Փիթեր Ֆալք

ամերիկացի դերասան
(Վերահղված է Պիտեր Ֆոլկից)

Փիթեր Մայքլ Ֆալք[6] (անգլ.՝ Peter Michael Falk, սեպտեմբերի 16, 1927(1927-09-16)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 23, 2011(2011-06-23)[5][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։ Առավել հայտնի է լեյտենանտ Կոլոմբոյի դերով, որը խաղացել է համանուն դետեկտիվ սերիալում։

Փիթեր Ֆալք
անգլ.՝ Peter Falk
Ծնվել էսեպտեմբերի 16, 1927(1927-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 23, 2011(2011-06-23)[5][1][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունՀամիլթոն քոլեջ, Նոր Դպրոց, Maxwell School of Citizenship and Public Affairs?, Սիրաքյուսի համալսարան և Ossining High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, ինքնակենսագիր, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիColumbo?
Ամուսին(ներ)Շերա Դանեզե
Պարգևներ և մրցանակներ
web.archive.org/web/20120306194513/http://peterfalk.com/

Դերասանը երկու անգամ առաջադրվել է «Օսկար» կինոմրցանակի, 12 անգամ՝ «Էմմի» մրցանակի (ստացել է հինգը) և 10 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակի (ստացել է մեկը)։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում դերասանը ընդհանուր առմամբ խաղացել է 109 գեղարվեստական ֆիլմերում և հեռուստաֆիլմերում։

Կենսագրություն

խմբագրել
 
Փիթեր Ֆալքը «Եվս մի բան» («Just one more thing») ինքնակենսագրական գիրքը ներկայացնելու ժամանակ, 2007 թվականի մայիսի 30
 
Փիթեր Ֆալքի արձանը շան հետ՝ Կոլոմբոյի կերպարով, Բուդապեշտ

Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Մայքլ Փիթեր Ֆալքը, եղել է արդուզարդի խանութի սեփականատեր։ Մայրը՝ Մեդելին Ֆալքը, հաշվապահ է եղել[7][8][9]։ Ապագա դերասանի ընտանիքը ունեցել է ռուսական, հունգարական, չեխական (մայրական կողմից) և լեհական (հայրական կողմից) արմատներ[10]։ Նրա հոր ծնողները՝ Լուիս և Իդա Ֆալքերը, Ռուսական կայսրությունից ԱՄՆ են ներգաղթել 1890-ական թվականներին[11]։

Երեք տարեկան հասակում Ֆալքի աջ աչքը վիրահատական ճանապարհով հեռացվել է, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր չարորակ նորագոյացություն՝ ռետինոբլաստոմ։ Կյանքի մնացած մասը նա կրել է աչքի ապակե պրոթեզ[12]։ Չնայած այս հանգամանքին, մանուկ ժամանակ նա հաճախ է մասնակցություն ունեցել այնպիսի թիմային մարզաձևերի, ինչպիսիք են բեյսբոլը և բասկետբոլը։ 1997 թվականին «Cigar Aficionado» ամսագրի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Ֆալքը պատմել է[10].

«Հիշում եմ, որ դպրոցում` 10-րդ դասարանում, մրցավարն ինձ ուղարկեց դուրս 3-րդ բազայում, այնինչ ես հավատացած էի, որ ինձ հաջողվել է հասնել նրան։ Ես այնքան բարկացած էի, որ հանեցի իմ ապակե աչքը, մեկնեցի նրան ու ասացի՝ Փորձեք սա։ Ես այնքան ծիծաղեցի, որ դուք չեք հավատա»։

Ֆալքն առաջին անգամ բեմ է բարձրացել 12 տարեկան հասակում` Սալիվանի և Գիլբերտի «Պենզանսի ծովահենները» օպերետում, որը բեմադրվել է Նյու Յորքի Օլստեր շրջանում կազմակերպված «Camp High Point» ճամբարում[13][14][15]։ Ճամբարում Ֆալքի ուսուցիչներից մեկը եղել է Ռոս Մարթինը (հետագայում նրանք միասին խաղում են «Մեծ մրցավազք» ֆիլմում և «Կոլոմբո» սերիալի էպիզոդներից մեկում)։

Սովորել է Օսսինգի ավագ դպրոցում, որը գտնվում է Նյու Յորքի Վեստչեսթեր շրջանում, նա այնտեղ բարձր դասարաններից մեկում եղել է դասարանի ավագը։ Դպրոցն ավարտելուց հետո, 1945 թվականին Ֆալքն ընդունվել է Նյու Յորքի Համիլտոն քոլեջ, որից հետո փորձ է կատարել ընդգրկվել ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում, սակայն աչքի բացակայության պատճառով մերժում է ստացել։ Այնուհետև նա ծառայության է անցել ԱՄՆ-ի ծովային զինված ուժերում և եղել է նավի խոհարարը։ 1997 թվականին Ֆալքն ասել է[10]

«Այնտեղ ոչ ոքի չի հետաքրքրում դու կույր ես, թե՞ ոչ։ Նավի վրա միակ մարդը, ով պարտավոր է տեսնել` նավապետն է, իսկ «Տիտանիկի» դեպքում, անգամ նա չէր լավ տեսնում։

Նավի վրա կես տարի ծառայելուց հետո, Ֆալքը Նյու Յորք է վերադառնում, որտեղ նրան քոլեջից տեղափոխում են The New School համալսարան։ Ֆալքը համալսարանն ավարտել է 1951 թվականին և գրականության ու քաղաքական գիտության բնագավառում ստացել բակալավրի աստիճան։[16] Այնուհետև Ֆալքն ուղևորվում է Հարավսլավիա, որտեղ վեց ամիս աշխատում է երկաթուղու վրա[17]։

Հարավսլավիայից վերադառնալուց հետո Սիրաքյուսի համալսարանում տնտեսագիտություն է ուսումնասիրել, որտեղ 1953 թվականին պետական կառավարման բնագավառում ստացել է հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճան։ Սիրողական ներկայացումներում մասնակցություն ունենալու հետ մեկտեղ` Էստպորտում և Նյու Յորքում դերասանական դասընթացների է հաճախել։

1956 թվականին առաջին անգամ հանդես է եկել Մոլիերի «Դոն Ժուան»-ում՝ Սգանարելի դերը տանելով։ Բրոդվեյի թատրոնում առաջին դերը ստացել է Ջորջ Բեռնարդ Շոուի «Սուրբ Հովհաննես» պիեսում։

Անձնական կյանք

խմբագրել

Փիթեր Ֆալքի առաջին կինը Էլիս Մեյոն է[16], ում հետ նա ծանոթացել է Սիրաքյուսի համալսարանում[18]։ Հարսանիքը կայացել է 1960 թվականի ապրիլի 17-ին։ Ամուսնության ժամանակ նրանք երկու երեխա են որդեգրել[16]՝ Կետրինին (ով այժմ մասնավոր խուզարկու է աշխատում) և Ջեկին։ Ֆալքը և Մեյոն բաժանվել են 1976 թվականին[16]։

1977 թվականի դեկտեմբերի 7-ին Ֆալքն ամուսնացել է դերասանուհի Դենիզ Շիրայի հետ [16][19], ով հետագայում խաղացել է «Կոլոմբո» սերիալի մի քանի էպիզոդներում։

Փիթեր Ֆալքը նաև նկարել է և նրա աշխատանքների ցուցադրումը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերին` Ամերիկյան Մշակույթի Բատլերյան համալսարանում[20]։

Դերասանը հետաքրքրվել է նաև շախմատով և ներկա է գտնվել շախմատի Համաամերիկյան չեմպիոնատի բացմանը[21] (1972 թվականի նոյեմբերին և 1983 թվականի օգոստոսին)։

Առողջական վիճակը

խմբագրել

2005 թվականին Փիթեր Ֆալքը որոշեց, որ իր կինը՝ Շիրա Դենիզը, պիտի լինի իր խնամակալը, վարի իր գործերը և հետևի տան վիճակին[22]։

Սակայն Փիթեր Ֆալքը միանգամից չհրաժարվեց իր գործերից։ 2008 թվականի փետրվարին 2008 Winter Hollywood Collector’s Show-ում իր վերջին պաշտոնական հրապարակային ելույթի ժամանակ դերասանը լավ տեսք է ունեցել, ստորագրություններ է բաժանել, շփվող և ուրախ է եղել[23]։

2008 թվականի ապրիլին մի ինչ-որ լուսանկարչի հաջողվել է ֆիքսել Փիթեր Ֆալքին, ով ընկճված էր, հագնված անփույթ կերպով, գրգռված էր և թափառում էր Բևերլի Հիլզի փողոցներով, կարծես աչքի առջև ոչինչ չէր տեսնում։ Ավելի ուշ դերասանը իր անփույթ տեսքը և տարօրինակ պահելաձևը բացատրում է այն բանով, որ մոռացել էր, թե որտեղ է կայանել մեքենան։ Այդուհանդերձ, լուսանկարիչների կողմից արված լուսանկարները տպագրվել են, ինչն էլ ավելի է ուժգնացրել Ֆալքի ծերունական թուլամտության մասին լուրերի տարածումը։ Այդ դեպքից հետո դերասանը սկսել էր ավելի քիչ հայտնվել հանրության մեջ[24]։

2008 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ֆալքի մոտ Ալցհայմերի հիվանդություն է հայտնաբերվել[25]։

Շիրա Ֆալքը դատարանում ասել է, որ ամուսինն իր որդեգրած աղջկան՝ Կետրինին, շատ բարդ բնավորությամբ երեխա է համարել, և նրանք երբեք մտերիմ չեն եղել։ Շիրայի փաստաբանն օգտագործել է դերասանի անձնական օրագիրը, որպեսզի ապացուցի նրանց հարաբերությունների մասին տեղեկությունները վերջին տասը տարվա ընթացքում։

Կետրին Ֆալքը, ով այդ ժամանակ 38 տարեկան էր, գործի քննման ժամանակ ասել է, որ մեղադրանքը, որը նա առաջադրել էր հոր դեմ, իրենց միմյանցից հեռացրել է, սակայն նրանք վերջ ի վերջո հաշտվել են։ Մեղադրանք ներկայացնելով` նա փորձել է հորը ստիպել վճարել Սիրաքյուսի համալսարանի իր ուսման վարձը[26]։ Նրա փաստաբանը դատարանին ներկայացրել է փոստային քարտերն ու նամակները, որոնք Ֆալքը ուղարկել էր Կետրինին, երբ նա երեխա էր։ Այս ապացույցները պետք է արտացոլեին հոր և դստեր առավել մտերիմ հարաբերությունները, քան փորձում էր ներկայացնել դերասանի կինը։

Դատարանի որոշման արդյունքում Շիրա Դենիզը դառնում է իր ամուսնու խնամակալը։ Դատարանի որոշմամաբ Կետրին Ֆալքը հորը կարող էր ամսվա մեջ տեսնել երկու անգամ` 30 րոպեով, չեզոք գոտում։ Ֆալքի բժշկի խոսքերով՝ գրեթե կասկած չկա, որ դերասանը այդ հանդիպումները չէր հիշի։ Նրա հիվանդությունը խորանում է և այնքան բարդանում, որ նա անգամ չէր հիշում «Կոլոմբոյում» իր ունեցած դերի մասին[22]։

Փիթեր Ֆալքը մահացել է 2011 թվականի հունիսի 23-ի գիշերը Բևերլի Հիլզում գտնվող իր տանը՝ Ռոկսբերի Դրայվում[27][28]։

Հուլիսի 10-ին պաշտոնապես հայտնի դարձավ Փիթեր Ֆալքի մահվան պատճառը[29]։ Մահվան վերաբերյալ հայտնաբերված ապացույցներից պարզ դարձավ[30], որ թոքաբորբի և Ալցհայմերի հիվանդության սրման հետևանքով դերասանի սիրտը դադարել է աշխատել։

Ֆալքը թաղված է Վեստվուդյան գերեզմանատանը[31]։

Բազմաթիվ հանրաճանաչ մարդիկ մեծագույն հարգանքով են արտահայտվել Ֆալքի մասին[32][33]։ Սթիվեն Սփիլբերգն ասել է․[34]

«Դեռևս երբ երիտասարդ ժամանակ աշխատում էի թատրոնում, դերասանական արվեստի շատ հմտություններ նրանից եմ սովորել»

Սթիվեն Ֆրայը Ֆալքին անվանել է «հեռուստատեսային մեծագույն հետախույզ» [32]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն, անվանակարգեր և մրցանակներ
1957 Կռաֆտի հեռուստատեսային թատրոն ռադիոլոկատորի օպերատոր Եթերաշրջան 10, սերիա 26
1957 Ռոբերտ Մոնտհոմերը ներկայացնում է Եթերաշրջան 8, սերիա 36
1957 Առաջին ստուդիա Ջեքը(Կարմենի ասիստենտը) Եթերաշրջան 9, սերիա 35
1957 3-րդ տեսախցիկը Ստենդալ Եթերաշրջան 2, սերիա 48
1957 Առաջին ստուդիա Ջեքը (Կարմենի ասիստենտը) Եթերաշրջան 9, սերիա 45
1958 Ամսթրոնգի թատրոնը Պետար Պարովիկ 8-րդ Եթերաշրջան, 10-րդ սերիա
1958 Ծուղակ Ֆրեդ Դանա Եթերաշրջան 1, սերիա 37
1958 Կռաֆտի հեռուստատեսային թատրոն Իզյա Եթերաշրջան 11, սերիա 44
1958 Քամին հարթավայրերի վրա գրող
1958 Մերկ քաղաք կորզիչ Եթերաշրջան 1, սերիա 11
1959 New York Confidential Պիտ Եթերաշրջան 1, սերիա 11
1959 Վերջին ժամկետ Բոկս
1959 Արյան մաքրում Նիկո
1959 Բրեններ Ֆրեդ Գեյս Եթերաշրջան 1, սերիա 4
1959 Շաբաթվա խաղը Մետիս Եթերաշրջան 1, սերիա 2
1960 Գեղեցիկ Ֆլոյդը Շորտի Ուոլտերս
1960 Շաբաթվա խաղը Եթերաշրջան 1, սերիա 14
1960 Անձեռնմխելիները Գերցոգ Մալեն Եթերաշրջան 1, սերիա 26
1960 «Սպանություն» կորպորացիա Էյբ Ռելաս Առաջադրվել է «Օսկար» մրցանակի անվանակարգում, երկրորդ պլանի տղամարդու դերի լավագույն կատարման համար
1960 Մերկ քաղաք կաղը Եթերաշրջան 2, սերիա 1; տիտրերում նշված չէ
1960 Կղզեբնակը Հուկեր Եթերաշրջան 1, սերիա 6
1960 Զենք կա, հետևաբար կլինի նաև ճանապարհորդություն Ուոլլեր Եթերաշրջան 4, սերիա 9
1960 Ծիրանագույն ժայռի գաղտնիքը Թոմ Ուեբեր
1960 Վկա Էյբ Ռելես Եթերաշրջան 1, սերիա 11
1961 Ակվանավտները Ջերեմի Վիլսոն Եթերաշրջան 1, սերիա 20
1961 Օրենքը և պարոն Ջոնսը Սիդնեյ Ջերմոն Եթերաշրջան 1, սերիա 20
1961 Ակվանավտներ Հրեշտակ Եթերաշրջան 1, սերիա 23
1961 Վրեժը կանչում է քահանա
1961 Մեկ միլիոն դոլարի հետ կապված միջադեպը Սեմմի
1961 Ալֆրեդ Հիչոկը ներկայացնում է Մեյեր Ֆայն Եթերաշրջան 6, սերիա 28
1961 Մերկ քաղաք Լի Սթոնտոն Եթերաշրջան 2, սերիա 24
1961 Բարբարի Սթենվիկի շոուն Ջո Եթերաշրջան 1, սերիա 32
1961 Նպատակ։ կոռուպցիոներները Նիկ Լոնգո Եթերաշրջան 1, սերիա 1
1961 Անձեռնմխելիները Նեյթ Սելկո Եթերաշրջան 3, սերիա 1
1961 Մթնշաղի տարածքը Ռամոս Կլիմենտ Եթերաշրջան 3, սերիա 6
1961 Մի բուռ հրաշք Ջոյ Բոյ' Առաջադրվել է «Օսկար» մրցանակի անվանակարգում, երկրորդ պլանի տղամարդու դերի լավագույն կատարման համար
1962 Նոր սերունդ Լոպես Եթերաշրջան 1, սերիա 15
1962 Դիկ Պաուլի շոուն Արիսթեդ Ֆրեսկո Եթերաշրջան 1, սերիա 17
1962 87-րդ ոստիկանանկան բաժանմունք Գրեգ Բրովան Եթերաշրջան 1, սերիա 19
1962 Մերկ քաղաք Ֆրենկի Օ'հերն Եթերաշրջան 3, սերիա 25
1962 ԴյուՊոնի շաբաթվա շոուն Կոլուչչի Եթերաշրջան 1, սերիա 24
1962 Ճնշման կետ երիտասարդ հոգեբան
1962 Դիկ Պաեուլլայի շոուն Բժիշկ Ալան Կիգեն Եթերաշրջան 2, սերիա 4
1962 Էդի Ադամսի շոուն տաքսու վարորդ Եթերաշրջան 1, սերիա 1
1962 Ալֆրեդ Հիչհոկի ժամը Ռոբերտ Էվանս Եթերաշրջան 1, սերիա 13
1963 Դիկ Պաուլլլայի շոուն Մարտին Եթերաշրջան 2, սերիա 18
1963 Պատշգամբ ստիկանության ղեկավարը
1963 Բժիշկ Կիլդեր բժիշկ Մեթ Հանդերսոն Եթերաշրջան 2, սերիա 29
1963 Սայլերի կարավան Գաս Մորգան Եթերաշրջան 7, սերիա 3
1963 Բոբ Հոուպը ներկայացնում է Բերտ Հրաուման Եթերաշրջան 1, սերիա 4
1963 Այս խելագար, խելագար, խելագար, խելագար աշխարհը տաքսու վարորդ
1964 Ջեքի Գլիսոն։ Ամերիկայն բեմի ամսագիրը կամեո Եթերաշրջան 2, սերիա 14
1964 Ռոբինը և յոթ ավազակները Գայ Հիսբորն
1964 ԴյուՊոնի շաբաթվա ամսագիրը Դանիլո Դիաս Եթերաշրջան 3, սերիա 21
1964 Նրանք արևելք էին գնում զինվորական բժիշկ
1964 Բեն Կեյսի Բժիշկ Ջիմմի Ջեյնոլդս Եթերաշրջան 4, Серии 6, 12
1965 Բոբ Հոուպը ներկայացնում է Բարա Եթերաշրջան 2, սերիա 19
1965 Մեծ մրցավազք Մաքս
1965 Ես գաղտնիք ունեմ հրավիրված հյուրը
1965-1966 Դելո Օ’Բրեյնա Դանիել Օ’Բրեյն Եթերաշրջան 1, Серии 1-22
1966 Բրիգադուն Ջեֆֆ
1966 Բոբ Հոուպը ներկայացնում է Մայքլ Գոլուեյ Եթերաշրջան 4, սերիա 7
1966 Պենելոպա լեյտենանտ Գորացիո Բիկսբի
1967 Ռեդ Սկելթոնի շոուն գաղտնի հրամանատարը Եթերաշրջան 16, սերիա 16
1967 Լավ Միլտ Մենվիլ
1966 Ինչքան շատ են այդ գողերը դեննի
1968—2003 Կոլոմբո լեյտենանտ Կոլոմբո
1968 Գլխարկը, որը լցված է անձրևով Polo Pope
1968 Կռիվ Անցիոյի համար Ջեք Ռաբինով
1969 Անձեռնմխելիները Չարլի Ադամո
1969 Պալատի պահապանները սերժանտ Ռոսիի
1970 Ռոզոլինո պատերնո․ Զինվոր Փիթեր Պաունի
1970 Ամուսինները Արչի Բլեկ
1971 Խաղի անվանումը Լյուիս Կորբետ Եթերաշրջան 3, սերիա 15
1971 A Step Out of Line Հարի Կոնրոս
1974 Կինն ազդեցության տակ Նիկ Լոնգետտի
1976 Գրիֆին և Ֆենիս։ Սիրո պատմություն Ջեֆրի Գրիֆին
1976 Ընթրիք սպանության հետ Սեմ Դայմոնդ
1976 Միկին և Նիկին Միկի
1977 Պրեմիերա կամեո տիտրերում նշված չէ
1978 Հաստատ վախեցած են, հաստատ վախեցած են կամեո
1978 Էժանագին խուզարկուն Լու Պեկինպո
1978 Բրինկսի կողոպուտը Տոնի Պինո
1979 Յուրայինը Վինսենտ Ռիկարդո
1981 Տիկնիկային մեծ ճանապարհորդություն Թրամպ տիտրերում նշված չէ
1981 Կալիֆոռնիան տիկնիկներ Հարի Սիրս
1982 Ես սիրում եմ ազատությունը
1986 Մեծ իրարանցում Սթիվ Ռիկկի
1987 Բեռլինի երկինքը կամեո
1987 Շնորհավոր Ամանոր Նիկ
1987 Արքայադուստր-հարսնացու պապիկ/ պատմող
1988 Լուսավորում Հարի Բուսկաֆուսկո
1989 Պլյուշկա Դոմինիկ «Դինո» Կապրիչո
1990 Ոժեղ ոգով Ռոջեր Ֆլան
1990 Շարժում և էմոցիա․ Վիմ Վենդերսի ֆիլմերը
1990 Պատրաստվիր վաղվան Պեդրո Կարմայքլ
1992 Լարի Սանդերսի շոուն կամեո Եթերաշրջան 1, սերիա 8
1993 Այնքան հեռու, այնքան մոտիկ կամեո
1995 Կոպին և Ռոբերտսը ՍԱլվատոր Սանտինի
1995 Սենյակակից հարևանները Ռոկկի Հոկցեկ
1996 Կատակերգուները Վիլլի Կլարկ
1997 Կարճլիկը Մայամիից Բիչ Հարի Արնո
1998 Փողի թագավորները Վիննի Գլին
2000 Այնտեղից, որտեղ ես նստած եմ Էյբ
2000 Ամառային փոթորիկ Աբել Շադդիկ
2000 Մակույկ Պիրման
2000 Ծիծաղի թշնամիները Պաուլի հայրը
2001 Հուբերտի խելքը Բեյլի հնչյունավորում
2001 Ամեն ինչ վերցված է Մակս
2001 Հատուկ նշանակության գործակալ Կորկի Ռոմանո Ֆրենսիս Ռոմանո
2001 Քաղաքն առանց Սուրբ Ծննդի Մակս
2001 Կորուսյալ երկկիր Տեո Կերր քահանա
2002 Անձրևի երեք օրերը Ուոլդո
2002 Քննարկման ենթակա չէ Մենդի Ռիբշտեյն
2003 Վայրի օրեր Ջեյմս «Pop Up» Մորս
2003 Ջոն Կրիստմասին փնտրելիս Մակս
2004 Անդրշիրիմյան եղբայրություն դոն Ֆայնբերգ հնչյունավորում
2004 Հրեշտակների կյանքը Մակս
2005 Տեղ ազատելով Մորիս էպպլբոմ
2005 Ամեն ինչ իմ ազգականների մասին Սեմ Կլայնման
2006 Retirement
2007 3 օր մինչ Վեգաս հասնելը Գաս «Ֆիտզի» Ֆիջերալդ
2007 Մարգարե Իրվ
2009 Ամերիկյան գարնանածաղիկ Ռենդոլֆի հայրը
2011 Հատուկ կոլեկցիոն հրատարակում պատմող Եթերաշրջան 2, սերիա 1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #132870207 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://abcnews.go.com/Entertainment/columbo-star-peter-falk-dies-83/story?id=13922090
  6. Фальк — распространённая транслитерация на русский. По-английски фамилия произносится как «Фолк» Add words, pronounce, listen & learn
  7. Некролог в Bloomberg
  8. Falk P. Just One More Thing. Carroll & Graf, 2006. ISBN 978-0-7867-1795-8
  9. Peter Falk biography
  10. 10,0 10,1 10,2 Talk with Falk // «Cigar Aficionado»[en]
  11. Ida Falk: 1910 US census records
  12. «Peter Falk». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. Camp High Point famous alumni
  14. Brochure for Camp High Point, a Jewish summer camp in West Shokan, NY.
  15. Yvonne Shinhoster Lamb Fay Trubow, owner of Camp High Point // Washington Post, 16.10.2005
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Kassel, 2004, էջ 840
  17. Falk P. (2006). One More Thing. New York: Carroll & Graf Publishers. էջ 26. ISBN 0786717955. {{cite book}}: Unknown parameter |allpages= ignored (օգնություն)
  18. Falk P. (2006). One More Thing. New York: Carroll & Graf Publishers. էջ 30. ISBN 0786717955. {{cite book}}: Unknown parameter |allpages= ignored (օգնություն)
  19. Victoria Kim Relatives fight for conservatorship of 'Columbo' star Peter Falk // Los Angeles Times, 28.05.2009
  20. It’s all about the pose: actor Peter Falk keeps his drawings simple
  21. Peter Falk at U.S. Open
  22. 22,0 22,1 «'Peter Falk's dementia means he no longer remembers Columbo,' admits his doctor in court hearing» (անգլերեն). Daily Mail. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. Peter Falk — Last public appearance (exclusive video by Tonyvera.com)
  24. Joanna Walters (2008 թ․ դեկտեմբերի 21). «Daughter in fight over Columbo star's Alzheimer's». The Guardian (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  25. Anita Singh, Showbusiness Editor (2008 թ․ դեկտեմբերի 16). «Columbo star Peter Falk has Alzheimer's». Telegraph (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  26. Anthony McCartney (2009 թ․ հուլիսի 3). «"Columbo" Actor Peter Falk placed in conservatorship». «The Huffington Post» (անգլերեն). Associated Press. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. Умер актёр Питер Фальк, сыгравший лейтенанта Коломбо в одноимённом сериале. // gazeta.ru (24 июня 2011 года)
  28. Sheila Marikar. Peter Falk, 'Columbo' actor, dies at 83. // «ABC News» (June 24, 2011)
  29. «Peter Falk — official cause of death released» (անգլերեն). TMZ[en]. 2011 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. «Peter Falk's death certificate» (PDF) (pdf) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  31. Peter Falk (1927—2011). // «Find a grave memorial»
  32. 32,0 32,1 Tweets of the Week: Peter Falk Edition. "The Wall Street Journal, 24.06.2011
  33. Celebrities mourn Peter Falk on Twitter «Entertainment Weekly», 24 06.2011
  34. «Peter Falk's cause of death is revealed» (անգլերեն). Daily Mail. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ֆալք» հոդվածին։