլայ Բենուան, կոմպոզիտորներ` Մոդեստ Մուսորգսկին և Պյոտր Շենկը, բժիշկներ` Պյոտր Լեսգաֆտը, Սերգեյ Լուկյանովը և Կարլ Ռաուխֆուսը, դեկաբրիստ գեներալ-մայոր` Միխայիլ Ֆոնվիզինը, ծովակալներ` Պավել Չիչագովը, Ակսել Բերգը, Լյուդվիգ Կերբեր, դերասաններ` Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան և շատ ուրիշներ: 1853 թվականից Գեորգ Կանտորը և Պավել Բուրեն սովորել են Պետրիշուլեում:

Հեղափոխությունից առաջ

խմբագրել

1912 թվականի նոյեմբերին դպրոցը տոնել է իր 200-ամյակը: Այդ ժամանակ այն դարձել է Ռուսաստանի ամենախոշոր միջնակարգ ուսումնական հաստատությունը, այստեղ սովորել են ավելի քան 1600 երեխա, այդ թվում` 25 %-ը եղել են ռուս:

Ազատ համալսարանը Պետրիշուլեի պատերին

խմբագրել

1862 թվականի դպրոցի հանդեսասրահում Ազատ համալսարանի շրջանակներում իրենց դասախոսությունները կարդացել են Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորները, համաշխարհային մակարդակի գիտնականները` Նիկոլայ Բեկետովը, Նիկոլայ Կոստոմարովը, Դմիտրի Մենդելեևը, Կոնստանտին Կավելինը, Իվան Սեչենովը, Վլադիմիր Սպասովիչը, Միխայիլ Ստասյուլևիչը և ուրիշներ: Նրանց դասախոսություններին հավաքվել էր մինչև 1-2 հազար ունկնդիր:

Գտնվելով Պետրիկիրխե եկեղեցական խորհրդի խնամակալության տակ` դպրոցը չի ունեցել նյութական դժվարություններ, նույնիսկ ենթադրվում էր նրա հետագա աճը և դպրոցի շենքի վերնաշենքը, բայց սկսված Առաջին համաշխարհային պատերազմը ամբողջովին փոխեց դպրոցի կյանքը:

1914 թվականի օգոստոսից Կրթության նախարարության համաձայնագրի համաձայն` դպրոցական բոլոր փաստաթղթերը և ուսումնական առարկաները սկսեցին կատարվել ռուսերենով: Այնուհետև դպրոցի անունը սկսեցին գրել ռուսերենով` «Պետրիշուլե»: Դպրոցը լքեցին ուսուցիչները, ովքեր լավ չէին տիրապետում ռուսերենին, իսկ մարմնամարզության ուսուցիչ` Անտոն Պրեյսը, որպես Գերմանիայի հպատակ, իշխանությունների կողմից արտաքսվեց մայրաքաղաքից: Դպրոցը ստիպված են եղել լքել նաև գերմանական և ավստրիական հպատակների երեխաները, որոնք պետք է արտաքսվեին Ռուսական կայսրության հեռավոր շրջաններ։ Հակա-գերմանական տրամադրությունները, որոնք այդ ժամանակ ի հայտ եկան ռուսական հասարակության հայտնի մասում, հանգեցրին նրան, որ որոշ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխեցին այլ դպրոցներ: Ավագ դասարանների շատ աշակերտներ թողել են դպրոցը, որպեսզի ինքնակամ մտնեն ռուսական բանակ:

Խորհրդային տարիներին

խմբագրել

1918-1941 թվականներին հաճախակի փոփոխվել է ուսուցման ծրագիրը և ուսումնական հաստատության անվանումը` Չորրորդ խորհրդային դպրոց, 41-րդ միասնական աշխատանքային դպրոց, 28-րդ ֆաբրիկա-գործարանային իննամյա դպրոց, 14-րդ լրիվ միջնակարգ դպրոց: 1939 թվականից շենքում գործում էին № 14 (1941 թվականից` № 222) և № 22 (№ 217) դպրոցները, որոնք շրջափակման տարիներին աշխատում էին որպես մեկ խմբային դպրոց, որոնք վերջնականապես միավորվեցին 1965 թվականին` 222 համարի ներքո:

Պատմական ինտերիերին լուրջ վնաս է հասցվել 1977 թվականի օգոստոսին տեղի ունեցած հրդեհից: Հանդիսասրահի վերականգնումը տևել է գրեթե 30 տարի և ավարտվել միայն 2005 թվականին։

Ժամանակակից Ռուսաստանում

խմբագրել

1991 թվականին սկսել են անցնել գերմաներեն` խորացված ուսուցմամբ, իսկ 1996 թվականին շնորհվել է «Պետրիշուլե» պատմական անվանումը: 2009 թվականին կայացել է դպրոցի 300-ամյակի տոնակատարությունը, բացվել է թանգարան:

XXI դարի սկզբից դպրոցում սովորում են ավելի քան 500 աշակերտ, աշխատում են շուրջ 60 ուսուցիչ, կան գիտական հասարակություններ և ֆակուլտատիվներ: Դպրոցը կապեր է պահպանում Գերմանիայի և Հոլանդիայի բազմաթիվ ուսումնական հաստատությունների հետ: 2011 թվականին դպրոցում բացվել է Պետրիշուլե պատմության թանգարան[1]:

Դպրոցի տնօրենն է` Անտոն Մորոզովը (2021 թվականի փետրվարի 11-ից)[2]:

Գրականություն

խմբագրել
  • Die St. Petri-Gemeinde. Zwei Jahrhunderte evangelischen Gemeindelebens in St. Petersburg. 1710—1910. — Teil 2: Die Schule — St. Petersburg, 1910.
  • Смирнов В. В. St. Petrischule. Школа, что на Невском проспекте за кирхой: старейшая школа Санкт-Петербурга. 1709—2005 гг. — СПб.: Коло, 2006. — 152 с. — ISBN 5-901841-27-1
  • Фонд Комиссии Народных Училищ, 1780—1790 гг., ЦГИАСПб, фонд 733.
  • «Geschichte der St. Petri-Schule von 1862 bis 1887» dargestellt von E. Friesendorff
  • Дело о награждении орденом преподавателя Петришуле Н. И. Греча за ревностную службу и литературные труды 1811 — ЦГИАСПб, фонд 733, оп. 20, дело 122.
  • Ульянов, Н. П. Судьбы учителей Петришуле (20—30-е годы XX в.) // Немцы в России: люди и судьбы. — СПб.: Дмитрий Буланин, 1998. — С. 196—209.
  • Ульянов, Н. П. Петришуле — старейшая школа в Петербурге // Немцы и развитие образования в России: сборник научных трудов / РАН, СПб науч. центр. — СПб.: [Б.и.], 1998. — С. 129—136. — Библиогр. в примеч.
  • Августин (архимандрит; Никитин). Немецкая Евангелическо-лютеранская церковь Св. Петра // Немцы в России: петербургские немцы. — СПб.: Дмитрий Буланин, 1999. — С. 281—320. — Библиогр. в примеч. — Из содерж.: Пастор А. Ф. Бюшинг и Петришуле. — С. 298—303.
  • Молкина О. И. Над нами Красный Крест. — СПб.: Остров, 2007.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «У Петришуле появился свой музей». Արխիվացված օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2018-01-31-ին.
  2. «Руководство. Педагогический (научно-педагогический) состав». petrischule222.ru. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրիշուլե» հոդվածին։