Պողոս Առաքելյան
հայ բժիշկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոս Առաքելյան (մոտ 1850, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1895, Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Ծնվել է | մոտ 1850 |
---|---|
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1895 |
Մահվան վայր | Ադիյաման |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Ադիյամանի քաղաքային բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելՊողոս Առաքելյանը ծնվել է մոտ 1850 թվականին, Վանի նահանգի կենտրոն Վան քաղաքում։ Բժշկական կրթությունն ավարտել է ԱՄՆ-ում՝ հավանաբար 1875 թվականին։ Երեք տարի (1875-1878 թվականներ) Խարբերդում բժիշկ է աշխատել, այնուհետև (1878) ընտանիքով տեղափոխվել Ադիյաման և քաղաքային բժիշկ աշխատել։
1895 թվականին Ադիյամանում տեղի ունեցած հայկական կոտորածի ժամանակ զոհվել է իր կրտսեր դստեր հետ միասին՝ մոտ 45 տարեկանում։ Այդ ողբերգությունից հետո, կինը՝ Բամբիշ Խանըմը տեղափոխվել է ԱՄՆ-ի Թրոյ քաղաքը, որտեղից էլ՝ Լոս Անջելես, ուր մահացել է 1931 թվականին՝ 74 տարեկանում։
Գրականություն
խմբագրել- Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքր էշ, 1938։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։