Պիանոմանիա
«Պիանոմանիա» (գերմ.՝ Pianomania − Die Suche nach dem perfekten Klang), գերմանացի ռեժիսորներ Ռոբերտ Ցիբիսի և Լիլիան Ֆրանկի փաստագրական ֆիլմը դաշնամուրի լավագույն լարողների աշխատանքի մասին։ Ֆիլմը արտադրվել է ավստրիական և գերմանական ֆիրմաների ջանքերով (OVAL Filmemacher WildArt Film)։ Այն էկրան է բարձրացել 2010 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մինչ այդ ֆիլմը մասնակցել է մրցույթների ու փառատոների։
Պիանոմանիա անգլ.՝ Pianomania | |
---|---|
Երկիր | Գերմանիա Ավստրիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 2009, մայիսի 27, 2010[1] և սեպտեմբերի 9, 2010[2] |
Լեզու | գերմաներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Ցիբիս[3] և Լիլիան Ֆրանկ[4][3] |
Պրոդյուսեր | Ռոբերտ Ցիբիս[5], Լիլիան Ֆրանկ[5], Vincent Lucassen?[5] և Ebba Sinzinger?[5] |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Ցիբիս[5] և Լիլիան Ֆրանկ[5] |
Դերակատարներ | Պիեր-Լորան Էմար, Ալֆրեդ Բրենդել, Ռուդոլֆ Բուխբինդեր, Ջուլիուս Դրեյք, Թիլ Ֆելներ, Լան Լան, Ալեքսեյ Իգուդեսման և Ռիչարդ Ջու |
Օպերատոր | Ռոբերտ Ցիբիս, Jerzy Palacz?[5] և Attila Boa?[5] |
Մոնտաժ | Michèle Barbin?[5] |
Կինոընկերություն | WILDart FILM?[5] |
Տևողություն | 93 րոպե |
Բյուջե | 400 000 € |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՍյուժեի կենտրոնում գտնվում է Պիեռ Լորան Էմարի շարունակական աշխատանքը դաշնակահարների հետ։ Պիեռը նախապատրաստվում էր ․Բախի Արվեստի ֆուգայի ձայնագրությանը։ Պիանոմանիայի գլխավոր հերոսը որոշում է առանձնահատուկ կերպով ուսումնասիրել Բախի ժամանակաշրջանի երաժշտական գործիքները։ Բայց ճակատագրի կամոք դրամաշնորհ N 109 դաշնամուրը տարվում է Ավստրալիա։ Եվ դա միակ խոչընդոտը չէ, որ հանդիպում է լարողի և նրա հաճախորդի ճանապարհին։ Կնյուպֆերը և Էմարը հանդիպում էին հաճախ, փորձեր էին անում, լարում էին, նվագում և վիճում։ Երբ լարումը դառնում էր մեծ Կնյոպերը դա թուլացնում էր կատակով։ Մի անգամ աշխատասենյակում հայտնվում է մի փոքր երազկոտ երաժիշտ՝ ջինսով ու սպորտային հագուստով։ Նա` համաշխարհային մակարդակի աստղը՝ Լան Լանը, մոտ օրերս տալու էր համերգ Ավստրիայում՝ Վիեննայում, բայց նրա գործիքի հնչողությունը անբավարար էր։ Անբացատրելի լարված ռեժիմը երաժշտին թույլ չէր տվել հաճախակի հանդիպել Կնյուպֆերի հետ։ Բայց լարողին հաջողվում է Լան Լանի համար գտնել անթերի դաշնամուր, և հանդիսատեսը վիրտուոզին դիմավորում է ծափահարություններով։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր Լիլիան Ֆրանկ և Ռոբերտ Ցիբիս
- Սցենարի հեղինակ Լիլիան Ֆրանկ և Ռոբերտ Ցիբիս
- Օպերատոր Ռոբերտ Ցիբիս և Եժի Պապաչ
- Կոմպոզիտոր Մատիաս Պետշե
- Մոնտաժ Միշել Բարբին
Ճանաչում
խմբագրելՖիլմը մասնակցել է շատ միջազգային կինոփառատոների և մրցույթների, այդ թվում 32-րդ մոսկովյան միջազգային կինոփառատոնին։ 2009 թվականին Պիանոմանիան մրցանակ է շահել Լոկարնոյի կինոփառատոնում ավստրիական ֆիլմերի լավագույն մոնտաժի համար և եղել է եվրոպական ակադեմիայի լավագույն փաստագրական ֆիլմը։ 2010 թվականին շահել է «Ոսկե դարպաս» մրցանակը[6] Սան -Ֆրանցիսկոյի Միջազգային կինոփառատոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ http://www.kinokalender.com/film7585_pianomania.html
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 https://www.austrianfilms.com/film/pianomania
- ↑ 2010 Winners - San Francisco Film Society Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
Արտաքին հղոումներ
խմբագրել- Официальный саит на немецком языке
- Официальный саит на английском языке Արխիվացված 2012-03-11 Wayback Machine
- «Пианоманиа» на саите Internet Movie Database
- «Պիանոմանիա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Պիանոմանիա»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Պիանոմանիա(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- English film trailer of Pianomania ՅուԹյուբում
- The New York Times: Pianomania: A Master of the Piano Whose Performances Receive No Applause
- The Guardian: Pianomania
- Los Angeles Times: Movie review: 'Pianomania'
- Variety: Review: 'Pianomania: In Search of the Perfect Sound'
- About.com: Pianomania – Movie Review – 2011 – Making Great Music: Steinway At Play Արխիվացված 2012-04-15 Wayback Machine