Պրոկոֆի Ապրասիոնովիչ Ջափարիձե (ռուս.՝ Прокофий Апрасионович Джапаридзе, վրաց.՝ პროკოფი აპრასიონის ძე ჯაფარიძე, կուսակցական ծածկանունը՝ Ալյոշա, հունվարի 3(15), 1880 - սեպտեմբերի 20, 1918), կոմունիստական հեղափոխական գործիչ, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման ղեկավարներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։

Պրոկոֆի Ջափարիձե
վրաց.՝ პროკოფი აპრასიონის ძე ჯაფარიძე
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3 (15), 1880
ԾննդավայրՇարդոմեթի, Օնիի մունիցիպալիտետ, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1] (38 տարեկան)
Մահվան վայրԹուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Prokofy Dzhaparidze Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Շարդոմետի գյուղում (այժմ՝ ՎՀ Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթի մարզ), կալվածատիրոջ ընտանիքում։ Հայրը մահացել է վաղ հասակում։ Սովորել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստիտուտում (1896-1900

1900 թվականի օգոստոսին մասնակցել է Թիֆլիսի բանվորների մայովկայի և երկաթուղայինների գործադուլի կազմակերպմանը, որի համար հեռացվել է ինստիտուտիցից, 11 ամիս բանտարկվել և արտաքսվել է Քութայիսի նահանգ։

1901-1904 թվականին եղել է ՌՍԴԲԿ Իմերեթա-Մեգրելական և Կովկասյան միութենական կոմիտեների անդամ։ 1904 թվականի օգոստոսից հեղափոխական աշխատանք է տարել Բաքվի նավթագործ բանվորների շրջանում, ընտրվել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի կազմում, ղեկավարել 1904 թվականի դեկտեմբերի Բաքվի համընդհանուր գործադուլը։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Բաքվի կուսակցական կազմակերպությունից եղել է ՌՍԴԲԿ 3-րդ համագումարի (1905) պատգամավոր։ 1906-1908 թվականին մասնակցել է բոլշևիկյան «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий»), «Պրիզիվ» («Призыв»), «Կոչ Դևեթ», «Գուդոկ» («Гудок»), «Վոլնա» («Волна») թերթերի ու ամսագրերի հրատարակմանը։

1906-1909 թվականին եղել է նավթարդյունաբերական բանվորների միության վարչության քարտուղարը, արդյունաբերողների հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար պայքարի կազմակերպիչը։ Կուսակցական աշխատանք է տարել Դոնի Ռոստովում և Կուբանի երկրամասում։ 1911 թվականին ձերբակալվել Է, 3 տարով արտաքսվել Վելիկի Ուստյուգ։

1914 թվականի հունիսից աշխատել է Թիֆլիսի բոլշևիկյան կազմակեր պությունում։ 1915 թվականին նորից է ձերբակալվել և աքսորվել Ենիսեյի նահանգի Կամենկա գյուղը, որտեղից շուտով փախել է Թիֆլիս։ Բարաթով կեղծանունով Տրապիզոնում հեղափոխական աշխատանք է տարել ռուս, բանակի զինվորների շրջանում։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եկել է Բաքու և ընտրվել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Ստեփան Շահումյանի, Նարիման Նարիմանովի, Մեշադի Ազիզբեկովի, Իվան Ֆիոլետովի և մյուսների հետ գլխավորել է Բաքվում սոցիալիստական կարգերի հաստատման համար։ Բաքվի կուսակցական կազմակերպությունից մասնակցել է ՌՍԴԲԿ 6-րդ համագումարին (1917 թվականի օգոստոս), ընտրվել ՌՍԴԲԿ ԿԿ անդամության թեկնածու։

1918 թվականի հունվարից՝ Բաքվի խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, մարտին մտել է մուսավաթական ապստամբության պաշտպանության կոմիտեի մեջ։ 1918 թվականի ապրիլից միաժամանակ՝ Բաքվի ժողկոմխորհի ներքին գործերի կոմիսար, հունիսից՝ պարենավորման կոմիսար։ Բաքվում խորհրդային իշխանության ժամանակավոր անկումից հետո 1918 թվականի հուլիսի 31-ին ձերբակալվել Է։

Գնդակահարվել է 1918 թվականի սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Բաքվի 26 կոմիսարների թվում՝ Էս-Էռների և անգլիացի ինտերվենտների կողմից, Ախչա-Կումայի ավազուտներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Джапаридзе Прокофий Апрасионович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոկոֆի Ջափարիձե» հոդվածին։