Պրեչ Զոգայ
Պրեչ Զոգայ (ալբ․՝ Preç Zogaj , դեկտեմբերի 5, 1957, Լեժա, Ալբանիա), ալբանացի բանաստեղծ, գրող, լրագրող, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ[1]։
Պրեչ Զոգայ ալբ․՝ Preç Zogaj | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Լեժա, Ալբանիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և լրագրող |
Լեզու | ալբաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տիրանայի համալսարան |
Կուսակցություն | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՊրեչ Զոգայը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 5-ին ալբանական Լեժա քաղաքում։ Տիրանայի համալսարանում ուսանել է ալբաներեն և ալբանական գրականություն: Որպես լրագրող աշխատել է հրատարակչատանը։ Համագործակցել է «Drita», «Koha Jone», «Shekulli», «Republika», «Spekter և Nentori» ամսագրերի հետ։
1990 թվականին Պրեչը դառնում է ալբանական դեմոկրատական ընդդիմության ականավոր գործիչներից մեկը և ամենաակտիվ հակակումունիստական ելույթներ վարողը հընթացս 1990-ից 1991 թվականները։ Հենց այդ ժամանակ էլ Զոգայն ընտրվում է Ալբանիայի ժուռնալիստների ասոցացիայի նախագահ։
1991 թվականի հունիսիսն նա դարձավ Մշակույթի առաջին նախարարը, ով կոմունիստ չէր։ Մեկ տարի անց Սալի Բերիշայի հետ կոնֆլիկտ ունենալուց հետո լքում է նախարարի աթոռը և ընտրվում Դեմոկրատական ալյանս կուսակցության գլխավոր քարտուղար։
2000 թվականին որոշ ժամանակով Պրեչ Զոգայը դառնում է նախարար առանց մանդատի Իլիր Մետայի կառավարությունում։ Այսօր նա Ալբանիայի ազգային ժողովի երեսփոխան է։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՊրեչ Զոգայի ստեղծագործությունները լույս աշխարհ ընծայվել սկսեցին 1991 թվականից։ Զոգան հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների, չափածո արձակ ստեղծագործությունների։ 2015 թվականին հրատարակում է հիշողությունների գիրք՝ «Fillimet», որտեղ խոսվում է իր քաղաքական գործունեության պատմության մասին[2]։
Ընտիր ստեղծագործություններ
խմբագրելՊոեզիա
խմբագրել- Qielli i gjithkujt, Tirana 1991.
- Këmbësor në qiell, Tirana 1994.
- Kalimi, Tirana 1999.
- Pas Erës së Re, Tirana 2004.
- Gjalle une pashe, Tirana 2008.
- Ngjarje në tokë, Tirana 2011
Արձակ
խմբագրել- Shetitorja, Tirana 1990.
- Pa histori, Tirana 1993.
- Paradhoma e nje presidenti, Tirana 2001.
- Kufiri, Tirana 2007
Հիշեղությունների գիրք
խմբագրել- Nga hiri, Tirana 2003.
- Fillimet, Tirana 2015.
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Gazetare dhe publiciste shqiptare. Fjalor enciklopedik, red. Sejdin Cekani, Tirana 2005, ISBN 99943-678-5-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Преч Зогај(չաշխատող հղում)(մակեդ.)
- Сайт, посвящённый албанской литературе Արխիվացված 2014-03-01 Wayback Machine