Պիրիդոստիգմին
Պիրիդոստիգմին, կիառվում է միասթենիա գրավիս հիվանդության բուժման համար[1]։ Հակաապաբևեռացնող մկանապալարիչների (միոռելաքսանտ) ազդեցությունները դադարեցնելու նպատակով այն նաև կիրառվում է ատրոպինի հետ համակցված[2]։ Դեղամիջոցը ներքին ընդունման է, բայց հնարավոր է կիրառել նաև ներարկելով[2]։ Ազդեցությունը սկսում է կիրառելուց մոտավորապես 45 րոպե հետո և տևում է 6 ժամ[2]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 155-97-5 |
PubChem CID | 4991 |
DrugBank | DB00545 |
CompTox Dashboard (EPA) | |
Հիմնական կողմնակի ազդեցություններն են սրտխառնողցը, լուծը, հաճախամիզությունը, և որովայնային ցավը[2]։ Այլ մի քանի կողմնակի ազդեցություններ են՝ ցածր զարկերակային ճնշումը, թուլությունը, և ալերգիկ ռեակցիաները[2]։ Հղիության ընթացքում նրա կիրառման անվտանգությունը դեռևս պարզ չէ[2]։ Պիրիդոստիգմինը ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի ինհիբիտոր (ներհակորդ, հակազդիչ) է և պատկանում է անուղղակի խոլինոմիմետիկների շարքին[2]։ Այն խաթարում է ացետիլխոլինէսթերազ (քայքայում է ացետիլխոլինին) ֆերմենտի աշխատանքը՝ ավելացնելով ացետիլխոլինի քանակությունը[2]։
Պիրիդոստիգմինը հայտնաբերվել է 1945 թվականին և անցել բժշկական կիրառման 1955 թվականին[3]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, որոնք ամենաանվտանգ և արդյունավետն են մարդու օրգանիզմի համար[4]։ Պիրիդոստիգմինը արտոնագրված է որպես ջեներիկ դեղ[2]։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է ամսական 7.17–65.93 ԱՄՆ դոլար[5], իսկ ԱՄՆ-ում 25-50 ԱՄՆ դոլար։
Բժշկական կիրառություն
խմբագրելՊիրիդոստիգմինը օգտագործվում է միասթենիա գրավիս հիվանդության ժամանակ մկանների թուլությունը վերացնելու նպատակով կամ բնածին միասթենիկ համախտանիշով հիվանդների բուժման ընթացքում, նաև կիրառվում է կուրարենանման մկանապալարիչների թունավոր ազդեցությունների վերացման համար։ ԱՄՆ-ում պիրիդոստիգմին բրոմիդը թույլատրված է կիրառել ռազմական իրավիճակների ընթացքում՝ զոման քիմիական թունավոր նեյրոպարալիտիկ (նյարդալուծանքային) գազի կիրառման պայմաններում ապրելիության հավանականությունը մեծացնելու համար։ Կիրառվել է նաև Իրաքա-քուվեյթյան պատերազմում, որտեղ այն եղել է պատճառիչ գործոն Իրաքա-Քուվեյթյան պատերազմի համախտանիշի առաջացման համար[6]։
Պիրիդոստիգմինը որոշ դեքերում կիրառվում է օրթոստատիկ հիպոտենզիայի (թերճնշում) բուժման համար[7]։ Այն կարող է օգտակար լինել աքսոնալ պոլինեյրոպաթիայի ժամանակ կիրառելիս[8]։
Այն նաև նշանակվում է դիրքային հաճախասրտության համախտանիշի և Էհլերս-Դանլոսի համախտանիշի ժամանակ առաջացած բարդությունները կանխարգելելու նպատակով[8][9]։
Հակացուցումներ
խմբագրելՊիրիդոստիգմինի բրոմիդը հակացուցված է աղիների և միզուղիների անանցանելիության ժամանակ, իսկ բրոնխային ասթմայի ժամանակ պետք է կիրառել զգուշությամբ[10][11]։
Կողմնակի ազդեցություննէր
խմբագրելՀիմնական կողմնական ազդեցություններն են[10]՝
- Քրտնարտադրություն
- Լուծ (դիարեա)
- Սրտխառնոց
- Փսխում
- Որովայնային ցավեր
- Խթանված թքարտադրություն
- Կատաղություն
- Խթանված բրոնխային լորձարտադրություն
- Բբի նեղացում (միոզ)
- Անոթալայնացման պատճառով դեմքի կարմրություն
- Էրեկտիլ խանգարումներ
Ազդեցության մեխանիզմ
խմբագրելՊիրիդոստիգմինը սինապտիկ ճեղքում ընկճում է ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի աշխատանքը, որով նվազում է ացետիլխոլինի հիդրոլիզը։ Այն չորրորդային ազոտ պարունակող կարբամատ է և դարձելիորեն ընկճում է ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի աշխատանքը, չի անցնում արյուն-ուղեղային պատնեշով և կարբամիլացնում է ծայրամասային արյան շրջանառության ամբողջ ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի 30%-ը։ Կարբամիլացված ֆերմենտը կարողանում է վերականգնվել ինքնուրույն հիդրոլիզի միջոցով, որից հետո ացետիլխոլինի մակարդակը վերականգնվում է։
Սինապսներով գործողության պոտենցիալը փոխանցվում է շարժիչ նյարդերին Ca2+ -ի ներհոսքի և ացետիլխոլինի ձերբազատման միջոցով։ Ացետիլխոլինը անցնում է սինապտիկ ճեղք և կապվում հետսինապսային թաղանթի վրա գտնվող ընկալիչների հետ առաջացնելով Na-ի իոնների ներհոսք և ապաբևեռացում։ Ներհոսքի բավականաչափ քանակի դեպքում առաջանում է գործողության պոտենցիալը։ Ացետիլխոլինի ձերբազատումից հետո, որպեսզի կանխվի ընկալիչների մշտական դրդումը, ացետիլխոլինէսթերազ ֆերմենտը տեղակայվում է հետսինապսային թաղանթի վրա և հիդրոլիզի է ենթարկում ացետիլխոլինին այն ժամանակ, երբ այն ազատվում է ընկալիչից։
Անվանումներ
խմբագրելՊիրիդոստիգմինը հասանելի է մեստինոն (Valeant Pharmaceuticals), ռեգանոլ և գրավիտոր (SUN Pharma) անվանումներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 429. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Neostigmine Bromide». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 540. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 339. ISBN 9781284057560.
- ↑ Golomb BA (March 2008). «Acetylcholinesterase inhibitors and Gulf War illnesses». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 105 (11): 4295–300. Bibcode:2008PNAS..105.4295G. doi:10.1073/pnas.0711986105. JSTOR 25461411. PMC 2393741. PMID 18332428.
{{cite journal}}
:|archive-date=
requires|archive-url=
(օգնություն);|archive-url=
requires|url=
(օգնություն); Unknown parameter|laysource=
ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ Gales BJ, Gales MA (2007). «Pyridostigmine in the treatment of orthostatic intolerance». Annals of Pharmacotherapy. 41 (2): 314–8. doi:10.1345/aph.1H458. PMID 17284509.
- ↑ 8,0 8,1 Gales BJ, Gales MA (February 2007). «Pyridostigmine in the treatment of orthostatic intolerance». The Annals of Pharmacotherapy. 41 (2): 314–8. doi:10.1345/aph.1H458. PMID 17284509.
- ↑ Kanjwal K, Karabin B, Sheikh M, և այլք: (June 2011). «Pyridostigmine in the treatment of postural orthostatic tachycardia: a single-center experience». Pacing and Clinical Electrophysiology. 34 (6): 750–5. doi:10.1111/j.1540-8159.2011.03047.x. PMID 21410722.
- ↑ 10,0 10,1 Mestinon | Home Արխիվացված 2008-05-13 Wayback Machine
- ↑ Mestinon Official FDA information, side effects and uses Արխիվացված 2008-05-24 Wayback Machine