Պետր Կենդերով
Պետր Ստոյանով Կենդերով (բուլղար․՝ Петър Стоянов Кендеров, ապրիլի 5, 1943, Պազարջիկ, Բուլղարիայի թագավորություն), բուլղարացի մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Կիրիլ և Մեֆոդի սրբերի անվան միջազգային հիմնադրամի խորհրդի անդամ, պրոֆեսոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]։
Պետր Կենդերով բուլղար․՝ Петър Кендеров | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1943 (81 տարեկան) Պազարջիկ, Բուլղարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ազգություն | բուլղարացի |
Մասնագիտություն | մաթեմատիկա |
Հաստատություն(ներ) | Institute of Mathematics and Informatics? |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Գիտական ղեկավար | Դմիտրի Ռայկով |
Եղել է գիտական ղեկավար | Pando Grigorov Georgiev?[1] |
Petar Kenderov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊետր Կենդերովը ծնվել է 1943 թվականի ապրիլի 5-ին Պազարջիկ քաղաքում։ Նա եղել է փաստաբան, մշակութային գործիչ Ստոյան Կենդերովի և նույնպես մշակութային գործիչ Ելենա Կենդերովայի երեք որդիներից երկրորդը։ Պետր Կենդերովը 1960 թվականին ավարտել է Պազարջիկի երկրորդ գիմնազիան։ 1960-1963 թվականներին նա սովորել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում և մասնակցել Յարոսլավ Տագամլիցկու սեմինարներին։ Լսել է Դոյչին Դոյչինովի առաջին դասընթացն ընդհանուր տոպոլոգիայի վերաբերյալ։ Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում Պետր Կենդերովը 1963 թվականին մեկնել է Մոսկվա՝ սովորելու Մոսկվայի պետական համալսարանի բարձրագույն երկրաչափության և տոպոլոգիայի ամբիոնում։ Նա սովորել է ընդհանուր տոպոլոգիայի հիմնադրի՝ Պավել Ալեքսանդրովի ղեկավարությամբ։ Պետր Կենդերովը Մոսկվայի պետական համալսարանն ավարտել է 1966 թվականին[3]։
1970 թվականին Պետեր Կենդերովն՝ որպես գիտաշխատող, սկսել է աշխատել Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից մաթեմատիկայի ինստիտուտում։ 1974 թվականին նա դարձել է II աստիճանի ավագ գիտաշխատող, 1983 թվականին՝ պրոֆեսոր։ Մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել 1982 թվականին՝ պաշտպանելով դոկտորական ատենախոսություն։ 1971 թվականից մինչև 1979 թվականը համագործակցել է Բուլղարիայի Ազգային անվտանգության կոմիտեի հետ[4]։ Իր կարիերայի մեծ մասը Պետեր Կենդերովն անցկացրել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտում։ Նրա գիտական հրատարակությունների զգալի մասը նվիրված են տոպոլոգիայի, ֆունկցիոնալ անալիզի ու օպտիմիզացիային։
Պետր Կենդերովը եղել է ինֆորմատիկայի դպրոցական առաջին միջազգային օլիմպիադայի կազմակերպիչներից մեկը[5], և մինչև օրս անցկացվում է այդպիսի օլիմպիադա, որի հաղթողներն իրավունք են ստանում ներկա գտնվել Կենդերովի դասախոսություններին[6]։ Պետր Կենդերովը եղել է նաև լեզվաբանության օլիմպիադայի կազմակերպիչը[7]։
Պետր Կենդերովը Պլովդիվի, Ռուսեի համալսարանների ու Բուլղարիայի Հարավարևմտյան համալսարանի պատվավոր դոկտոր է[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Членове на Съвета на Международна фондация „Св. св. Кирил и Методий"». Международна фондация „Св. св. Кирил и Методий“. Վերցված է 5 април 2011 г.-ին.
- ↑ Клуб выпускников механико-математического факультета МГУ(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ «Решение №230 от 16.06.2011 г.». Комисия за разкриване на документите и за обявяване на принадлежност на български граждани към ДС и разузнавателните служби на БНА. 2011. Վերցված է 16 юни 2011-ին.
- ↑ Долапчиев, Янко (29.05.2009). «акад. Петър Кендеров, БАН: Имаме добри учени (интервю)». Money.bg. Վերցված է 5 април 2011 г.-ին.
- ↑ Сын изобретателя компьютера Джона Атанасова – Джон Атанасов-младший встретился с юными математиками в СОК "Камчия"(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ Вторая Международная олимпиада для школьников по теоретической, математической и прикладной лингвистике. Информационное письмо №1 (ռուս.)
- ↑ "Ректорът на ЮЗУ "Н. Рилски" връчва званието "Доктор хонорис кауза" на акад. П. Кендеров за 70 г. юбилей", Struma.com, 29 март 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- Петр Кендеров на сайте НБУ (биография и публикации)(չաշխատող հղում) (բուլղ.)