Պիոնթեք
Պիոնթեք (կոր.՝ 평택시, 平澤市, Пхёнтхэк-си), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Այնտեղ է տեղակայված ամերիկյան նավատորմը։
Քաղաք | ||
---|---|---|
Պիոնթեք | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Գյոնգի | |
Հիմնադրված է | 1986 թ. | |
Մակերես | 452,31 կմ² | |
Բնակչություն | ▲590 185 մարդ (2023)[1] | |
Պաշտոնական կայք | pyeongtaek.go.kr/en/main.do(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրելՄոտ Ք. ա. 100 տարի առաջ, Սամխան ցեղերի ժամանակաշրջանում, ժամանակակից Պիոնտեքի փոխարեն տեղակայված էր Իոնդալ Պուգոկ բնակավայրը, այն 475 թվականին անվանվեց Պուսան։ 757 թվականին անվանվեց Չինվի։ Ժամանակակից անունը ստացել է 940 թվականին, երբ Չինվին միավորվեց Սուջիմնեին։ 1938 թվականին Պիոնթեք դարձավ վարչաշրջան։ 1986 թվականին դարձավ վարչական կենտրոն[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՊիոնթեքը գտնվում է Կյոնգիդո նահանգի հարավային մասում, արևմուտքում սահմանակցում է Խվասոնին և ողողվում է Դեղին ծովի ջրերով։ Հյուսիսում սահմանակցում է Խվասոնին և ոչ այնքան մեծ քաղաք Օսանին։ Արևելքում սահմանակցում է Անսոնոմին. իսկ հարավում՝ Չխունչխոն-Նամդո նահանգին[3]։
Կլիման մուսսոնային է։ Գտնվում է Դեղին ծովի ազդեցության տակ։ Հունվարը ամենացուրտ ամիսն է (միջին ջերմաստիճանը՝ 4 °C 2003 թվականին)։ Օգոստոսը տարվա ամենատաք ամիսն է (միջին ջերմաստիճանը +24,2 °C 2003 թվականին)։ Տարվա միջին ջերմաստիճանը +12,3 °C, տեղումների քանակը մեկ տարվա ընթացքում 1514,8 մմ է, նրանց մեծ մասը տեղի է ունենում անձրևների սեզոնին՝ հունիսից մինչև սեպտեմբեր[4]։
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր
խմբագրել- Գյուղատնտեսության թանգարանը մեծ բացահայտում է, կորեական ավանդական և ժամանակակից գյուղատնտեսության վերաբերյալ։ Թանգարանը գտնվում է երեք հարկանի կառույցում[5]։
- Բուսաբանական այգի՝ գտնվում է 880 մ քառակուսու վրա, պարունակում է 5 հազար բույս 161 տեսակի, ինչպես տեղի այնպես էլ օտար երկրներից բերված[5]։
- Սիմբոկսի Բուդդայականության տաճարը Միացյալ թագավորության ժամանակաշրջանից։ Տաճարում գտնվում է Բուդդայի նստած արձանը, որը մտնում է Կորեայի Հարստությունների ցանկի մեջ[6]։
- Կեկսարիի պալատը եղել է Լի տոհմի հյուրապալատը։ Պալատի տարածքի հնագույն շինությունները 17-րդ դարի կառույցներ են։ Չոսոն տոհմի ժամանակծրջանի հյուրապալատը, հիմա դարձել է թանգարան[7]։
Խորհրդանշաններ
խմբագրելԻնչպես Հարավային Կորեայի շատ քաղաքների մուտքերը, այնպես էլ Պիոնտեքի մուտքը ունի իր խորհրդանշանները[8]։
- Սոճու ծառ՝ խորհրդանշում է նախնիների երկրպագությունը, ինչպես նաև ուժը և էներգիան։
- Ծաղիկ՝ տանձի գույն՝ տանձը համարվում է ագրոարդյունաբերական համալիրի գլխավոր մթերքը։
- Կենդանիներ՝ սպիտակ տառեղ խորհրդանշում է մարդկությանը և մաքուր մտքերը։
Երկվորյակ քաղաքներ
խմբագրելՊիոնտեքը ընկերական կապ է հաստատել ավելի քան 20 քաղաքների հետ[9]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
- ↑ История Пхёнтхэка(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ География Пхёнтхэка(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Климат Пхёнтхэка(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ 5,0 5,1 Достопримечательности Пхёнтхэка(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Сокровища Кореи Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
- ↑ Дворец в Кэксари Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(անգլ.)
- ↑ Символы Пхёнтхэка(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Города-побратимы Пхёнтхэка(չաշխատող հղում)(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիոնթեք» հոդվածին։ |