Պոլո (սպորտաձև)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոլո կամ Ջիրիդ (պարս.՝ چوگان, անգլ.՝ Polo), խմբակային սպորտի տեսակ, որ խաղում են մականներով և գնդակով։ Մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի և խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում են գնդակով գրավել հակառակորդի դարպասը։ Ջիրիդ խաղի հայրենիքը համարվում է Պարսկաստանը, խաղացել են դեռևս մ. թ. ա. 6-րդ դարում, տարածված է եղել նաև Հայաստանում հին ժամանակներից։ Խաղն այժմ առավել տարածված է Անգլիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Պակիստանում, Արգենտինայում և Ավստրալիայում։
Պոլո | |
---|---|
![]() | |
Մարմին | Պոլոյի միջազգային ֆեդերացիա FIP (Federation of International Polo) |
Սեռ | արական |
Կարգավիճակ | թիմային, գնդակով խաղ |
Հարմարանք | պոլոյի գնդակ |
Վայր | 300 x 200 յարդ, Պոլոյի դաշտ |
Առաջին առաջնություն | մթա 6-րդ դար |
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/5/5b/Polo_game_from_poem_Guy_u_Chawgan.jpg/220px-Polo_game_from_poem_Guy_u_Chawgan.jpg)