Հոգիների աճուրդ ֆիլմի պոստեր
Հոգիների աճուրդ ֆիլմի պոստեր

Հոգիների աճուրդ, Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։ Ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։

Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը։

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ։ Ցուցադրությանը ներկա են եղել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք, տոմսի արժեքը եղել է տասը դոլար։ Մեծ քաղաքներում` Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում կինոնկարի յուրաքանչյուր պրեմիերայից հետո հանդիպումներ են կազմակերպվել տեղի վերնախավի և Մարտիկանյանի հետը շարունակել ...: