Պոլիֆագիա
Պոլիֆագիա կամ հիպերֆագիա (շատակերություն), սննդային վարքի խանգարում, որը նկարագրվում է չհագեցող քաղցի զգացողությամբ[1]։
Պոլիֆագիա | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
ՀՄԴ-9 | 783.6 |
ՀՄԴ-10 | R63.2 |
Բժշկության մեջ
խմբագրելԲժշկության մեջ պոլիֆագիան բժշկական նշան է, որը բնութագրվում է չհագեցող քաղցի զգացումով և շատակերությամբ։ Այն կարող է ի հայտ գալ շաքարային դիաբետի, Կլեյն-Լեվինի համախտանիշի (ենթատեսաաթմբի խանգարում), Փրադեր-Վիլի համախտանիշի և Բրադե-Բիդլի համախտանիշի արդյունքում[2]։ Ցույց է տրված, որ թափառող նյարդի զգայական նեյրոնների լեպտինի ընկալիչների բացակայությունը հանգեցնում է հիպերֆագիայի[3]։
Պատճառներ
խմբագրելՔաղցի չափազանց զգացողության պատճառները ներառում են[4]
- Տագնապ
- Սթրես
- Ընկճվածություն (դեպրեսիա)[5]
- Ախորժակը խթանող դեղանյութեր
- Շաքարային դիաբետ
- Հիպերթիրեոզ
- Հիպոգլիկեմիա
- Հոգնածություն
- Նախադաշտանային համախտանիշ
- Փրադեր-Վիլի համախտանիշ
- Բուլիմիա
- Դիֆուզ տոքսիկ խպիպ
- Կլեյն-Լևինի համախտանիշ
Շաքարախտային կետոացիդոզ
խմբագրելՊոլիֆագիան սովորաբար դիտվում է դիաբետիկ կետոացիդոզի վաղ փուլերում[6]։ Ինսուլինի անբավարարության սրացումը և կետոազիդոզի հետագա զարգացումը հանգեցնում են ախորժակի ճնշման[7]։
Ստուգաբանություն
խմբագրելՊոլիֆագիա (/ˌpɒliˈfeɪdʒiə/) բառը առաջացել է հունարեն պոլի- + -ֆագիա, բառերից՝ πολύς (պոլի)՝ «շատ» և φαγῶ (ֆագո)՝ «ուտել» կամ «խժռել»։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Berthoud HR, Lenard NR, Shin AC (2011). «Food reward, hyperphagia, and obesity». Am J Physiol Regul Integr Comp Physiol. 300 (6): R1266-77. doi:10.1152/ajpregu.00028.2011. PMC 3119156. PMID 21411768.
- ↑ OMIM::Prader-WilliOMIM::Bardet-Biedl
- ↑ de Lartigue G, Ronveaux CC, Raybould HE (2014). «Deletion of leptin signaling in vagal afferent neurons results in hyperphagia and obesity». MOLECULAR METABOLISM. 3 (6): 595–607. doi:10.1016/j.molmet.2014.06.003. PMC 4142400. PMID 25161883.
- ↑ Updated by: Linda J. Vorvick, MD, Medical Director and Director of Didactic Curriculum, MEDEX Northwest Division of Physician Assistant Studies, Department of Family Medicine, UW Medicine, School of Medicine, University of Washington, Seattle, WA. Also reviewed David Zieve, MD, MHA, Isla Ogilvie, PhD, and the A.D.A.M. Editorial team. «Appetite - increased». nih.gov.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Polyphagia: Symptoms and Causes of Increased Appetite». Diabetes UK. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Elliott RE, Jane JA, Wisoff JH (2011). «Surgical management of craniopharyngiomas in children: meta-analysis and comparison of transcranial and transsphenoidal approaches». Neurosurgery. 69 (3): 630–43, discussion 643. doi:10.1227/NEU.0b013e31821a872d. PMID 21499159.
- ↑ Masuzaki H, Tanaka T, Ebihara K, Hosoda K, Nakao K (2009). «Hypothalamic melanocortin signaling and leptin resistance--perspective of therapeutic application for obesity-diabetes syndrome». Peptides. 30 (7): 1383–6. doi:10.1016/j.peptides.2009.04.008. PMID 19394382.