Պլոցկ
Պլոցկ, քաղաք է Վիսլա գետի մոտ՝ Լեհաստանում։ Ըստ GUS-ի՝ 2009 թվականի հունիսի 30-ին քաղաքն ուներ 126,675 բնակիչ։ Այն գտնվում է Մազովեցի վոյեվոդությունում և նախկինում եղել է Պլոցկի վոյեվոդության մայրաքաղաքը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պլոցկ | |||||
լեհ.՝ Płock | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Մազովեցի վոյեվոդություն | ||||
Հիմնադրված է | 1237 թ. | ||||
Մակերես | 88 կմ² | ||||
ԲԾՄ | 60±1 մետր | ||||
Բնակչություն | ▼112 483 մարդ (2023) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | da 09-400 a 09-411 e da 09-419 a 09-421 | ||||
Ավտոմոբիլային կոդ | WP | ||||
Պաշտոնական կայք | ump.pl(լեհ.)(անգլ.)(գերմ.) | ||||
| |||||
Քաղաքի ամբողջական անունը Պլոցկի իշխանական մայրաքաղաք է։ Ամբողջական անունը օգտագործվում է արարողությունների ժամանակ՝ համաձայն ավանդությունների։ Այս անունը պարունակում է նախաբան՝ Պլոցկ քաղաքի հուշարձանը[1]։
Այն այժմ փովիաթի մայրաքաղաքն է՝ Մազովեցի վոյեվոդության ծայր-հարավում։ 1079-1138 թվականներին Պլոցկը Լեհաստանի մայրաքաղաքն էր և համարվում էր Լեհաստանի մշակութային մայրաքաղաքը։ Տեղի եկեղեցում կա լեհական միապետության ժամանակաշրջանի քարատապան։ Այն արևմուտքի և հյուսիսային Մազովեցի տարածաշրջանի մշակութային, ակադեմիական, ադմինիստրատիվ և փոխադրական կենտրոնն է։
Քանի որ լեհ թագավորների կողմից Լեհաստանի տարածքը ընդլայնվեց հրեա գաղթականները բնակություն հաստատեցին քաղաքում 14-րդ դարում։ Նրանք կառուցեցին հաղորդակցություն և կազմեցին բնակչության ընդարձակ համամասնություն 19-րդ դարի շրջանում։ Նրանք կազմում էին ավելի, քան բնակչության 40%-ը։ Նրանք նպաստեցին առևտրին և արհեստին, զարգացրին արդյունաբերությունը։ 1939 թվականին նրանք 26%-ով բարձրացրին բնակչության աճը։ Ազգայնականները հաստատեցին հրեական համայնք Պլոցկում 1940 թվականին։ Նրանք տեղափոխվեցին շատ այլ տարածքներ։ Պատերազմից հետո հրեացի 10,000-ից 300 քաղաքացիներ փրկվեցին։
Պատմություն
խմբագրելՏարածք երկար ժամանակ օկուպացված էր հեթանոսների կողմից։ 10-րդ դարում ամուր դիրք էր հաստատվել Վիստուլա գետի ափին։ Այս դիրքը հանգույց էր հանդիսանում փոխադրամիջոցների համար և ռազմական առումով։ Այն մեծ ձեռքբերում էր։
1009 թվականին Վենետիկի տաճարը հաստատվեց այստեղ։ Այն դարձավ տեղի գիտության և արվեստի կենտրոնը։ 1075 թվականին թեմի նստավայրը նույնպես հաստատվեց Պլոցկում։ Պլոցկը մայրաքաղաք էր Լեհ կաթողիկոսներ Władysław I Herman-ի և Bolesław III Krzywousty-ի կառավարման շրջանում։ Այն նաև Մազովեցու դուքսի նստավայրն էր։
Պլոցկը՝ իշխանական մայրաքաղաք
խմբագրելՆախկինում Փիաստ թագավորության շրջանում Պլոցկը ծառայում էր որպես թագավորական նստավայր։ 1079-1138 թվականներին Պլոցկը Լեհաստանի մայրաքաղաքն էր։
Քաղաքը մեծ վնաս է կրել ժանտախտի, Շվեդիայի դեմ պատերազմի պատճառով 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ շվեդները ավերեցին քաղաքի հիմնական մասը, սակայն բնակիչները վերակառուցեցին այն։
18-րդ դարի վերջին քաղաքի պարիսպները քանդվեցին, և կառուցվեց նոր քաղաք՝ լի գերմանացի գաղթողներով[2]։
19-րդ դարում քաղաքը Ռուսական Կայսրությանն էր ենթարկվում։ Քաղաքը բաժանվեց Պրուսիայի և Ավստո-Հունգարիայի միջև։ Այն կառավարության նստատեղն ու ակտիվ կենտրոնն էր։ Նախագծվեց քաղաքի նոր ծրագիրը և շարունակվեց նոր բնակիչների ներգաղթը։ Շենքերից շատերը նախագծվեցին դասական ոճով։
Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա 1939 թվականին և սկսեց ստանձնեց կառավարության դերը։ Այն մարդկանց վրա կռվելու հարկադրված բանվորների տպավորություն գործեց։ Մինչ ԽՍՀՄ-ն և Գերմանիան պատերազմում էին, քաղաքը կոչվում էր «Schröttersburg»։
Մշակույթ
խմբագրելՊլոցկի Մազովեցկի թանգարանը ցուցադրություններ և մեկնաբանություններ է կազմակերպում քաղաքի և տարածաշրջանի պատմության մասին։
Կրոնը
խմբագրելՀռոմեական կաթոլիկ եկեղեցին քաղաքում հիմնականն է։
Պլոցկի եկեղեցին կառուցվել է 12-րդ դարի առաջին կեսին։ Այն Լեհաստանի ամենահին 5 եկեղեցիներից մեկն է։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության հիմնական մասը կապված է նավթի արտադրության հետ։ Այն սկսել է արտահանվել 1960 թվականին։ Երկրի ամենամեծ նավթահանքը՝ «PNK ORLEN»-ը, տեղակայված է Պլոցկում։ Այն մատակարարվում է Գերմանիայի և Ռուսաստանի գլխավորությամբ գազամուղով։
Կրթություն
խմբագրել- Պավել Վլոդկովիցի անվան բարձրագույն դպրոց
Ավտոբուսներ
խմբագրել- Պլոցկի ՀՏ - Պլոցկի հանրային տրանսպորտ[3]
Ավտոբուսային ծառայությունը 41 երթուղիներով սպասարկում է ողջ քաղաքը։
- PKS Պլոցկ - Պլոցկի ավտոմոբիլային տրանսպորտային ընկերություն[4]
Սպորտ
խմբագրելՎիսլա Պլոցկ՝ ֆուտբոլային թիմ
Վիսլա Պլոցկ՝ վոլեյբոլի թիմ
Պատկերասրահ
խմբագրել-
Պլոցկի պալատը
-
Համերաշխության կամուրջը
-
Պիերը Պլոցկուկ՝ Վիստուլա գետի ափին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (Լեհերեն)(Statut Miasta Płocka) Załącznik do Uchwały Nr 302/XXI/08 Rady Miasta Płocka z dnia 26 lutego 2008 roku (Dz. Urz. Woj. Mazowieckiego z 2008 r. Nr 91, poz. 3271 Արխիվացված 2011-10-20 Wayback Machine)
- ↑ «Պլոցկի հիմնական պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «kmplock.eu». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Pksplock.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլոցկ» հոդվածին։ |