Պիեռետ Բլոխ
Պիեռետ Բլոխ (անգլ.՝ Pierrette Bloch, հունիսի 16, 1928[2][3][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 7, 2017[5][6][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), Փարիզում ծնված շվեյցարացի նկարիչ և տեքստիլ նկարիչ։
Պիեռետ Բլոխ | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Pierrette Martine Bloch[1] |
Ծնվել է | հունիսի 16, 1928[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | հուլիսի 7, 2017[5][6][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | արվեստագետ, նկարչուհի, դիզայներ և տեքստիլ նկարչուհի |
Ոճ | մոդերն |
Ուսուցիչ | Henri Goetz? |
Pierrette Bloch Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելՊիեռետ Բլոխը ծնվել է 1928 թվականի հունիսի 16-ին, Փարիզում։ 1939 թվականին Բլոխն ու նրա ծնողները, խուսափելով պատերազմից, թողել են Փարիզը` մեկնելով Շվեյցարիա։ 15 տարեկանում նա սկսել է մենակ ապրել հյուրանոցում, ինչն ըստ նրա մեծապես օգնել է իրեն վաղ տարիքից ինքնուրույն դառնալ։ Արվեստի առաջին պրոֆեսիոնալ պարապմունքներն սկսել է 1940-ական թվականներին, Փարիզում[7]։
Գործունեություն
խմբագրելԲլոխն սկսել է ցուցադրել իր աշխատանքները Փարիզում և ԱՄՆ-ում 1950-ական թվականներին։ Իր աշխատանքներում նա օգտագործել է այնպիսի նյութեր, ինչպիսիք են թանաքը, թուղթը, ուռկանը և ձիու մազը։ Ձիու մազն սկսել է կիրառվել նրա աշխատանքներում 1970-ական թվականներից։ Ձիու մազով նրա առաջին քանդակն ստեղծվել է 1970-ական թվականներին, որը դարձել է նրա ամենահայտնի աշխատություններից մեկը։ Նա աշխատաքները ներառում են նաև նկարներ, կոլաժներ, եռաչափ պատկերներ և պատկանում են հետպատերազմական աբստրակցիա կատեգորիային։ Նրա աշխատանքներն սկսել են ցուցադրվել Եվրոպայում, Ասիայում և Ամերիկաներում։ 2013 թվականին տպագրվել է մենագրություն Պիեռետ Բլոխի մասին։
Մահ
խմբագրելԲլոխը մահացել է 2017 թվականի հուլիսի 7-ին, Փարիզում, 89 տարեկան հասակում[8]։
Կենսագրական փաստեր
խմբագրել- 1947-48 - Սովորել է Հենրի Գոեթզի և Անդրե Լոտեի հետ։
- 1949 - Ընկերացել է Կոլետի և Պիեռ Սոուլագեսի հետ
- 1951 - Կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Մեի պատկերասրահում, ցուցադրվել է նաև Հարվարդում, ԱՄՆ[9]։
- 1953 - Սկսում է ստեղծել կոլաժներ։
- 1984 - Իր աշխատանքներում սկսում է օգտագործել ձիու մազ։
- 1994 - Առաջին աշխատանքները թղթով։
- 2005 - Պարգևատրվել է le prix Maratier մրցանակով` Pro-MAHJ-ի կողմից։
Առանցքային ցուցահանդեսներ
խմբագրել- 1999 - Հետահայաց ցուցադրություն Գրենոբլ թանգարանում
- 2002 - Ցուցադրություն Cabinet d’art graphique-ում, Պոմպիդու կենտրոնում
- 2003 - Ցուցադրություն Պիկասո թանգարանում
- 2009 - Ցուցադրություն Ֆաբրի թանգարան
- 2010 - Մասնակցել է Օն լայն դու ցուցահանդեսին, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում
Հավաքածուներ
խմբագրել- Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ
- Բելարիվ թանգարան, Ցյուրիխ
- Ժամանակակից արվեստի թանգարան, Փարիզ, Ֆրանսիա
- Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)
- Ժամանակակից արվեստի ազգային ֆոնդ, Փարիզ, Ֆրանսիա
- ԷԼիաթ թանգարան, Իսրայել
- Ամստերդամի քաղաքային թանգարան
Մեջբերումներ
խմբագրել« J’entreprends un long voyage sur une feuille, je m’enveloppe dans ce parcours ; ce n’est plus une surface, mais une aventure dans le temps. Le format n’existe plus. » ("Ես երկար ճամփորդություն եմ անցնում մի կտոր թղթի վրա, ես ինձ ծրարում եմ ճամփորդության մեջ, այն այլևս մակերես չէ, այլ արկած է ժամանակի մեջ։ Աշխատանքի ձևը դադարում է գոյություն ունենալ[10]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.telerama.fr/sortir/avec-pierrette-bloch-l-art-contemporain-ne-tient-qu-a-un-fil,153028.php
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.lemonde.fr/arts/article/2017/07/08/mort-de-pierrette-bloch-artiste-d-une-inextinguible-continuite_5157830_1655012.html
- ↑ «Benezit Artist Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Dagen, Philippe (2017 թ․ հուլիսի 8). «Mort de Pierrette Bloch, artiste d'une " inextinguible continuité "». Le Monde. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «EXPOSITION / Pierrette Bloch en grand à Vevey». Bilan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ After a text by Marguerite Pilven in Paris-art
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռետ Բլոխ» հոդվածին։ |