Տաքդեղ (պարսկերեն-Պղպեղ),(լատին․՝ Capsicum), մորմազգիների ընտանիքի ուտելի մշակաբույս։

Տաքդեղ,(պարսկերեն-Պղպեղ)
Կարմիր, դեղին, և կանաչ պղպեղ. Որոշ երկրներում այս երեք գույնի պղպեղները վաճառվում են երեք հատով մեկ պարկում «լուսափորի լույսեր» անվան տակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Capsicum
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պղպեղի տարատեսակները

խմբագրել

Պղպեղը պատկանում է մորմազգիների ընտանիքին (պտուղները խոշոր և գունավոր են), ունի մոտ 700 տեսակ, որոնցից մի մասը աճեցվում է պտուղներից կծու համեմունքներ պատրաստելու նպատակով, օրինակ՝

Հետաքրքիր փաստեր պղպեղի մասին

խմբագրել

Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ևս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։ Հայրենիքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են՝ կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր։

Բանջարեղենային պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։

Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը։ Չոր կարմիր պղպեղում մոտ 2 տոկոս կապսաիցին կա։ Կծու կարմիր պղպեղը նաև A և C վիատմիններ, շաքար, սպիտակուց և հանքանյութեր է պարունակում, ուստի այն շատ օգտակար է։ Այս պղպեղում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը։

Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ ուրախության զգացողություն է առաջանում։ Այս պատճառով կծու պղպեղ օգտագործել խորհուրդ է տրվում ընկճախտի հակում ունեցող մարդկանց։

Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը՝ չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին։ Ցանկացած ուտեստի մեջ մի քիչ չիլին մոտ 45 կալորիա է այրում։ Այն օգտագործվում է ախորժակը, արյան շրջանառությունը, մարսողությունը բարելավելու և տաքացնող քսուքներ պատրաստելու համար։

Մարինացված պղպեղ

խմբագրել

Բաղադրիչներ

  • կարմիր, կանաչ, դեղին պղպեղներ – 1,25 կգ
  • սխտոր – 4 պճեղ
  • կարմիր կծու պղպեղ – 2 հատ
  • գինու քացախ – 375 գ
  • անիսոնի օղի – 2 ճ. գդ.
  • աղ – 2 թ. գդ.
  • շաքարավազ – 5 գ
  • դափնու տերև – 4 հատ

Պղպեղները լվանալ, մաքրել։ Սխտորը մաքրել, չորս մասի բաժանել ամեն պճեղը։ Չիլին մաքրել և կտրատել։ Քացախը խառնել 375 մլ ջրին, ավելացնել անիսոնի օղին, աղը, շաքարավազը, չիլին, սխտորը, եռացնել։ Մարինադի մեջ գցել պղպեղները, եփել 3 րոպե։ Ավելացնել դափնու տերևը։ Մարինացված բանջարեղենը լցնել մաքուր բանկաների մեջ, փակել։ Թողնել գոնե մեկ շաբաթ, որպեսզի համերը միախառնվեն։ Կարելի է պահել սառնարանում մոտ վեց ամիս։

Տես նաև

խմբագրել
  Ընթերցե՛ք «պղպեղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պղպեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պղպեղ» հոդվածին։