Պուատիե
Պուատիե, քաղաք Ֆրանսիայում, Կլեն գետի ափին, Վիեն դեպարտամենտի վարչական կենտրոնը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պուատիե | |||
ֆր.՝ Poitiers[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Poitiers?, canton of Poitiers-6?, canton of Poitiers-7? և Վյեն | ||
Մակերես | 42,11 կմ² | ||
ԲԾՄ | 75 մետր, 65 մետր, 144 մետր | ||
Բնակչություն | ▲90 240 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 86000[3] | ||
Պաշտոնական կայք | poitiers.fr(ֆր.) | ||
| |||
Պատմություն
խմբագրելՀիմնել են գալլերը։ 9-18-րդ դարերին Պուատու նահանգի և կոմսության գլխավոր քաղաքն էր։ Պուատիեի մոտ տեղի են ունեցել խոշոր ճակատամարտեր։ 507 թվականին ֆրանկների թագավոր խլոդվիգը ջախջախել է վեստգոթերին և նվաճել հարավային Դալլիան։
732 թվականին ֆրանկական ծանր այրուձին Կարլոս Մարտելի գլխավորությամբ ջախջախել է Իսպանիայից ներխուժած արաբներին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ 1356 թվականի սեպտեմբերին, Հարյուրամյա պատերազմի (1337-1453) ժամանակ, անգլիական զորքերը ջախջախել են Հովհան Ա Բարեպաշտ թագավորի ֆրանսիական ասպետական զորախումբը և գերել նրան։
Պուատիեում պահպանվել են վաղ և ուշ միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուատիե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 454)։ |