Պետևանի խաչքար-մահարձան (Քանաքեռ-Զեյթուն)
Պետևանի խաչքար-մահարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Երևանից Սևան տանող Զաքարիա Քանաքեռցու փողոցի ձախ կողմում։ Ընդգրկված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։
Պետևանի խաչքար-մահարձան | |
---|---|
Պետևանի խաչքար-մահարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | Պետական հուշարձան 1.12/1.3 |
Համայնք | Քանաքեռ-Զեյթուն |
Հիմնադրում | 1265 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Պատմություն
խմբագրելՊետևանի խաչքար-մահարձանը որմնափակ մեծ խաչքար է՝ պատրաստված է սրբատաշ կարմիր քարից։ Ժամանակին (մինչև Քանաքեռը Երևանի մաս դառնալը) այն կառուցվել է գյուղի ծայրին՝ հյուսիսային կողմում, այժմ գտնվում է Քանաքեռի կենտրոնում։ Խաչքարին քանաքեռցիները նաև Ամենափրկիչ են անվանում։
Մահարձանը նախկինում եղել է գերեզմանոցի կենտրոնում։ Երևանից Սևան տանող խճուղին կառուցելիս գերեզմանոցը վերացրել են, և Մահարձանը մնացել է ճանապարհի կողքին։ Մահարձանի վրա կան արձանագրություններ, որոնցից արևմտյան ճակատի խաչքարի վրա եղածն անվնաս է և ընթեռնելի, իսկ մյուսը, որ գտնվում է շրջանակի հարավային ճակատին, տեղ-տեղ ջնջումներ ունի և դժվար ընթեռնելի է։
Արևմտյան ճակատի խաչքարերի արձանագրությունը՝
Ըստ վերծանված գրությունների՝ Պետևանի Ամենափրկիչ խաչքար-մահարձանից արևելք ընկած ընդարձակ այգին պատկանելիս է եղել Պարազ անունով մի մարդու։ Վերջինս այդ այգին վաճառում է Պետևանին։ Առքուվաճառքի մասին կազմում են արձանագրություն, որը գրված է մահարձանի հարավային կողմի պատի ճակատային մասում։
Մահարձանի հարավային պատի ճակատային մասի արձանագրությունը արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանց Նախիջևանցին վերծանել է՝
Պետևանի Ամենափրկիչ խաչքար-մահարձանի կողքին կան տարբեր դարերի այլ խաչքարեր։
Ավանդապատում
խմբագրելԸստ մի ավանդապատումի՝ շատ դարեր առաջ մի օտար բռնակալ բազում հայերի է գերել ու տեղահանել։ Բռնակալը, որի անունը հայտնի չէ հիվանդացել է անբուժելի վերքերով, (ասում են ժանտախտով)։ Գերյալների մեջ եղել է նաև մի հայ բժիշկ՝ հեքիմ Արամ անունով։ Վերջինս խոստացել է բուժել հիվանդին, պայմանով, որ նա հայ գերիներին բաց թողնի և թույլ տա վերադառնալ հայրենիք։ Հիվանդի համաձայնությունն ստանալով բժիշկը բուժում է նրան։ Բռնակալը տեր է կանգնում իր խոստմանը և գերյալները վերադառնում են հայրենիք։ Նրանց հետ վերադառնում է նաև բժիշկը, սակայն մինչև տեղ հասնելը մահանում է։ Ի պատիվ իր բարի գործի բժշկին թաղում են մահարձանի առաջ[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Պետևանի Ամենափրկիչը` լեգենդ և իրականություն Քանաքեռի կենտրոնում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.