Պոնտորմո
Պոնտորմո (իսկական անունը՝ Ջակոբո Կարուչի Jacopo Carucci, մայիսի 24, 1494, Էմպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - դեկտեմբերի 31, 1556[1][2] կամ հունվարի 2, 1557[3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[4]), իտալացի գեղանկարիչ, Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ, մաներիզմի հիմնադիրներից մեկը։
Պոնտորմո իտալ.՝ Jacopo da Pontormo | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1494 |
Ծննդավայր | Էմպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1556[1][2] (62 տարեկան) կամ հունվարի 2, 1557[3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[4] |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Visitation of Carmignano?, Vertumnus and Pomona?, Pucci Altarpiece?, The Deposition from the Cross? և Q3693900? |
Ուսուցիչ | Պիերո դի Կոզիմո, Անդրեա դել Սարտո և Լեոնարդո դա Վինչի |
Աշակերտներ | Անյոլո Բրոնզինո և Ջովանի Բատիստա Նալդինի |
Հայր | Bartolommeo di Jacopo di Martino? |
Jacopo Pontormo Վիքիպահեստում |
Ստեղծագործություն
խմբագրել10 տարեկան հասակում, կորցնելով հորը, Պոնտորմոն մեկնել է Ֆլորենցիա, որտեղ անցկացրել է իր ամբողջ կյանքը։ Սովորել է Պիեռո դի Կոզիմոյի և Անդրեա դել Սարտոյի մոտ։ Պոնտորմոյի վաղ աշխատանքների վրա նկատելի է Լեոնարդո դա Վինչիի և Սարտոյի ազդեցությունը (Պոջո ա Կայանոյում Մեդիչիների վիլլայի կամարամահիկի զարդանկարը)։ Ավելի ուշ նրա ստեղծագործության վրա իր ազդեցությունն է ունեցել Դյուրերի փորագրությունների հետ ծանոթությունը։ Պոնտորմոն աստիճանաբար հեռացել է Վերածննդի ավանդույթից։
Նրա նշանավոր գործերն են՝ «Քրիստոսը Էմմաուսում» (1525, Ուֆֆիցի, Ֆլորենցիա), «Մադոննան Սուրբ Հովսեփի և Հովհաննես Մկրտիչի հետ» (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ), «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» (Սան-Միքելե եկեղեցի, Կարմինյանո, 1528-1530)։
«Իջեցում խաչից»
խմբագրելՊոնտորմոյի լավագույն աշխատանքներից մեկը «Իջեցում խաչից» ստեղծագործությունն է (1528, Ֆլորենցիա, Սանտա-Ֆելիչիտա[en] եկեղեցի)։ Նկարում բացակայում է տարածական հարաբերությունների հստակությունը, կերպարները մոտ են առաջին պլանին։ Կոմպոզիցիայի ամուր հենարանի բացակայությունն ստեղծում է անկայունության տպավորություն, ընդգծում է զարգացող մաներիզմի առաջին գործերից մեկի դրամատիզմը և լարվածությունը։
Կերպարն արվեստում
խմբագրել- Նկարչի կյանքին է նվիրված «Պոնտորմո[it]» ֆիլմը (2003, ռեժիսոր Ջովանի Ֆագո, Իտալիա), որի գլխավոր դերում հանդես է գալիս Ջո Մանտենյան։
Պատկերասրահ
խմբագրել-
«Սուրբ Հիերոնիմոս», 1525-1530, Աշխարհի թանգարան, Ստորին Սաքսոնիա, Հաննովեր
-
«Իջեցում խաչից», 1525-1528, Ալտարական նկար Ֆլորենցիայի Սանտա-Ֆելիչիտա եկեղեցու Կապոնիի կապելլայում
-
«Մադոննան նորածնի, Սուրբ Հովսեփի և Հովհաննես Մկրտիչի հետ», շուրջ 1520, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
-
«Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը», Սան-Միքելե, Կարմինյանո, 1529
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
Գրականություն
խմբագրելС. Дзуффи Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 116,117. — 431 с. — ISBN 5-224-03922-3
- Летта Э. М. Понтормо. Россо Фьорентино [1994]. Пер. с итальянского М. И. Майская. М., 1998.
- Дажина В. Д. Влияние зрелищно-карнавальной и театральной культуры Возрождения на творчество раннего Понтормо // Советское искусствознание `79.1. М. 1980. С. 104-122
- Дажина В. Д. Портретное творчество Понтормо (к проблеме генезиса раннеманьеристического портрета) // История и теория мировой художественной культуры. Вып. 2. Образ человека в литературе и искусстве. М., 1996. С. 150-161.
- Дажина В. Д. Росписи Якопо Понтормо в хоре церкви Сан Лоренцо // Искусство и культура Италии эпохи Возрождения и Просвещения. М., 1997. С. 106-120.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտորմո» հոդվածին։ |