Պոլիհիմնիա
Պոլիհի՛մնիա (հին հունարեն՝ Πολυύμνια՝ «հիմներով հարուստ») կամ Պոլհի՛մնիա (հին հունարեն՝ Πολύμνια), հունական դիցաբանության մեջ հանդիսավոր հիմների, ինչպես նաև գյուղատնտեսության և մնջախաղի մուսան. սկզբնապես Տերփսիքորայի նման եղել է պարերի հովանավոր, հետագայում նրան համարել են մնջախաղի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է[1], ինը մուսաների քույրը։ Նա բանաստեղծների՝ հիմներ գրողների հովանավորն է։ Համարվում է, որ նա մտքում պահում է բոլոր հիմները, երգերը և ծիսական պարերը, որոնք փառավորում են օլիմպիական աստվածներին, ինչպես նաև կարծել են, որ նա է հայտնագործել քնարը։ Պոլիհիմնիան հովանավորել է մարդկանց հռետորություն և ճարտասանական արվեստ սովորելը։ Պատկերվել է առանց ատրիբուտի, գլուխը քողով ծածկած[2], կամ ձեռքին գլանափաթեթ, մտածկոտ դիրքով։
Պոլիհիմնիա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Զբաղմունք | հռետորություն |
Հայր | Զևս |
Մայր | Մնեմոսինե |
Քույր/Եղբայր | Կլիո, Կալլիոպե, Մելպոմենե, Ուրանիա, Եվտերպե, Տերփսիքորա, Էրատո և Թալիա |
Ասպարեզ | Հիմն |
Polyhymnia Վիքիպահեստում |
Մուսայի անունով է կոչված Պոլիհիմնիա (33) աստերոիդը՝ հայտնաբերված 1854 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիհիմնիա» հոդվածին։ |