Պերոզ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերոզ (այլ կիրառումներ)
Պերոզ (նաև՝ Փերոզ, ծննդյան թվականն անհայտ մոտ 425 - 484 թ.), պարսից արքա 459 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Հազկերտ Բ-ի կրտսեր որդին։ Իրանի ավագանու և հեփթաղների օգնությամբ տապալել է եղբորը՝ Որմիզդ Գ-ին և տիրել գահին։
Պերոզ | |
---|---|
Ծնվել է | 5-րդ դար |
Մահացել է | 484 |
Մահվան վայր | Հերաթ |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան |
Կրոն | Զրադաշտականություն |
Մասնագիտություն | միապետ |
Ծնողներ | հայր՝ Հազկերտ Բ, մայր՝ Diang of Persia? |
Զբաղեցրած պաշտոններ | Սասանյան կայսրության թագավոր |
Երեխաներ | Կավադ I, Jamasp? և Perozdukht? |
Peroz I Վիքիպահեստում |
Նրա օրոք թուլացել է կենտրոնական իշխանությունը, սրվել են հակամարտությունները ֆեոդալական տարբեր խմբավորումների միջև։ Իրանի քրիստոնյա բնակչության մեջ աղանդավորական պայքարում հովանավորել է նեստորականներին։
Պերոզի օրոք Իրանին սպառնացել են հեփթաղները և Կովկասի լեռնականները։ Հեփթաղների դեմ կազմակերպել է երկու արշավանք, առաջինի ժամանակ գերի է ընկել և պատանդ թողնելով որդուն՝ Կավադին, ազատվել է, երկրորդի ժամանակ զոհվել է։ Պերոզի քաղաքականությունը Հայաստանում և Հարավային Կովկասում առաջ է բերել հուժկու ապստամբություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերոզ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |