Պուշթուններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պուշթուններ կամ փուշթուներ (պարս.՝ افغان), իրանական էթնիկ խմբի ինքնանվանում։ Բնակվում են գլխավորապես Աֆղանստանի հարավում։ Պուշթունները պահպանում են դարի (ֆարսի) լեզուն, իսկ 1936 թվականից դարիին զուգահեռ պետական լեզու է նաև փուշթուն։ Հիմնականում սուննի, մասամբ էլ շիա մուսուլմաններ են։
Աֆղան պուշթունների ձևավորմանը մասնակցել են հնդիկ, տաջիկ, հավանաբար՝ նաև թյուրքական, տարրերը։ Առաջին անգամ հիշատակվում են 6-րդ դարում։ Աֆղանական ազգությունը վերջնականապես ձևավորվել է 16 – 17-րդ դարերում՝ ավատատիրական հարաբերությունների առաջացմանը զուգընթաց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 170)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուշթուններ» հոդվածին։ |