Պլաստիկության տեսություն
Պլաստիկության տեսություն, մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է պինդ մարմինների վարքը պլաստիկ դեֆորմացիաների դեպքում, զբաղվում պլաստիկ մարմինների մաթեմատիկոս մոդելների կառուցմամբ և այդ մարմիններում արտաքին ազդեցությունների հետևանքով առաջացած լարումների ու դեֆորմացիաների որոշման մեթոդներով։
Պլաստիկության տեսության մեջ օգտագործվում է առաձգականության տեսության հասկացությունների մեծ մասը, իսկ շատ խնդիրներ լուծվում են հոծ միջավայրի մեխանիկայի մեթոդներով։ Պլաստիկության տեսության մի քանի կարևոր դրույթներ ներմուծվում են մետաղների միառանցքային ձգման (սեղմման) դեպքում լարման և դեֆորմացիայի կախումն արտահայտող տիպային դիագրամի հիման վրա։
Մինչև լարման և դեֆորմացիայի կախումն արաահայտող դիագրամը А կետը կախումը գծային է, В կետին համապատասխանող σ1 լարումը առաձգականության կամ հոսունության սահմանն է, BC-ն հոսունության հարթակն է, CD տեղամասը համապատասխանում է նյութի ամրապնդմանը։ В կետով դիագրամը բաժանվում է առաձգականության և պլաստիկության տիրույթների։ Առաձգականության տիրույթում նմուշի բեռնավորման և բեռնաթափման պրոցեսներն ընթանում են նույն կորով, լարումների և դեֆորմացիաների միջև գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն։ Պլաստիկության տիրույթում որևէ М կետից սկսած, բեռնաթափումն ընթանում է OA-ին զուգահեռ МР գծային առաձգական օրենքով, իսկ РМ հատվածով տեղի է ունենում կրկնակի բեռնավորման պրոցեսը, այսինքն՝ նախնական պլաստիկ դեֆորմացիաների շնորհիվ մեծանում է նյութի առաձգականության սահմանը՝ այն ամրապնդվում է։ Այդ պատճառով լարումների և դեֆորմացիաների միջև կապը միարժեք չէ, էապես կախված է բեռնավորման ընթացքից։
Կիրառություններ
խմբագրելՍովորաբար պլաստիկության տեսության մեջ կառուցվում են ամրապնդման հատկությունից զուրկ (իդեալական պլաստիկ) և ամրապնդմամբ օժտված պլաստիկ մարմինների տարբեր մոդելներ։ Այդ մոդելներն ընդհանրացվում են պլաստիկության օրենքների՝ կապերի հավասարումների միջոցով։ Արդի պլաստիկության տեսության մեջ ավելի տարածված են փոքր առաձգական դեֆորմացիաների տեսությունը (դեֆորմացիոն տեսություն) և պլաստիկ հոսունության տեսությունը, որոնք ստուգված են փորձերով, և որոշված են դրանց կիրառելիության սահմանները։ Դեֆորմացիոն տեսության հավասարումները տված կետի լարումների և դեֆորմացիաների միջև կապ հաստատող առնչություններ են և բավարար արդյունքներ են տալիս պարզ բեռնավորումների դեպքում, երբ լարումներն աճում են միևնույն պարամետրին համեմատական կերպով։ Հոսունության տեսության հավասարումները կապ են հաստատում դեֆորմացիաների ու լարումների աճերի և վերջավոր լարումների միջև։
Պլաստիկության տեսությունը կարևոր նշանակություն ունի գիտության և տեխնիկայի մի շարք բնագավառներում։ Այն սերտորեն կապված է մետաղների պլաստիկ դեֆորմացման տեխնոլոգիական պրոցեսների մշակման, կոնստրուկցիաների կրողունակության որոշման, մետաղներում և ապարներում ալիքների տարածման խնդիրների հետ և այլն։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Теория идеальной пластичности. — М.: Наука, 1966. — 232 с.
- Ивлев Д. Д., Быковцев Г. И. Теория упрочняющегося пластического тела. — М.: Наука, 1971. — 232 с.
- Ильюшин А. А. Механика сплошной среды. — М.: Изд-во Моск. ун-та, 1978. — 287 с.
- Клюшников В. Д. Математическая теория пластичности. — М.: Изд-во Моск. ун-та, 1979. — 208 с.
- Коларов Д., Балтов А., Бончева Н. Механика пластических сред. — М.: Наука, 1979. — 302 с.
- Работнов Ю. Н. Механика деформируемого твёрдого тела. — М.: Наука, 1979. — 744 с.
- Седов Л. И. Механика сплошной среды. Том 1.. — М.: Наука, 1970. — 492 с.
- Седов Л. И. Механика сплошной среды. Том 2.. — М.: Наука, 1970. — 568 с.
- Трусделл К. Первоначальный курс рациональной механики сплошных сред.. — М.: Наука, 1975. — 592 с.
- Bertram A. Elasticity and Plasticity of Large Deformations. — Springer, 2012. — 345 p.
- Hashiguchi K., Yamakawa Y. Introduction to Finite Strain Theory for Continuum Elasto-Plasticity. — Wiley, 2012. — 417 p.
- Haupt P. Continuum Mechanics and Theory of Materials. — Springer, 2002. — 643 p.
- Lubliner J. Plasticity Theory. — Macmillan Publishing, 1990. — 528 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Պլաստիկության տեսություն» հոդվածից (հ․ 9, էջ 322 )։ |