Պոչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոչ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոչ (համեմատական անատոմիայում), մարմնի հատված, որը գտնվում է սրբանի մոտ և չի պարունակում աղիքներ։ Պոչի ներկայությունը այսպես ասված բնորոշ է թիկնալարավորների համար։
Ձկների պոչ
խմբագրելՁկների մեծ մասի մոտ պոչը հաստատուն տեսք չունի, այն օգնում է ձկներին շարժվել։
Երկկենցաղների պոչ
խմբագրելԵրկկենցաղների մոտ պոչը հիմնականում ցառայում է շարժմանը օգնելու համար (մեծ մասամբ ջրում)։ Մեծահասակ պոչատ երկկենցաղների ողնաշարը կրճատված է մեկ ոսկորով, բայց նրանք դեռահաս(շերեփուկ) վիճակում ունեն հստակ արտահայտված պոչ, որը նրանց օգնում է շարժվել։
Թռչունների պոչ
խմբագրելԺամանակակից և հին թռչունների գտածոների (բացառությամբ՝ արխեոպտերիքսների) պոչը ծառայում է նրա համար, որպեսզի թռիչքի ժամանակ կարողանան ուղղություն տալ, դրան է կցվում պոչային մնացած և հիմնական մասը։ Թռիչքի ժամանակ պոչը ուղղություն պահելու հարմարանք է, իսկ հատակին կանգնելիս զարդարանք, թռչունների մի մասին այն օգնում է մնալ ծառի վրա որս անելիս։
Կաթնասունների պոչ
խմբագրելԿաթնասունների պոչը ունի 3-49 ող։ Պոչը կարող է լինել հենման հարմարանք օգնելով պարկամկներին մագլցել, մի քանի տեսակ կենդանիների՝ օրինակ մրջնակերների և երկարաքիթ կապիկների համար, այն կարող է ծառայել որպես հենարան և ուղղություն պահելու հարմարանք, երբ կաթնասունները ցատկ են կատարում (օրինակ՝ կենգուրուների և ճագարամկների համար), այն կարող է նաև ծառայել որպես պարաշյուտ սկյուռիկների համար։ Կետերի մոտ պոչը կարճ է և լողուկով։
Մարդկանց պոչ
խմբագրելՄարդկային սաղմնաթաղանթները սկզբնական շրջանում ունեն տեսանելի պոչ, բայց սաղմնային զարգացման պրոցեսորի ժամանակ սաղմի առանձին հատվածները չափսերով անցնում են պոչին, և այն դադարում է երևալ (սակայն կան դեպքեր երբ մարդկանց մոտ երևում է փոքրիկ պոչ)[փա՞ստ]:
Պատկերասրահ
խմբագրել-
Glyptodon asper
-
Lactoria cornuta
-
Գետաձի(Hippopotamus amphibius)
Ընթերցե՛ք «պոչ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |