Պտղասորտագիտություն
Պտղասորտագիտություն, (պոմոլոգիա լատիրեն պտուղ և չոգիա), գյուղատնտեսական գիտություն, զբաղվում է պտղատու և հատապտղատու բույսերի սորտերի ուսումնասիրությամբ՝ լավագույնները ընտրելու, տարբեր շրջաններում աճեցնելու, այգիների սորտային կազմը ու առանձին սորտերը բարելավելու և դրանք արդյունավետ օգտագործելու նպատակով։
Հիմնադիր
խմբագրելՊտղասորտագիտության հիմնադիրը ռուս գիտնական և գրող Ա․ Տ․ Բուոտովն է։ Պտղասորտագիտության սելեկցիայի բաղադրիչ մասն է (նախկինում սելեկցիան մտնում էր Պտղասորտագիտության մեջ)։
Խնդիրներ
խմբագրելՊտղասորտագիտության հիմնական խնդիրն է պտղատու բույսերի սորտերի արտադրական կենսաբանական հատկությունների և հատկանիշների ուսումնասիրությունը ըստ շրջանների։ Ուսումնասիրվում են նաև աճի և զարգացման առանձնահատկությունները տնկարանում և այգում, պատվաստացուի և պատվաստակալի համաճման աստիճանը, ֆենոլոգիական փուլերը, ցրտադիմացկունությունը և չորադիմացկունությունը, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայունությունը, ինքնափոշոտման աստիճանը և լավագույն փոշոտիչները, պտղաբերության անցման ժամկետը և տիպը, բերքատվությունը, պտուղների հասունացման ժամկետները, որակը, քիմիական կազմը, պահունակությունը, փոխադրունակությունը։
Պտղասորտագրությունը զբաղվում է նաև սորտերի ծագման, տարածման, ձևաբանական առանձնահատկությունների, կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունների և հատկանիշների պահպանման, կլոնային սելեկցիայի, ինչպես նաև ժողովուրդը սելեկցիայով ստացված տեղական սորտերի տնտեսական գնահատման են հարցերով։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 411)։ |