Պերեդելկինոյի գերեզմանատուն
Պերեդելկինոյի գերեզմանատուն (ռուս.՝ Переделкинское кладбище), գերեզմանատուն Մոսկվայում՝ Պերեդելկինո երկաթուղային կայարանի մոտ, գրական գործիչների թաղման վայր։ Տեղակայված է Սետուն գետի բարձր ափին։ Հնուց եղել է մերձմոսկովյան տարածք, իսկ 2012 թվականին Մոսկվայի սահմանների ընդլայնումից հետո հայտնվել է քաղաքի տարածքում։
Պերեդելկինոյի գերեզմանատուն | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Մոսկվա |
Երկիր | Ռուսաստան |
Պատմություն
խմբագրելՀիմնադրման տարեթիվն անհայտ է։ Գոյություն է ունեցել որպես Լուկինո գյուղի գերեզմանատուն առնվազն 17-րդ դարից։
1934 թվականին գերեզմանատնից ոչ հեռու գրողների Պերեդելկինո ամառանոցային գյուղակի հիմնադրումից հետո այնտեղ սկսել են թաղել այդ գյուղակի բնակիչներին։ 1960-ական թվականներից գերեզմանատանն սկսել է գրողների նեկրոպոլ, որը ներկայում համարվում է Ռուսաստանի գրողների ամենահայտնի նեկրոպոլներից մեկը։ Այնտեղ են գտնվում Բորիս Պաստեռնակի, Կոռնեյ Չուկովսկու, Արսենի Տարկովսկու, Ռոբերտ Ռոժդեստվենսկու[1], Եվգենի Եվտուշենկոյի, «Կոմունիստներ, առա՛ջ» (ռուս.՝ «Коммунисты, вперёд!») բանաստեղծության հեղինակ Ալեքսանդր Մեժիրովի[2], «Կռունկներ» բանաստեղծության ռուսերեն տեքստի հեղինակ Նաում Գրեբնևի, «Երգ ընկերոջ մասին...» (ռուս.՝ «Песни о друге», «Если радость на всех одна…») հեղինակ Գրիգորի Պոժենյանի, Վալենտին Ուստինովի, Խորհրդային գրողների միության ղեկավարներ Վադիմ Կոժևնիկովի, Եգոր Իսաևի, Սերգեյ Սարտակովի, Ռուսական ՊԵՆ կենտրոնի գլխավոր տնօրեն (1994-2007), բանաստեղծ Ալեքսանդր Տկաչենկոյի, արձակագիր և Լեոնիդ Բրեժնևի «Փոքր Երկիր» (ռուս.՝ «Малая Земля») եռագրության ենթադրյալ հեղինակ Արկադի Սախնինի և այլոց գերեզմանները։
Գերեզմանատանը տեղադրվել է Անդրեյ Տարկովսկու կենոտաֆը[3]։
Մտադրություն է եղել Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղել Անդրեյ Վոզնեսենսկուն, որը Բորիս Պաստեռնակին համարել է իր ուսուցիչն ու կուռքը, սակայն ի վերջո նա թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը որտեղ հանգչում էին նրա ծնողները[4]։
Գերեզմանատանը թաղվել են Խորհրդային Միության հերոսներ Նիկոլայ Բաբանակովը, Ալեքսանդր Կոսիցինը և Ալեքսեյ Մարտինովը, տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմումմ զոհված Լուկինոյի բնակիչների հիշատակին նվիրված հուշարձան, որոշ տեղամասում թաղվել են ծեր բոլշևիկներ[5], որոնք ապրել են 1922 թվականին ոչ հեռու ստեղծված առողջարանում (ներկայում՝ գերոնտոլոգիական կենտրոն)[6]։ Պերեդելկինոյի գերեզմանատանն է թաղվել միջազգային լրագրող, բանաստեղծ և թարգմանիչ, սոցիալիզմի ջատագով Մերի Ռիդը, որ վերապրել է Լենինգրադի շրջափակումը[7]։
Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղվել են Սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Կոմզինը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, պուշկինագետ Դմիտրի Բլագոյը, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Սերգեյ Նավաշինը[8], երգիչ իշխան Միխայիլ Վոլկոնսկին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Ռաևսկին[9], քանդակագործ Վադիմ Սիդուրը, նկարիչ Կիրիլ Սոկոլովը, դիվանագետ Անատոլի Մովչանը, գրոսմայստեր Եֆիմ Գելլերը և Օլիմպիական խաղերի մրցանակակիր, վոլեյբոլիստ Մարիտա Կատուշևան[10], գրողների ընտանիքների անդամներ, օրինակ՝ Նիկոլայ Տիխոնովի կինը՝ Մ. Նեսլուխովսկայան[11]։
Բորիս Պաստեռնակի ու Կոռնեյ Չուկովսկու գերեզմանները հայտարարվել են մշակութային ժառանգության օբյեկտներ։
2007 թվականին գերեզմանատան մոտ կառուցվել է Քրիստոսի հարության եկեղեցին[12]։
Գերեզմանատունը գրականության մեջ
խմբագրելԵրեք սոճին, որոնց մոտ թաղվել է Բորիս Պաստեռնակը, գովերգվել են բազմաթիվ բանաստեղծություններում[13]։ 1985 թվականին դրանցից մեկ, որն ավելի մոտ էր գտնվում գերեզմանին, ընկել է՝ սպառնալով վնասել շիրմաքարը։ Այդ ժամանակ ծառը կտրել են, իսկ 1990 թվականին՝ արմատահան արվել[14]։
Հայտնի թաղվածներ
խմբագրել- Ալեքսանդր Ավդեենկո, գրող[15][16]
- Միխայիլ Ալեքսեև, գրող, տար. 15[15]
- Մարգարիտա Ալիգեր, բանաստեղծուհի, թարգմանիչ[15][16]
- Վալենտին Ասմուս, փիլիսոփա[15][17]
- Վլադլեն Բախնով (1924-1994), բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, սցենարիստ[16]
- Աբրահամ Բախշունի (1914-2002)[18], հայ գրող
- Դմիտրի Բլագոյ, գրականագետ, պուշկինագետ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ[17]
- Վիկտոր Բոկով, բանաստեղծ[16]
- Նիկոլայ Վիրտա, գրող[15]
- Գեորգի Վլադիմով, գրող[19]
- Եֆիմ Գելլեր, գրոսմայստեր[16]
- Տատյանա Գլուշկովա, բանաստեղծուհի[16]
- Յակով Գոլոսովկեր, արձակագիր[16]
- Նաում Գրեբնև, բանաստեղծ-թարգանիչ[20]
- Յուրի Դավիդով, գրող[16][19]
- Նիկոլայ Դորիզո, բանաստեղծ[16]
- Լև Դուբաև, բանաստեղծ
- Եվգենի Եվտուշենկո, բանաստեղծ, արձակագիր, ռեժիսոր[16]
- Ավենիր Զակ, դրամատուրգ[17]
- Իլյա Զվերև, գրող[17]
- Օլգա Իվինսկայա, գրող, թարգմանչուհի, Բորիս Պաստեռնակի ընկերուհին ու մուսան[16]
- Իգոր Իսաև, բանաստեղծ և հրապարակախոս[16],
- Ալեքսանդր Կարագանով, գրականագետ, կինոքննաֆատ[16]
- Վլադիմիր Կարպենկո, բանաստեղծ[16]
- Յուրի Կարյակին, գրականագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ[16]
- Անատոլի Կոբենկով, բանաստեղծ[16]
- Վադիմ Կոժևնիկով, գրող, [15]
- Գալիկս Կոլչիցկի[21], դերասան
- Իվան Կոմզին, հիդրոշինարար, գեներալ-մայոր-ինժեներ, պրոֆեսոր [15]
- Ալեքսանդր Կոսիցին, փաստաբան, գեներալ-մայոր, պրոֆեսոր,
- Տատյանա Լեշչենկո-Սուխոմլինա, երգչուհի, գրականագետ, թարգմանչուհի[16]
- Սեմյոն Լեպկին, բանաստեղծ, թարգմանիչ[16]
- Իննա Լիսնյանսկայա, բանաստեղծ
- Ալեքսանդր Մեժիրով, բանաստեղծ[16]
- Մարգարիտա Միքայելյան (1927-2004), թատերական և կինոռեժիսոր, սցենարիստ[16]
- Սեմյոն Նարինյանի, գրող-սատիրիկ[16]
- Նիկոլայ Պանչենկո (1924-2005), բանաստեղծ[16]
- Բորիս Պաստեռնակ, բանաստեղծ, գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության բնագավառում[19]
- Եվգենի Պաստեռնակ, գրականագետ, Բորիս Պաստեռնակի որդին[16]
- Օլգա Պերովսկայա, գրող[17]
- Գրիգորի Պոժենյան, բանաստեղծ[16]
- Մարիա Պրիլեժաևա, գրող[16]
- Իոսիֆ Ռաևսկի, խորհրդային ռուս դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[17]
- Մերի Ռիդ, միջազգային լրագրող, բանաստեղծ և թարգմանիչ, սոցիալիզմի ջատագով, որ վերապրել է Լենինգրադի շրջափակումը[17]
- Ռոբերտ Ռոժդեստվենսկի, բանաստեղծ[16]
- Սերգեյ Սարտակով, ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳՄ ղեկավարներից մեկը, [16]
- Արկադի Սախնին (1910-1999), արձակագիր, հրապարակախոս, ակնարկագիր, Լեոնիդ Բրեժնևի «Փոքր Երկիր» (ռուս.՝ «Малая Земля») եռագրության ենթադրյալ հեղինակ[16]
- Գալինա Սերեբրյակովա, գրող[17]
- Վադիմ Սիդուր, քանդակագործ, բանաստեղծ[16]
- Նիկոլայ Սպիրիդենկո, ռեժիսոր[17]
- Արսենի Տարկովսկի, բանաստեղծ[16][19]
- Ալեքսանդր Տիխոմիրով, բանաստեղծ[15]
- Ալեքսանդր Տկաչենկո, բանաստեղծ, Ռուսական ՊԵՆ կենտրոնի գլխավոր տնօրեն (1994-2007)[16]
- Լեոն Տոոմ[22], բանաստեղծ, թարգմանիչ
- Վալենտին Ուստինով, բանաստեղծ, Պոեզիայի ակադեմիայի նախագահ (1998-2015)[16]
- Լիդիա Չուկովսկայա, գրող[16]
- Ելենա Չուկովսկայա, խորհրդային և ռուս քիմիկոս ու գրականագետ[16]
- Կոռնեյ Չուկովսկի, գրող[19]
- Իսիդոր Շտոկ, դրամատուրգ
- Յուրի Շչեկոչիխին, լրագրող[16][19]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Рождественский Роберт Иванович (1932—1994)
- ↑ «И незабываем!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Крест памяти А. А. Тарковского на Переделкинском кладбище — кенотаф. Могила А. А. Тарковского находится во Франции
- ↑ Андрей Вознесенский будет похоронен на Новодевичьем кладбище, где покоятся его родители
- ↑ «Могилы «старых большевиков»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Всероссийский научно-методический геронтологический центр — старейшее учреждение страны социальной направленности». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Московские могилы. Мэри Рид». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Московские могилы. Навашин С. М.
- ↑ «Раевский Иосиф Моисеевич (1901—1972)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Спортивный некрополь/Переделкинское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Могила Неслуховской
- ↑ Храм-часовня Воскресения Христова в Переделкине
- ↑ «Евг. Евтушенко ДАЧА НЕПРЕЛОЖНЫХ ПОКАЗАНИЙ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «10 февраля исполняется 125 лет со дня рождения Бориса Пастернака». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 Переделкинское мемориальное кладбище
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 16,28 16,29 16,30 16,31 16,32 16,33 16,34 «Переделкинское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 «Переделкинское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Бахшуни Абрам (1914—2002)
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Огонёк: Писатели без жалости
- ↑ Похороненные в 1988 году. Москва
- ↑ Галикс Николаевич Колчицкий
- ↑ Тоом Леон Валентинович (1921—1969)