Վերակառուցում (ԽՍՀՄ)

(Վերահղված է Պերեստրոյկաից)

Վերակառուցում կամ Պերեստրոյկա (ռուսերեն՝ перестройка (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)) 1986 թվականին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) կողմից իրականացվող քաղաքական շարժում, որի հիմնադիրն էր կենտկոմի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբանների, վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ փլուզման գլխավոր շարժառիթներից մեկը։

Վերակառուցմանը նվիրված խորհրդային փոստային նամականիշ (1988)

ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստռոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևէ հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։

Արտաքին հղումներ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերակառուցում (ԽՍՀՄ)» հոդվածին։