Պյատրաս Գրիչկյավիչուս
Պյատրաս Պյատրովիչ Գրիչկյավիչուս (լիտ.՝ Petras Petrovičius Griškevičius, հուլիսի 19, 1924[1], Kriaunos, Q16456976?, Q16471377?, Լիտվա - նոյեմբերի 14, 1987, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային կուսակցական գործիչ, Լիտվայի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար 1974 թվականից մինչև մահ։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Պյատրաս Գրիչկյավիչուս լիտ.՝ Petras Griškevičius | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1924[1] |
Ծննդավայր | Kriaunos, Q16456976?, Q16471377?, Լիտվա |
Մահացել է | նոյեմբերի 14, 1987 (63 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լիտվա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Communist Party of Lithuania? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
1948 թվականին ավարտել է Լիտվայի Կ(բ) կ Կենտկոմին կից կուսակցական, 1958 թվականին՝ ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1942-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1948-1950 թվականներին աշխատել է ԼԿԿ ԿԿ-ում, 1950-1951 թվականներին՝ հանրապետական «Վալստեչյու լայկրաշտիս» («Գյուղացիական թերթ»), 1951-1953 թվականներին՝ «Ռաուդոնոյի ժվայգջե» («Կարմիր աստղ») թերթերի խմբագիր, 1953-1955 թվականներին՝ «Տիեսա» («ճշմարտություն») թերթի խմբագրի առաջին տեղակալ։ 1955-1964 թվականներին եղել է ԼԿԿ Վիլնյուսի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1964-1971 թվականներին՝ ԼԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, 1971-1974 թվականներին՝ ԼԿԿ Վիլնյուսի քաղկոմի առաջին քարտուղար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Гришкявичюс Пятрас Пятрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։ |