Պսիլոաելան, միներալ, մանգանի բարդ հիդրօքսիդ։ Քիմիական մոտավոր բանաձևն է. mMnO·MnO2·nH2О։

Պսիլոմելան
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաօքսիդային միներալների դաս

Բյուրեղանում է մոնոկլինային համակարգում։ Պսիլոաելան թափանցիկ չէ, գույնը՝ սև, պողպատամոխրագույն, երբեմն՝ գորշասև։ Փայլը՝ կիսամետաղային, փխրուն տարբերակներինը՝ փայլատ։ Կարծրությունը՝ 5-6, փխրուններինը՝ 1-3, խտությունը՝ 4000-4710 կգ/մ3։ Հանդիպում է երկաթի և մանգանի այլ օքսիդների հետ նուրբ խառնուրդի ձևով։

Փխրուն կոլոմորֆ մրանման գոյացումները կազմությամբ մոտ են պսիլոաելանին և կոչվում են վադ։ Ունի նստվածքային, հազվադեպ՝ հիդրոթերմալ ծագում։ Մանգանի այլ միներալների հեա հանդիսանում է հիմնական արդյունաբերական հանքանյութ ֆեռոմանգան ձուլելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 402
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսիլոմելան» հոդվածին։