Պողիկտոս (օպերա)
Պողիկտոս (իտալ.՝ Poliuto), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը՝ Սալվատորե Կամմարանո, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության (1641-42)։ Ստեղծվել է 1838 թ. Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է։ 1840 թ. Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար։ «Մարտիրոսներ» անվան տակ այն բեմադրվել է 1840 թ. ապրիլի 10-ին։ Իտալական տարբերակի առաջնախաղը կայացել է 10 տարի անց՝ 1848 թ. նոյեմբերի 30-ին Նեապոլի նույն թատրոնում։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Գաետանո Դոնիցետտի |
Լիբրետտոյի հեղինակ | Սալվատորե Կամմարանո |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Պիեռ Կոռնել. «Պողիկտոս» ողբերգություն |
Գործողությունների քանակ | 3 արար[1] |
Առաջնախաղի տարեթիվ | նոյեմբերի 30, 1848[1] |
Առաջնախաղի վայր | Նեապոլ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Poliuto Վիքիպահեստում |
Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահի պատմությունը։ Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել էր հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ տանջամահ էր արվել։
«Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում. առաջնախաղը կայացել է 1993 թվականի ամռանը՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ։ Պարտիտուրան Հայաստան է բերվել 70 - ականներին, Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ Մինչ 2004 թվականը օպերան եղել է թատրոնի մշտական խաղացանկում, այնուհետև, շենքի վերանորոգումից հետո, մյուս բոլոր ներկայացումների հետ վերականգնվել է[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Պողիկտոսը վերադառնում է
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողիկտոս (օպերա)» հոդվածին։ |