Պոլոցկ
Պոլոցկ(ռուս.՝ Полоцк[2]), (բելառուս․՝ Полацк, լեհ.՝ Polock), քաղաք Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզում; Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 85.012[3]: Նովոպոլոցկ քաղաքի և մերձակա ավանների ու գյուղերի հետ մեկտեղ՝ կազմում է ագլոմերացիա՝ շուրջ 270 հազար բնակչությամբ։ Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պոլոցկ | |||||
Полацк | |||||
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Համայնք | Polack District? | ||||
Հիմնադրված է | 780 թ. | ||||
Առաջին հիշատակում | 862 | ||||
Այլ անվանումներ | Պոլոտեսկ | ||||
Մակերես | 40,77 կմ² | ||||
ԲԾՄ | 111±1 մետր, 126 մետր | ||||
Խոսվող լեզուներ | բելառուսերեն | ||||
Բնակչություն | 84 968[1] մարդ (2014) | ||||
Խտություն | 2 084 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +375 +375 214 | ||||
Փոստային դասիչ | 211291, 211400 - 211402, 211404 - 211415, 211422 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 2 | ||||
Պաշտոնական կայք | epolotsk.com | ||||
| |||||
Բելառուսի հնագույն բնակավայրն է։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 862 թվականին։ Ունի բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ և այդ պատճառով էլ պատկերավոր կերպով անվանվում է «Բելառուսի հոգևոր կենտրոն»։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքն ընկած է Արևմտյան Դվինայի (Դաուգավա) երկու ափերին, այդ գետի վտակ Պոլոտայի գետաբերանի մերձակայքում, Վիտեբսկից մոտավորապես 94 կմ դեպի հյուսիս-արևելք, երկրի մայրաքաղաք Մինսկից 193 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Պատմություն
խմբագրել862 թվականից մինչև 1320 թվականը Պոլոցկում իշխել են Ռյուրիկի հետնորդները, այնուհետև բնակավայրը մտցվել է Լիտվայի մեծ իշխանության կազմի մեջ։ 1563 թվականին գրավվել է ռուսական Իվան Ահեղ արքայի զորքերի կողմից, դրանից 16 տարի անց միացվել Լեհաստանին, 1772-ին՝ Լեհաստանի առաջին բաժանման ժամանակ վերստին փոխանցվել ցարական Ռուսաստանին, մտցվել Վիտեբսկի նահանգի կազմի մեջ։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի զորքերը ռուսական արշավանքի ժամանակ մասնակիորեն ավերել են Պոլոցկը։
Քաղաքը տասնամյակներ շարունակ ունեցել է հրեական մեծաթիվ բնակչություն. 1897 թվականին բնակիչների 61 տոկոսը հրեաներ էին։ Նրանց թիվը 1900-ական թվականներին կազմակերպված հրեական ջարդերի հետևանքով զգալիորեն նվազել է։ 1939 թվականին արդեն քաղաքի 24.816 բնակիչների 22 տոկոսն էր հրեա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական ֆաշիստների տիրապետության տակ ընկած Պոլոցկում հրեաների նոր ջարդեր են կազմակերպվել։ 1944 թվականին կարմիր բանակն ազատագրել է քաղաքը։
Ուշագրավ փաստեր
խմբագրել- Պոլոցկում առաջին քաղաքային գրադարանը բացվել է դեռևս 12-րդ դարում, առաջին կրթօջախը (ճիզվիտական կոլեգիումը)՝ 1580 թվականին։
- Պոլոցկում է մոտավորապես 1490 թվականին ծնվել Ֆրանցիսկ Սկորինան՝ Աստվածաշնչի՝ եկեղեցասլավոնական լեզվով թարգմանության առաջին հրատարակիչը (1517):
- Մասնագիտական հաշվարկների համաձայն՝ Պոլոցկում է գտնվում Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը[4]
- 2010 թվականին Պոլոցկը հռչակվել է Բելառուսի մշակութային մայրաքաղաք[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Սոֆիայի տաճարը
-
Սբ. Սոֆիայի տաճարը
-
Բորիսի քար կոչված պատմական վեմը
-
Աստվածահայտնության վանքը
-
Աստվածահայտնության եկեղեցին
-
Սբ. Եֆրոսինյա վանքը
-
Սբ. Եֆրոսինյա վանքը
-
Սուրբ Եֆրոսինյա Պոլոցկցու հուշարձանը
-
Ֆրանցիսկ Սկորինայի հուշարձանը
-
Լութերական եկեղեցին
-
Աստվածամոր եկեղեցին
-
Անդրեյ Բաբոլայի եկեղեցին
Ժողովրդագրություն
խմբագրել1897 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունեցել է 20 751 բնակի, այդ թվում՝ 12 481 հրեա, 3523 ռուս, 3122 բելառուս, 913 լեհ[6]։
Բնակչության թվաքանակը XX—XXI դարերում[7][8][9][10][11][12][13][14][15]։ |
Քույր քաղաքներ
խմբագրել- Ալավերդի, Հայաստան[16]
- Բելցի, Մոլդովա
- Վելիկիե Լուկի, Պսկովի մարզ, Ռուսաստան
- Վելիկի Նովգորոդ, Ռուսաստան
- Վենտսպիլս, Լատվիա
- Գդանսկ, Լեհաստան
- Գոտլանդ, Շվեդիա
- Իոնավա, Լիտվա
- Կամենեց-Պոդոլսկ, Ուկրաինա
- Կանսկ, Ռուսաստան[17].
- Մինգեչաուր, Ադրբեջան[16]
- Օբուխով, Ուկրաինա
- Սուոյարվայի շրջան, Կարելիա, Ռուսաստան
- Տոսնո, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
- Տրակայ, Լիտվա
- Ֆրիդրիխսհաֆեն, Գերմանիա
- Էլեկտրոստալ, Ռուսաստան
- Յարասլավ, Լեհաստան
Գրականություն
խմբագրել- Александров Д. Н., Володихин Д. М. «Борьба за Полоцк между Литвой и Русью в XII—XVI веках». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին.. — М.: Аванта+, 1994. — 133 с.
- Алексеев Л. В. Полоцкая земля. — Полоцк: А. И. Судник, 2007. — 50 с. ISBN 978-985-6650-42-3
- Данько Л. Ф. Храм Покрова Пресвятыя Богородицы во граде Полоцке: К торжеству возрождения : Исторический очерк. — Полоцк : А. И. Судник, 2004. — 32 с.: ил. — (Наследие Полоцкой земли; вып. 1). ISBN 985-6650-05-4
- Джаксон Т. Н. Глава 8 // Austr í Görðum: древнерусские топонимы в древнескандинавских источниках. — М.: Языки русской культуры, 2001.
- Збор помнікаў гісторыі і культуры Беларусі : Віцебская вобласць. — Կաղապար:Мн.: Беларуская Савецкая Энцыклапедыя імя Петруся Броўкі, 1985. — С. 333—360. — 496 с. — 8000 экз.
- Иезуиты в Полоцке: 1580—1820 гг. — Часть 1. / Сост. Л. Данько. — Полоцк: А. И. Судник, 2005. — 40 с. ISBN 985-6650-10-0
- Иезуиты в Полоцке: 1580—1820 гг. — Часть 2. / Сост. Л. Данько. — Полоцк: А. И. Судник, 2005. — 48 с. ISBN 985-6650-13-5
- Путеводитель по городу Полоцку 1910 года. — Полоцк: А. И. Судник, 2006. — 48 с. ISBN 985-6650-26-7
- Сумароков Г. В., Серегина Н. С. Полоцкая княжна Мария Васильковна — автор «Слова о полку Игореве» : исследования тайнописи. — Полоцк: А. И. Судник, 2008. — 53 с. ISBN 978-985-6650-53-9
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Государственный земельный кадастр Республики Беларусь» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (по состоянию на 1 января 2011 г.)
- ↑ Orthographe occidentale selon le site web "Nations Online".
- ↑ Estimation officielle de la population au Կաղապար:1er janvier 2016, sur pop-stat.mashke.org.
- ↑ TUT.BY | НОВОСТИ — В Полоцке установлен памятный знак «Географический центр Европы» — Общество — 31.05.2008, 13:21 Արխիվացված 2008-06-03 Wayback Machine, Приступљено 23. 4. 2013.
- ↑ БЕЛТА | Полоцк официально стал культурной столицей Беларуси 2010 года 21.01.2010 12:06(չաշխատող հղում)
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Статистический ежегодник Витебской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 45-48.
- ↑ Статистический ежегодник Витебской области. — Витебск: Главное статистическое управление Витебской области, 2013. — С. 46-49.
- ↑ «Статистический бюллетень «Численность населения на 1 января 2014 года и среднегодовая численность населения за 2013 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, посёлков городского типа»». Արխիվացված է [belstat.gov.by/homep/ru/publications/population/2014/bulletin2014.php օրիգինալից] 2014 թ․ ապրիլի 3-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «{title}» (PDF).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 16,0 16,1 «Азербайджанский Мингечевир и армянский Алаверди стали побратимами Полоцка». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Виктор Решетень Канск и Полоцк: города-побратимы // Красноярский рабочий, 24 мая 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Полоцк». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Полоцкий районный исполнительный комитет — официальный сайт
- Фотоснимки Полоцка на Radzima.org
- Национальный Полоцкий историко-культурный музей-заповедник Արխիվացված 2009-05-09 Wayback Machine
- Полоцк на Глобус TUT.by Արխիվացված 2010-04-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլոցկ» հոդվածին։ |