Պիետրո Բելլուսկի
Պիետրո Բելլուսկի (անգլ.՝ Pietro Belluschi, օգոստոսի 18, 1899[1][2][3][…], Անկոնա, Մարկե - փետրվարի 14, 1994[2][3], Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ։ Ճարտարապետական մոդեռնիզմի առաջնորդ, առնչություն ունի հազարից ավելի շենքերի նախագծման հետ[4], մի շարք հեղինակավոր ճարտարապետական պարգևների դափնեկիր։
Պիետրո Բելլուսկի անգլ.՝ Pietro Belluschi | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Անկոնա, Մարկե |
Մահացել է | փետրվարի 14, 1994[2][3] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ |
Ոճ(եր) | ինտերնացիոնալ ոճ |
Կրթություն | Կոռնելի համալսարան, Կոռնելի համալսարանի ճարտարագիտական քոլեջ և Հռոմի Սապիենզա համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Commonwealth Building? |
Պարգևներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Pietro Belluschi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊիետրո Բելլուսկին ծնվել է 1899 թվականի օգոստոսի 18-ին Անկոնայում։ Մեծացել է Հռոմում[5]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, մարտնչել է ավստրիացիների դեմ, մասնակցել է այնպիսի խոշոր ճակատամարտերի, ինչպիսիք են Կապորետոյի և Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտերը։ Պատերազմի ավարտից հետո Բելլուսկին ընդունվում է Հռոմի Լա Սապիենցի համալսարան և ավարտում է այն 1922 թվականին՝ ստանալով «քաղաքացիական ինժեներ» մասնագիտություն[6]։ Հաջորդ տարի ուսանողության փոխանակման ծրագրի միջոցով մեկնում է ԱՄՆ, որտեղ չնայած անգլերենին բացարձակ չտիրապետելուն, ավարտում է Կոռնելի համալսարանը նույն մասնագիտությամբ։ Բելլուսկին իր իտալացի ընկերների խորհրդով չի վերադառնում հայրենիք, քանի որ այնտեղ այդ ժամանակ սկսել էր ուժ հավաքել Բենիտո Մուսոլինի ֆաշիստական ռեժիմը։ Սկզբում Բելլուսկին աշխատում է Այդահոյի հանքերում որպես ինժեներ, որտեղից օրական ստանում է հինգ դոլար (մոտավորապես 66 դոլար 2015 թվականի գներով[7]), այնուհետև աշխատանքի է անցնում Պորտլենդի Ալբերտ Դոյլի ճարտարապետական բյուրոյում, այդ քաղաքում անցկացնելով իր կյանքի զգալի մասը։ Դոյլի բյուրոյում Բելլուսկին հասարակ գծագրողից հասնում է մինչև գլխավոր դիզայներ, իսկ 1943 թվականից արդեն բյուրոն պատկանում էր իրեն և այն կոչում է իր անունով[5]։ 1950-ական թվականների սկզբին Բելլուսկին ստանում էր տարեկան 150 հազար դոլար (համարյա 1,35 մլն դոլար 2015 թվականի գներով[7]):
1951 թվականին Բելլուսկին դառնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և նախագծման դպրոցի դեկանը և այդ պաշտոնում մնում մինչև 1965 թվականը։ Մասաչուսեթս փոխադրվելուց առաջ Բելլուսկին իր պորտլենդյան գրասենյակը հանձնում է Skidmore, Owings & Merrill ընկերությանը։
Պիետրո Բելլուսկին մահացել է 1994 թվականին, կյանքի 95-րդ տարում[6]։
Անձնական կյանք
խմբագրել- Առաջին կինը` Հելեն Խեմմիլան ունեցել է 2 որդի, Պիտերը (ծնվ. 1939 թվական) և Էնթոնին (ծնվ. 1941 թվական)։
- Երկրորդ կինը` Մարջորին (1920-2009), 1965 թվականից մինչև 1994 թվականի փետրվարի 14-ը (ճարտարապետի մահը)։
Պարգևներ
խմբագրել- 1950-1955 թվականներ - ԱՄՆ նրբագեղ արվեստների Հանձնաժողովի անդամ նախագահի նշանակմամբ
- 1951-1965 թվականներ - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և նախագծման դպրոցի դեկան
- 1952 թվականից - Արվեստի և գիտության Ամերիկյան ակադեմիայի անդամ
- 1953-1957 թվականներ - Դիզայնի ազգային ակադեմիայի զուգորդված անդամ, 1957 թվականից՝ լիիրավ
- 1972 թվական - Ճարտարապետների Ամերիկյան ինստիտուտի ոսկե մեդալ
- 1970-ականների վերջից մինչև 1980-ականների սկիզբ Վաշինգտոնում Վիետնամի վետերանների հուշահամալիրի դիզայնի ընտրության ժյուրիի անդամ
- 1991 թվական - Արվեստների բնագավառում ԱՄՆ ազգային մեդալի մրցանակաբաշխությունում Բելլուսկին պատմության մեջ երկրորդ ճարտարապետն էր, որ պարգևատրվել էր այդ մեդալով
- Ճարտարապետների Ամերիկյան ինստիտուտի անդամ
Պատկերասրահ
խմբագրել-
Ստերլինգի և Ֆրանսիս Քլարկի արվեստի ինստիտուտ
-
Մետլայֆ բիլդինգ
-
555 Կալիֆոռնիա սթրիթ
-
Ժոզեֆ Մեյերհոֆֆի անվան սիմֆոնիկ սրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Clausen M. L. Belluschi, Pietro // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007726
- ↑ Obituary/Pietro Belluschi (անգլ.) на сайте newsoffice.mit.edu, 2 марта 1994
- ↑ 5,0 5,1 Пол Голдбергер. Pietro Belluschi, 94, an Architect Of Major Urban Buildings, Dies (անգլ.) на сайте nytimes.com, 16 февраля 1994
- ↑ 6,0 6,1 Дейв Биркленд. Pietro Belluschi, 94, Helped Design Seattle Convention Center Արխիվացված 2011-05-19 Wayback Machine (անգլ.) на сайте community.seattletimes.nwsource.com, 16 февраля 1994
- ↑ 7,0 7,1 Калькулятор инфляции доллара США (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Интервью с Пьетро Беллуски (անգլ.) на сайте aaa.si.edu
- Пьетро Беллуски (անգլ.) на сайте greatbuildings.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Բելլուսկի» հոդվածին։ |