Պլաստիլինե ագռավը
«Պլաստիլինե ագռավը» (ռուս.՝ «Пластилиновая ворона»), 1981 թվականին Ալեքսանդր Թաթարսկու նկարահանած մուլտֆիլմը, որը դարձել է նրա առաջին պաշտոնական ռեժիսորական աշխատանքը։ Ալմանախի երեք սյուժեները գրվել են Ալեքսանդր Կուշների «Նկարների մասին» (ռուս.՝ «О картинах»), Օվսեյ Դրիզի «Խաղ» (ռուս.՝ «Игра») և Էդուարդ Ուսպենսկու «Կամ գուցե, կամ գուցե...» (ռուս.՝ «А может, а может…») բանաստեղծությունների հիման վրա[2]։
Պլաստիլինե ագռավը ռուս.՝ Пластилиновая ворона | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ և կինոնկար |
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Տատարսկի |
Սցենարիստ | Ալեքսանդր Տատարսկի |
Հնչյունավորում | Լեոնիդ Բրոնևոյ[1], Գրիգորի Գլադկով, Լև Շիմելով և Ալեքսանդր Լևենբուկ |
Երաժշտություն | Գրիգորի Գլադկով |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Դիստրիբյուտոր | Էկրան |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1981 |
Սյուժե
խմբագրելՆկարների մասին
խմբագրելՄուլտֆիլմը երգի միջոցով պատմում է գեղանկարչության ժանրերի՝ բնանկարի, նատյուրմորտի և դիմանկարի մասին։
Խաղ
խմբագրելՄուլտֆիլմի այս հատվածը պատմում է մանկական խաղի մասին, երբ պարբերաբար բացում և փակում են աչքերը։ Ամեն անգամ բացելով աչքերը՝ պատմողները՝ պապն ու թոռը, զարմանում են իրենց տեսած նոր մանրամասների վրա։
Կամ գուցե, կամ գուցե…
խմբագրելԻվան Կռիլովի «Ագռավն ու Աղվեսը» առակի պարոդիան է։ Մուլտֆիլմը պատմում է այն պատմողների մասին, ովքեր մոռացել են առակի սյուժեն և փորձում են հիշել այն պատմելու ընթացքում։ Այսպիսով, ագռավի փոխարեն հայտնվում են մեկ շուն, մեկ կով (մի անգամ՝ նույնիսկ գետաձի), իսկ աղվեսի փոխարեն՝ նախ ջայլամ, ապա դռնապան։ Խեղաթյուրելով առակի սյուժեն՝ պատմողները աղավաղում են նրա բարոյախրատական եզրակացությունը.
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ալեքսանդր Թաթարսկի
- Բեմադրող նկարիչ՝ Իգոր Կովալյով
- Կոմպոզիտոր՝ Գրիգորի Գլադկով
- Օպերատոր՝ Էռնստ Գաման
- Հնչյունային օպերատոր՝ Նելլի Կուդրինա
- Նկարիչներ՝ Ելենա Կոսարևա, Ա. Ռասպոպով
- Երգում Են՝ Լեոնիդ Բրոնևոյ, Ալեքսանդր Լևենբուկ, Լև Շիմելով, Գրիգորի Գլադկով, Ալյոշա Պավլով
- Մոնտաժող՝ Լյուբով Գեորգիևա
- Խմբագիր՝ Վալերիա Կոնովալովա
- Տնօրեն՝ Լիդիա Վարենցովա
Նկարահանման տեխնիկա
խմբագրելԱռաջին երկու սյուժեները Կիևի պիոներների կենտրոնական հանրապետական պալատի մուլտստուդիայի երեխաների նկարներից կազմված մուլտիպլիկացիա են, իսկ վերջինը նկարահանվել է պլաստիլինային մուլտիպլիկացիայի տեխնիկայով։ Բոլոր երեք սյուժեները պարունակում են ֆոտո և վիդեո ներդիրներ։
Արտադրություն
խմբագրելՍկզբում Ալեքսանդր Թաթարսկին ցանկացել է մուլտֆիլմ նկարահանել Ուսպենսկու «Կար-չկար մի փղիկ» (ռուս.՝ «Жил-был слонёнок») բանաստեղծության հիման վրա, որը կառուցված էր խառնաշփոթության սկզբունքով («Մի զվարճալի փղիկ, գուցե ոչ փղիկ, գուցե խոզ, գուցե կոկորդիլոս...»), որը շատ հարմար էր պլաստիլինով մարմնավորելու համար[2]։ Սակայն 1975 թվականին Բորիս Արդովն այդ բանաստեղծության հիման վրա արդեն նկարահանել էր «Слоно-дило-сёнок» մուլտֆիլմը[3]։ Դրանից հետո Թաթարսկին սկսել է իմպրովիզներ անել՝ գրելով «պլաստիկ» հեքիաթի նոր տարբերակ։ Բացի այդ, մուլտֆիլմի համար գրված «Կամ գուցե, կամ գուցե...» բանաստեղծության առաջին ութ տողը նույնն է, ինչ «Կար-չկար մի փիղ» բանաստեղծության մեջ։
Մուլտֆիլմի երրորդ մասի երգն ի սկզբանե պետք է հնչեր սովորական տեմպով, սակայն ձայնագրության ժամանակ Թաթարսկին չի հետևել ձայնի խրոնոմետրաժին, ինչի պատճառով ստեղծված մուլտիպլիկացիայի համար անհրաժեշտ 5 րոպեի փոխարեն ստացվել է 8 րոպե։ Ինչև ռեժիսորը փորձել է որոշել, թե ինչ պետք է անի, ձայնագրվել են նաև կերպարների ձայները։ Մոնտաժի սենյակում Թաթարսկին պատահաբար լսել է, թե ինչպես է վերականգնվում Լենինի ելույթի գրամոֆոնային ձայնագրությունը. ձայնի արագությունը կամ ավելի մեծ էր, կամ ավելի ցածր։ Ռեժիսորը վերականգնողին հարցրել է, թե ինչպես է դա ստացվում։
Տեխնոլոգիան եղել է պարզ. կոճային մագնիտոֆոնի գլանի վրա փաթաթվել է մեկուսիչ ժապավեն, որի պատճառով ձայներիզը ավելի արագ է տրվել վերարտադրող գլխիկին, և ձայնի տեմպը նույնպես արագանցել է։ Հասկանալով, որ դա է ստեղծված իրավիճակի միակ ելքը, Ալեքսանդր Թաթարսկին, վերականգնողին վճարելով 70 ռուբլի, 8 րոպեանոց ձայնագրությունը դարձրել է անհրաժեշտ 5 րոպե, ինչի հետևանքով երգն ստացել է իր հայտնի «մուլտիպլիկացիոն» հնչողությունը[4]։
Խորհրդային նկարիչ-գրաֆիկ Բորիս Եֆիմովի վկայությամբ՝ Էդուարդ Ուսպենսկին «Կամ գուցե, կամ գուցե...» երգի տեքստը գրել է հինգ րոպեում, Իսկ Գրիգորի Գլադկովը կես ժամում ընտրել է մեղեդին[5]։
Մուլտֆիլմի ստեղծման համար պահանջվել է մոտ 800 կգ խորհրդային պլաստիլին, որը խունացած գույների պատճառով ստիպված են եղել լրացուցիչ ներկել ներկերով[4]։
Գրաքննություն
խմբագրելՄուլտֆիլմը ցանկացել են արգելել, քանի որ պարզվել է, որ այն գաղափարական տեսանկյունից ոչինչ չի արտահայտում (ռուս.՝ «идеологически безыдейным»)։ Ֆիլմը փրկել են Քսենյա Մարինինան ու Էլդար Ռյազանովը, որոնք, հակառակ գրաքննիչների, ցուցադրել են «Պլաստիլինե ագռավը» մուլտֆիլմը «Կինոպանորամայի» թողարկումներից մեկում[2][5][6]։
Ճանաչում
խմբագրելՄրցանակներ
խմբագրել«Պլաստիլինե ագռավը» մուլտֆիլմն ստացել է ավելի քան 25 մրցանակ[7].
- «Գրան պրի» Հեռուստաֆիլմերի համամիութենական փառատոնում, 1981;
- Գաբրովոյի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, Բուլղարիա, 1983 և այլն։
Հուշարձաններ
խմբագրել2007 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Անիմացիայի միջազգային օրը, Սանկտ Պետերբուրգում բացվել է Պլաստիլինե ագռավի հուշարձանը[4][8]։ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին ժամանակավոր պլաստիլինային պաննոն փոխարինվել է Ելենա Յուրկևիչի ստեղծած կերամիկական քանդակով[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Капков, 2006
- ↑ Борис Ардов (1975). «Мультфильм "Слоно-дило-сёнок" на YouTube».
- ↑ 4,0 4,1 4,2 «Открытие памятника Пластилиновой Вороне и Всемирный День Мультфильмов в Санкт-Петербурге!». Международный Фестиваль Анимационных Искусств «Мультивидение» — Пресс-релиз. 2014. Արխիվացված է օրիգինալից (doc) 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 5,0 5,1 Ефимов
- ↑ «Пятачок в прошлом был сарделькой, а Шапокляк — тещей художника». Комсомольская правда — Истории о том, как создавались известные мультфильмы. 2006 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Александр Татарский Биография Призы». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Памятник Пластилиновой вороне. Новости от 11.10.2007». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Мультивидение и памятник Пластилиновой вороне. 3.12.2008». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Александр Татарский // Наши мультфильмы / Авторы концепции Арсений Мещеряков, Ирина Остаркова. Составители Ирина Марголина, Наталья Лозинская. Консультант Георгий Бородин. — Интеррос, 2006. — 352 с. — ISBN 5-91105-007-2
- Борис Ефимов (2006 թ․ հուլիսի 23). «Как создавался мультфильм «Пластилиновая ворона»». Израиль: «Нон-Стоп», приложение к газете «Вести». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- Плешкова О. И. Постмодернизм в советском искусстве для детей: мультипликация и литература //Вестник Барнаульского государственного педагогического университета. – 2006. – №. 6-3. – С. 55-61.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պլաստիլինե ագռավը» մուլտֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- Влада Гриневски. «Пластилиновая ворона — мультфильм с метаморфозами». Наш Фильм - журнал о российском кино. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 28-ին.
- «Էկրան» ստեղծագործական միավորում