Պինյոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պինյոս (հուն․՝ Πηνειός), գետ Հունաստանի Թեսալիա պերիֆերիայում (մարզում)։ Գետն անվանակոչվել է հունական Պենեյ աստծու անունով։ Ուշ միջնադարում գետը հայտնի էր նաև որպես Սալամբրիաս կամ Սալաբրիաս (Σαλα[μ]βριάς)։
Պինյոս | |
---|---|
Պինյոս գետը և Սարակինայի կամուրջը | |
Բնութագիր | |
Երկարություն | 216 |
Ավազանի մակերես | 9500 կմ² |
Ավազան | Եգեյան ծով |
Ջրահոսք | |
Ակունք | Պինդոս |
Կոորդինատներ | 39°56′02″ հս․ լ. 22°43′03″ ավ. ե.HGЯO |
Գետաբերանի տեղակայում | Թերմաիկոսի ծովածոց |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Էնիպեֆս, Titarisios?, Portaikos? և Lithaios? |
Երկիր | Հունաստան |
Երկրամաս | Թեսալիա |
Գետը Վիքիպահեստում |
Գետը հոսում է Պինդոս լեռներից և լցվում Եգեյան ծով, Տեմպեի հովտի հյուսիսարևելյան շրջանը, Ստոմիո գյուղի շուրջը։ Այն առաջացնում է մեծ գետահովիտ, որը հայտնի է իր գեղեցկությամբ և կենդանիների բազմազանությամբ։ Գետի ընդհանուր երկարությունը 216 կմ է։ Ակունքը գտնվում է Մալակասի գյուղի մոտ, Պինդոսի արևելյան լանջին, Մեցովոյի արևելքում։ Մետեորա մարզը և Լարիսա քաղաքը գտնվում են գետի ափին։ 1960-ական թվականներին Աթենք-Սալոնիկ ավտոմայրուղին կառուցվել է Տեմպեի հովտի մեծ մասում։
Պենեյ գծանավը ստացել է իր անվանումը գետի անունից։
Վտակներ
խմբագրելՊենեյի հիմնական վտակներն են՝ Մալակասիոտիկո Ռեմա (Հոսանք), Մուրկանիս (հոսանք), Պորտայիկոս, Լիթայոս, Պամիսսոս, Էնիպեաս և Տիտարիսսիոս։ Պենեյը հոսում է հետևյալ շրջաններով, ակունքից սկսած՝ Մալակասի, Կալամպակա, Մեգարչի, Մեգալա Կալուվիա, Ֆարկադոնա, Լարիսա, Էվանգելիսմոս, Օմոլոյո։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պինյոս գետ Արխիվացված 2005-09-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինյոս» հոդվածին։ |