Պուշկինո (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Պուշկինո, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։

Գյուղ
Պուշկինո
Ձախում, առաջին պլանով Պուշկինո գյուղը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԳյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1]
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն339[2] մարդ (2011)
Ազգային կազմՌուսներ, Հայեր
Ժամային գոտիUTC+4
Պուշկինո (Լոռու մարզ) (Հայաստան)##
Պուշկինո (Լոռու մարզ) (Հայաստան)
Պուշկինո (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Պուշկինո (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևելք, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ափին։ Պուշկինո է վերանվանվել 1937 թվականի փետրվարի 14-ին[3]։ Նախկինում կոչվել է Գյառգյառ ռուսական։

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 1450 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 15 կմ հյուսիս-արևմուտք։

Պուշկինո համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, կարտոֆիլի, բանջարարաբոստանային, ինչպես նաև կերային կոլտուրաների մշակմամբ։ Գյուղացիների մեծ մասն զբաղվում է անասնապահությամբ։ Արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր[4]։

Պուշկինոն ներկայիս անունը ստացել է 1870 թվականին ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի պատվին[4]։

Գյուղն ունի հիմնական դպրոց։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Պուշկինոյի մշտական բնակչությունը կազմել է 339 մարդ, առկա բնակչությունը՝ 321 մարդ[2]։ Ժամանակին բնակեցված է եղել ռուսներով[3][5]։

Ստորև աղյուսակում ներկայացված է Պուշկինոյի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում[6].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 510 728 793 918 823 968 853 417 411 339[2]

Կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Ունի տիպիկ լեռնային ռելիեֆ։ Հողերն ունեն կավաավազային մեխանիկական կազմ[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 370 — 804 էջ։
  4. 4,0 4,1 4,2 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 519.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 168» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 4-ին.