Պրատիկ Բաբբար
Պրատիկ Բաբբար (հինդի՝ प्रतीक बब्बर, նոյեմբերի 28, 1986, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։
Պրատիկ Բաբբար Prateik Babbar | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Ռաջ Բաբար, մայր՝ Սմիթա Պատիլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՊրատիկը ծնվել է Բոմբեյ քաղաքում դերասան Ռաջ Բաբբարի և նրա երկրորդ կնոջ՝ դերասանուհի Սմիթա Պատիլի ընտանիքում, որը մահացել է ծննդաբերությունից հետո։ Պրատիկին մեծացրել է մորական տատիկը։ Նրա խորթ մայրն իր հոր առաջին կինն է՝ Նադիրա Բաբբարը[1][2][3]։ Պրատիկն ունի նաև խորթ եղբայր՝ Արյուն և քույր՝ Ջուհին, ովքեր նույնպես դերասաններ են[4]։
Պրատիկը կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական՝ Պրահլադ Կակքարի գովազդով[5]։ Այդ ընթացքում Բաբբարը նկարահանվել է մի քանի ընկերությունների համար նախատեսված գովազդային հոլովակներում, այդ թվում KitKat-ը;
Բաբբարն իր առաջին դերը խաղացել է Աամիր Խանի «Դու գիտե՞ս ...» ֆիլմում նկարահանված ռոմանտիկ կատակերգությունում՝ Իմրան Խան հետ։ Ֆիլմն առևտրային հաջողություն էր և դերակատարման համար ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ։
Երեք տարի անց նրա մասնակցությամբ լույս են տեսել մի քանի ֆիլմեր՝ «Մումբայի օրագրեր», որն առևտրային հաջողություն էր և արժանացել է քննադատների դրական գնահատականի, Dum Maro Dum-ը, որեղ գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Աբխիշեկ Բաչչանի հետ, այն նույնպես առևտրային հաջողություն էր։ 2012 թվականին թողարկվել է Ekk Deewana Tha ֆիլմը, որը հաջող թամիլական ֆիլմի ռեմիքս էր։ Մեկ տարի անց թողարկվել է ևս մեկ՝ Issaq կինոնկարը, որտեղ նա նկարահանվել է դեբյուտանտ Ամիրա Դաստուրի հետ։ 2015 թվականին թողարկվել է «Umrika» ֆիլմը, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում և հանդիսատեսի կողմից դրական գնահատականի արժանացել[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Դու գիտե՞ս | Jaane Tu… Ya Jaane Na | Ամիթ |
2011 | ֆ | Մումբայի օրագրեր | Dhobi Ghaat | Մունա |
2011 | ֆ | Արատավոր շրջան | Dum Maro Dum | Լորի |
2011 | ֆ | Ամրագրում | Aarakshan | Sushant |
2011 | ֆ | Իմ ընկեր Պինտոն | My Friend Pinto | Մայքլ Պինտո |
2012 | ֆ | Այն խենթ տղան | Ekk Deewana Tha | Սաչին |
2013 | ֆ | Իսաք | Issaq | Ռահուլ Միշրա |
2014 | ֆ | Auroni Taukhon | ||
2015 | ֆ | Umrika | Ուդայ | |
2018 | ֆ | Mulq | ||
2018 | ֆ | Baaghi 2 | Սանի | |
Վանդակի տեքստ | ֆ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Prateik upsets Babbar family». Times of India. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Prateik Babbar's Biography». Koimoi. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Dhingra, Deepali (2012 թ․ հուլիսի 16). «Prateik's learning curve». Mid-Day. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Prateik Babbar on mother Smita Patil: Got to be her sunshine kid». NDTV. 2013 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Times Most Desirable Men 2011». photogallery.indiatimes.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Prateik Babbar to play negative role against childhood friend Tiger Shroff in Baaghi 2?- Entertainment News, Firstpost
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրատիկ Բաբբար» հոդվածին։ |