Պորտալ:Տնտեսագիտություն
Պորտալ | Կարգավիճակ ունեցող հոդվածներ և ցանկեր | Նախագիծ: Տնտեսագիտություն | Նախագծի քննարկում | Նախագծի մասնակիցներ |
|
Ներածություն | |
---|---|
Տնտեսագիտությունը գիտություն է տնտեսության զարգացման ընդհանուր տնտեսական օրենքների մասին և այդ տնտեսության զարգացումը դիտարկում է արտաքին միջավայրի հետ փոխգործակցությամբ: Հայաստանի Հանրապետության գործող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը համարվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ուր սովորում է ավելի քան 6000 ուսանող: |
արխիվ խմբագրելԸնտրված հոդված | |
---|---|
Ֆոկուս խումբ (անգլ.՝ Focus group, ռուս.՝ Фокус-группа), չկառուցքավորված հարցազրույց, որը վարում է հատուկ պատրաստված մասնագետը նախօրոք պայմանավորված ռեսպոնդենտների ոչ մեծ խմբի հետ։ Ֆոկուս խմբի անցկացման հիմնական նպատակը պարզելն է, թե ինչ են մտածում տվյալ նպատակային շուկան ներկացնող մարդկանց խումբը՝ հետազոտողին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ։ Այս մեթոդի արժեքավորությունը ըստ մասնագետների կայանում է նրանում, որ հարցազրույցի ազատ բնույթը, հաճախ, թույլ է տալիս ստանալ անսպասելի տեղեկատվություն։ Ֆոկուս խմբերի մեթոդը համարվում է մարքեթինգային հետազոտությունների մաս կազմող որակական հետազոտությունների ուղղակի գործիքներից (մեթոդներից) մեկը (խորացված հարցազրույցի հետ միասին)։ Սովորաբար ֆոկուս խմբի մասնակիցների թիվը տատանվում է 8-12 հոգու միջև։ Ավելի փոքր թվով ռեսպոնդենտների դեպքում, ըստ մարքեթինգի մասնագետների, քննարկումը չի լինի բավարար դինամիկ, ինչը անհրաժեշտ է հարցազրույցի հաջող իրականացման համար։ 12 և ավելի մասնակիցների դեպքում ֆոկուս խումբը համարվում է մարդաշատ, ինչը կրկին ըստ նույն մասնագետների՝ բացասական ազդեցություն կունենա հարցազրույցի արդյունավետության վրա (մանրամասն...)։ |
արխիվ խմբագրելԸնտրված անձ | |
---|---|
Ժան Մարսել Տիրոլ (ֆր.՝ Jean Marcel Tirole, ծնվ․ օգոստոսի 9, 1953), ֆրանսիացի տնտեսագետ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, Թուլուզի Տնտեսագիտության ինստիտուտի և Սոցիալական գիտությունների համալսարանի գիտական ղեկավար, Նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության ոլորտում՝ կարտելների և մենաշնորհների գերակայություն ունեցող շուկաների վերլուծության և դրանց կարգավորման աշխատանքի համար (2014)։ Հրատարակել է տնտեսագիտության հարյուրից ավելի հոդված և վեց գիրք հետևյալ թեմաներով՝
|
արխիվ խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք | |
---|---|
|
արխիվ խմբագրելԸնտրված պատկեր | |
---|---|
2016 թ.-ի նոբելյան մրցանակակիր, ֆինն տնտեսագետ Բենգթ Հոլմսթրյոմը |
Կատեգորիաներ | |
---|---|
Պարգևներ | |
---|---|
Հայերեն Վիքիպեդիայում տնտեսագիտության ոլորտում ակտիվ խմբագրողներին կարելի պարգևատրել հետևյալ շքանշանով. |
արխիվ խմբագրելԴրամական միավորներ | |
---|---|
Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է: Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը։ 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Գարեգին Բ կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում։ Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած տարբերակները (մանրամասն...)։ |
Օգնություն | |
---|---|
Դուք կարող եք օգնել Տնտեսագիտություն պորտալին՝ ստեղծելով նոր հոդվածներ տնտեսագիտական թեմաներով (Պորտալ:Տնտեսագիտություն/Կարմիր հղումներ), կամ բարելավել տնտեսագիտության մասին գոյություն ունեցող հայերեն անավարտ հոդվածները, ինչպես նաև նայեք ներքևում գտնվող տնտեսագիտության վերաբերող նոր հոդվածների ցանկին, այդ ցանկում բազմաթիվ հոդվածներ շտապ բարելավման/թարմացման կարիք ունեն:
|
Նոր հոդվածներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը ժամանակահատվածում տնտեսագիտական թեմատիկայով խմբագրված հոդվածների ցանկն է։
|