Պլուտո (անգլ.՝ Pluto կամ անգլ.՝ Pluto the Pup), անիմացիոն կերպար, որը հայտնի է դարձել Ուոլթ Դիսնեյի ստուդիայի կարճ մուլտֆիլմերի շարքում։ Ամենից հաճախ նա էկրանին հայտնվում էր որպես Միկի Մաուսի ընտանի շուն։ Պլուտոն նաև անկախ գլխավոր դեր է խաղացել Դիսնեյի 48 մուլտֆիլմերում 1930-ականներին, 1940-ականներին և 1950-ականներին[1]։ Պլուտոն առանձնանում է Դիսնեյի այլ կերպարներից նրանով, որ նա մարդակերպ չէ, Բացի դեմքի արտահայտությունների անսովոր լայն շրջանակից կամ որոշ դեպքերում առջևի թաթերի օգտագործումից. նա իրականում իրեն պահում է սովորական շան նման (ի տարբերություն Գուֆիի, որը մարդակերպ շուն է)[1]։

Պլուտո
Տեսակfictional dog?, անիմացիոն կերպար, կոմիքսների կերպար և Disney core universe character?

Գաղափար և ստեղծում

խմբագրել

Պլուտոն սկզբում քիչ հանդիպող կերպար էր մինչև 1934 թվականը, երբ Դիսնեյի մուլտիպլիկատոր Նորմ Ֆերգյուսոնը շանը գլխավոր դեր էր տվել «Playful Pluto» (Ժիր Պլուտո) մուլտֆիլմում։ Դրանում Պլուտոն խճճվում է ճանճերի կպչուն թղթի մեջ, և Ֆերգյուսոնը զգալիորեն երկարացրել է այս դրվագի տևողությունը։ Դրվագը դարձել է դասական՝ ցույց տալով, թե ինչպես Դիսնեյի նկարիչները կարող են վերցնել ամենապարզ հանգամանքները և Տեսարանը ծիծաղելի դարձնել կերպարի վարքի միջոցով[2]։

Պլուտոն համարվում է Դիսնեյի առաջին կերպարներից մեկը, որը խախտում է «ռետինե խողովակային անիմացիա» ոճը, որի նախընտրում էր ստուդիան: Շան կերպարի դիզայնը նրան տալիս էր ոչ թե հարթ, այլ ծավալային տպավորություն: Բացի այդ, Պլուտոն առաջին մուլտիպլիկացիոն հերոսներից մեկն էր, որը ցուցադրվում էր անիմացիայի միջոցով մտքի գործընթաց իրականացնելով:

Շնիկը առաջին անգամ հայտնվել է «The Chain Gang» (բանտարկյալներ) մուլտֆիլմում[3], թողարկվել Է ԱՄՆ 1930 թվականի օգոստոսի 18 - ին սակայն շնիկը անուն չուներ։ Հաջորդ անգամ, երբ հայտնվեց 1930 թվականի հոկտեմբերի 23 - ին, «The Picnic» - ում (Պիկնիկ)[4] շունը կոչվում էր ոչ թե Պլուտո, այլ Ռովեր։ Միայն «The Moose Hunt» - ում (Որմնզդեղնի որսը)[5], 1931 թվականի մայիսի 8-ին թողարկված շունը կոչվում էր Pluto the Pup (Պլուտո շնիկը): 1931 թվականի սեպտեմբերին այս կերպարի նկարազարդումը հայտնվեց Բարիերի «Hollywood Cartoons» - ում[6]։

Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը համարվող Պլուտոնին 1930 թվականի մարտի 24-ին անվանակոչելու և Դիսնեյի կերպարին անվանակոչելու միջև մի քանի ամսվա տարբերություն կա: Վենեցիա Բերնին (ավելի ուշ՝ Վենեցիա ֆեյր), ով մոլորակի համար առաջարկել է «Պլուտոն» անվանումը, 2006 թվականին նկատել է. «Այս անունը ոչ մի կապ չունի Դիսնեյի մուլտֆիլմի հետ։ Միկի Մաուսի շունն իր անունը ստացել է մոլորակի պատվին, այլ ոչ թե հակառակը»[7]։

Չնայած այն դատավճռին, որ Դիսնեյի ստուդիան շանը անվանել է մոլորակի պատվին (այլ ոչ թե անդրաշխարհի առեղծվածային Աստծո), դա չի կարելի հուսալիորեն պնդել։ Դիսնեյի մուլտիպլիկատոր Բեն Շարփսթինն ասել է. «Մենք որոշեցինք, որ Ռովեր մականունը չափազանց սովորական է, ուստի որոշեցինք փնտրել մեկ այլ անուն: […] Մենք այ փոխել ենք՝ «Pluto the Pup», […] բայց, անկեղծ ասած, չեմ հիշում ինչու»[8]։

Հայտնիություն

խմբագրել

Քանի որ Պլուտոն դարձել է «Միկի Մաուսի տիեզերքի» կարևոր մասը, նա վերածվել է մուլտֆիլմերի ամենահայտնի կերպարներից մեկի։ Պլուտոյի պատկերը կարելի է տեսնել գրեթե ցանկացած տեսակի ապրանքների վրա: Նա նաև հինգերորդ տեղում է հայտնվել Դիսնեյի ամենահայտնի հերոսների ցուցակում՝ Միկի Մաուսից, Դոնալդ Դաքից, մինի Մաուսից և Գուֆիից հետո: 1950-ականների սկզբին հասարակությունն ավելի շատ հետաքրքրված էր Պլուտոյով, քան անիմացիոն ընտանի կենդանիների մեջ նրա մրցակիցը՝ Սիլվեստր կատուով, որը ստեղծվել էր Warner Brothers ընկերության կողմից: Պլուտոյին շնորհվեց 1-ին տեղը «բոլոր ժամանակների 100 մեծագույն անիմացիոն ընտանի կենդանիները» ցուցակում:

Հայտնվելը

խմբագրել

Երկու անանուն բլեդհաունդները, որոնք հայտնվել են 1930 թվականին Միկի Մաուսի «The Chain Gang» մուլտֆիլմում (բանտարկյալները) նմանություններ ունեին ավելի ուշ մուլտֆիլմերում հայտնված մեկի հետ, Ինչպես Պլուտո տիկնիկը՝ Միկիի ընտանի շունը[1]։ «The Picnic»-ում (Պիկնիկ), Նույն տարվա թողարկման Միկի-Մաուսի մյուս մուլտֆիլմում հայտնվում է Մինիի ընտանի շունը, որին նա դիմում է՝ «my little rover» (իմ փոքրիկ ավազակը)։ Նույն շունը հայտնվում է որպես Միկիի ընտանի կենդանի «The Moose Hunt» մուլտֆիլմում (Moose Hunt) (1931 թվականին) և այստեղ նա առաջին անգամ կրում է «Պլուտո» անունը[1]։ Այդ ժամանակից ի վեր Պլուտոն միանում է Միկիի ընկերությանը որպես մշտական կերպար՝ «Mickey' s Garden» (Միկիի այգում)։

Կոմիքսներում նրա առաջին հայտնվելը եղել է «Mickey Mouse» - ի ամենօրյա շերտերում 1931 թվականին՝ «The Moose Hunt» մուլտֆիլմի թողարկումից երկու ամիս անց։ «Pluto Saves the Ship», կոմիքսների գիրք, որը լույս է տեսել 1942 թվականին, Դիսնեյի առաջին կոմիքսներից մեկն է, որը պատրաստվել է թերթերի շերտերից դուրս հրատարակվելու համար։ Այնուամենայնիվ, չհաշված 1947 և 1951 թվականներին չոր նախաճաշին որպես անվճար մրցանակ ներառված մի քանի մինի կոմիքսներ, Պլուտոն չուներ իր սեփական կոմիքսները մինչև 1952 թվականը:

Պլուտոն նկարահանվել է նաև «Mickey Mouse Works», «House of Mouse» և «Mickey Mouse Clubhouse» մուլտսերիալներում։ Զավեշտալի է, որ Պլուտոն Դիսնեյի սովորական հերոսներից միակն էր, ով ներկա չէր իրենց ամբողջ թիմի վերամիավորմանը 1983 թվականին «Mickey' s Christmas Carol» կարճամետրաժ մուլտֆիլմում, թեև նա վերադարձավ «The Prince and the Pauper» (արքայազնը և մուրացկանը) (1990) և «Runaway Brain» (Խենթանալ) (հինգ տարի անց), ինչպես նաև փայլել է «Ով շրջանակեց Ռոջեր նապաստակին» ֆիլմում։ 1996 թվականին նա վառ էպիզոդիկ դեր է կատարել «The Really Mighty Ducks» մուլտսերիալի «Կրյակ-Բրյակ» սերիայում։

Մուլտֆիլմեր

խմբագրել
  1. Playful Pluto Չարաճճի Պլուտո (1934)
  2. Pluto’s Judgment Day Պլուտոյի դատաստանի օրը (1935)
  3. On Ice Սառույցի վրա (1935)
  4. Pluto’s quin-pupets Հինգ Պլուտո շնիկներ (1937)
  5. Society Dog Show Շների ցուցահանդես (1939)
  6. The Pointer Ցուցիչ (1939)
  7. Bone Trouble Խնդիրներ ոսկորի պատճառով (1940)
  8. Pluto’s dream house Պլուտոյի երազանքի տունը (1940)
  9. Pantry Pirate Այլանդակություն հյուրասենյակում (1940, Mammy Two Shoes-ից)
  10. Pluto’s Playmate Ընկեր Պլուտո (1941, առաջին հայտնվելը Salty the Seal)
  11. Canine caddy Գոլֆ Պլուտոյի հետ (1941)
  12. Lend a Paw մեկնիր օգնության թաթը (1941)
  13. Pluto Junior Պլուտո կրտսեր (1942)
  14. The Army Mascot Բանակի թալիսման (1942)
  15. The Sleepwalker Քնկոտ (1942)
  16. T-Bone For Two Ոսկոր երկուսի համար (1942)
  17. Pluto At The Zoo Պլուտոն կենդանաբանական այգում (1942)
  18. Private Pluto Շարքային Պլուտո (1943)
  19. Springtime For Pluto Գարնանային ժամանակը Պլուտոյի համար (1944)
  20. First Aiders Առաջին օգնություն (1944, Մինիի և Ֆիգարոյի հետ)
  21. Dog Watch Գիշերային հերթափոխ (1945)
  22. Canine Casanova Շուն-Կազանովա (1945)
  23. The Legend of Coyote Rock Կոյոտ ժայռի լեգենդը (1945)
  24. Canine Patrol Շների պարեկախումբ (1945)
  25. Pluto’s Kid Brother Պլուտոյի կրտսեր եղբայրը (1946)
  26. In Dutch Անախորժության մեջ (1946)
  27. The Purloined Pup Գողացված շնիկը (1946, Ռոնիի առաջին հայտնվելը)
  28. A Feather In His Collar (1946)
  29. Pluto’s Housewarming Պլուտոյի բնակարանամուտը (1947)
  30. Rescue Dog Փրկարար շունը (1947, երկրորդ հայտնվելը Salty the Seal)
  31. Mail Dog Փոստային շուն (1947)
  32. Pluto’s Blue Note Պլաստինե Պլուտո (1947)
  33. Bone Bandit Ոսկրային ավազակ (1948)
  34. Pluto’s Purchase Պլուտոյի Գնումը (1948, Միկի Մաուսի հետ)
  35. Cat Nap Pluto Պլուտոյի կարճ երազը (1948, Ֆիգարոյի հետ)
  36. Pluto’s Fredgling Պլուտո թռչնակը (1948)
  37. Pueblo Pluto Պուեբլո Պլուտո (1949, Ռոնիի երկրորդ տեսքը Միկի Մաուսի հետ)
  38. Pluto’s Surprise Package Անակնկալ փաթեթ Պլուտոյի համար (1949)
  39. Pluto’s Sweater Սվիտեր Պլուտոյի համար (1949, Մինիի և Ֆիգարոյի հետ)
  40. Bubble Bee Մեղուն Պղպջակի մեջ, Մեղվի փուչիկ (1949, Սպայք մեղվի հայտնվելը)
  41. Sheep Dog Հովիվ շունը (1949)
  42. Pluto’s Heart Throb Պլուտոյի սրտի անհանգստությունը (1950)
  43. Pluto & The Gopher Պլուտոն և գետնասկյուռը (1950, Մինի Մաուսի հետ)
  44. Wonder Dog Հրաշք շունը (1950)
  45. Primitive Pluto Նախնադարյան Պլուտո (1950)
  46. Puss Cafè Կատուների սրճարանը (1950, Մարվին կատվի առաջին տեսքը)
  47. Pests of The West Արևմուտքի վնասատուները (1950)
  48. Camp dog Արշավային շունը (1950)
  49. Plutopia Պլուտոպիա (1951)
  50. Pluto’s party Պլուտոյի երեկույթը (1952)
  51. Pluto’s Christmas Tree Պլուտոյի տոնածառը (1952)

Ֆիլմեր

խմբագրել
  • Who Framed Roger Rabbit Ով է շրջանակել Ռոջեր նապաստակին
  • The Prince and the Pauper Արքայազնը և մուրացկանը
  • Mickey Mouse Clubhouse: The Great Clubhouse Hunt
  • Toy Story 3 Խաղալիքների պատմությունը. Մեծ փախուստ

Kingdom Hearts շարքի տեսախաղեր

խմբագրել

Kingdom Hearts տեսախաղերի շարքում Պլուտոն նաև Միկիի ընտանի կենդանին է և հանդես է եկել որպես սուրհանդակ՝ աջակցելով իր տիրոջ ծրագրերին: Kingdom Hearts II խաղի մեծ մասը, Պլուտոն գտնվում է Կահիրեի մոտ (նույնիսկ երբ նրան առևանգում են), քանի որ ակնհայտ համակրանք ունի նրա հանդեպ: Զարմանալի է, որ այս խաղերի ընթացքում Պլուտոն հայտնվում և անհետանում է պատահական պահերին, բայց մնացած կերպարներից ոչ մեկը չէր զարմանում նրա հանկարծակի անհետացումների վրա:

Դիսնեյի զբոսայգիներ

խմբագրել

Աշխարհի տարբեր Դիսնեյի զբոսայգիներում Պլուտոն կանգնած է երկու թաթերի վրա և շատ ավելի նման է Դիսնեյի մնացած կերպարներին:

Պլուտոյի Սիրելիները

խմբագրել

Պեկինես Ֆիֆի

խմբագրել

Պեկինես Ֆիֆի (Fifi the Peke)՝ Պլուտոյի առաջին ընկերուհին և Մինի Մաուսի ընտանի կենդանին: Նա մուլտֆիլմերում գլխավոր դերեր է կատարել Պլուտոյի, Ֆիգարոյի կատվի, մինի Մաուսի և Միկի Մաուսի հետ համատեղ։

Տաքսա Դինա

խմբագրել

Տաքսա Դինա (Dinah the Dachshund)՝ փոխարինել է պեկինեզ Ֆիֆիին՝ որպես Պլուտոյի ընկերուհի Դիսնեյի հետագա մուլտֆիլմերում։ Նա հայտնվում է որպես Պլուտոյի ընկերուհի, թեև ժամանակ առ ժամանակ հանդիպում է նաև բուլդոգ Բատչի հետ։ Առաջին անգամ հայտնվել է «The Sleepwalker» - ում։

Գրականություն

խմբագրել
  • Энциклопедия любимых героев. — М.: Эксмо, 2015. — С. 89. — 136 с. — (Disney. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8
  • Полный список коротких мультфильмов Уолта Диснея с названиями на английском и русском языках = С. 433—453 в книге:
    • Молтин Леонард Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф. С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 81—84. — ISBN 978-5-6040967-0-3

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Pluto Character History». Disney Archives. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Finch, Christopher, pages 71, 74, 91, 106, 111, and 230. The Art of Walt Disney, 2004
  3. «The Chain Gang». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «The Picnic». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «The Moose Hunt». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Barrier, Michael Hollywood Cartoons: American Animation in Its Golden Age. — Oxford University Press, 1999. — С. 96. — ISBN 0-19-503759-6
  7. «The little girl who named Pluto». The Sun (England). 2006-08-26.
  8. Brasch, Walter Cartoon Monickers: An Insight Into The Animation Industry. — Bowling Green University Popular Press, 1983. — С. 69. — ISBN 0-87972-244-4

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլուտո» հոդվածին։