Պղնձի օքսիդներ
Պղնձի օքսիդներ, պղնձի միացությունները թթվածնի հետ։
Պղնձի(II) օքսիդ
խմբագրելՀատկություններ
խմբագրելՊղնձի(II) օքսիդը՝ CuO, սե բյուրեղական նյութ է, խտությունը՝ 6350 կգ/մ3։ Բնության մեջ հանդիպում է աենորիա միներալի ձեով։ 800 °C-ից բարձր տաքացնելիս դանդաղ քայքայվում է
Լուծվում է թթուներում և ցիանիդների լուծույթներում, ջրում չի լուծվում։ Ջրածնի և CO-ի մթնոլորտում (250 °C) վերականգնվում է մինչև մետաղական պղնձի։
Ստացում
խմբագրելCuO-ն ստանում են պղնձի տաշեղները (օդում), պղնձի (II) նիտրատը կամ կարբոնատը շիկացնելով։ Օգտագործում են կանաչ և կապույտ ապակի և արձններ, նռնաքարե կարմիր ապակի ստանալու, գալվանական չոր բջիջներ պատրաստելու, օրգանական վերլուծության համար և բժշկության մեջ (քսուկներ)։
Պղնձի(I) օքսիդ
խմբագրելՀատկություններ
խմբագրելՊղնձի (I) օքսիդը՝ Cu2O, կարմրաշագանակագույն բյուրեղական նյութ է։ Հալման ջերմաստիճանը՝ 1230 °C, խտությունը՝ 5800-6110 կգ/մ3։ Առաջացնում է կուպրիտ միներալը։ Ջրում չի լուծվում, լուծվում է խիտ հալոգենաջրածնական թթուներում և ամոնիակի լուծույթում՝ առաջացնելով անգույն կոմպլեքսներ [Cu(NH3)2]OH, H[CuCl2] են։ Օդում տաքացնելիս և խիտ ծծմբական թթվում օքսիդանում է։
Ստացում
խմբագրելՍտանում են պղինձը անբավարար քանակով օդում շիկացնելով։
Կիրառություն
խմբագրելՕգտագործվում է ապակին, արձնները գունավորելու, գյուղատնտ․ վնասատուների դեմ պայքարի համար։
Պղնձի (III) օքսիդ
խմբագրելՊղնձի (III) օքսիդը՝ Cu2O3, կարմիր փոշի է, օքսիդիչ, 100 °C-ից բարձր տաքացնելիս մասամբ կորցնում է թթվածինը։ Ստացվել է նաև պղնձի գերօքսիդը, որն անկայուն նյութ է և օքսիդիչ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 338)։ |