Պիեռ Դեգեյտեր
Պիեռ դը Դեգեյտեր (ֆր.՝ Pierre Degeyter, հոլ.՝ Pierre De Geyter, հոկտեմբերի 8, 1848[1][2], Գենտ, Բելգիա - սեպտեմբերի 26, 1932[1][2], Սեն Դենի, Փարիզի մոտ), բելգիացի սոցիալիստ, հետագայում՝ կոմունիստ, կոմպոզիտոր, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ (1920)։ Առավելապես հայտնի է որպես սոցիալիստական շարժման օրհներգի՝ «Ինտերնացիոնալի» երաժշտության հեղինակ։
Պիեռ Դեգեյտեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1848[1][2] |
Ծննդավայր | Գենտ, Բելգիա |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1932[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Դենի |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լիլի կոնսերվատորիա |
Երկեր | Ինտերնացիոնալ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Pierre De Geyter Վիքիպահեստում |
Մասնագիտությամբ եղել է կահույքագործ։ Երգել է երգչախմբում, ուսումնասիրել երաժշտության տեսություն, սովորել նվագել։ Մասնակցել է սոցիալիստական հեղափոխությանը։ Եղել է Լիլլի «Բանվորական քնար» երգչախմբային ընկերության խմբավար։ Այդ ընկերության համար 1888 թվականին Էժեն Պոտիեի բանաստեղծության տեքստով գրել է «Ինտերնացիոնալի» երաժշտությունը։ Նոտաները տպվել են Դեգեյտերի ազգանունով, առանց անունի։ Աջ սոցիալիստներն ստիպել են Դեգեյտերի եղբորը՝ Ադոլֆին, վիճարկել երգի հեղինակային իրավունքը։ Երկար դատավարությունից հետո, 1922 թվականին, բարձրագույն վճռաբեկ ատյանը Պիեռ Դեգեյտերին հեղինակ է ճանաչել։
Դեգեյտերի այլ գործերից են «Կոմունար» (տեքստը՝ Է․ Պոտիեի), «Հառաջ, բանվոր դասակարգ», «Մուրճ և մանգաղ», «Ռուսական հեղափոխության հաղթարշավը» (Դեգեյտերի տեքստով)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 323)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Դեգեյտեր» հոդվածին։ |